Ալֆոնս Արեոլա
Արեոլան հեռացել է Ռեալից
ՊՍԺ-ի դարպասապահ Ալֆոնս Արեոլան հեռացել է «Ռեալից», որտեղ հանդես էր գալիս վարձավճարով: Այս մասին հայտնում է «Ռեալի» պաշտոնական կայքը: https://www.facebook.com/RealMadrid/posts/10152207096789953 Հիշեցնենք, որ Արեոլան «Ռեալ» էր տեղափոխվել ՊՍԺ-ից 2019-ի աշնանը:
Ալֆոնսը ցանկանում է կարիերան շարունակել ԱՊԼ-ում
«Ռեալի» դարպասապահ Ալֆոնս Արեոլան, ով այս ակումբում հանդես էր գալիս վարձավճարով դիտարկում է կարիերան ԱՊԼ-ում շարունակելու տարբերակը: Ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է ՊՍԺ-ին, իսկ «Ռեալի» հետ պայմանագիրը ավարտվում է ամռանը: Արեոլան քննարկում է իր կարիերան Անգլիայում շարունակելու վարկածը, քանի որ ՊՍԺ չի ցանկանում վերադառնալ: Այս մասին հայտնում է L’Equipe-ն:
Մենք մրցաշարային աղյուսակի առաջին տեղում ենք, որտեղ էլ ցանկանում ենք մնալ. Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամփոփել է Պրիմերայի 8-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղը (4-2): «Այսօր մենք բոլորս կարող ենք երջանիկ լինել, մենք մրցաշարային աղյուսակի առաջին տեղում ենք, որտեղ էլ ցանկանում ենք մնալ: Հասկանում ենք, որ առջևում երկար ճանապարհ կա, մենք պետք է քրտնաջան աշխատենք: Մենք ավելի լավ ենք խաղում, քան 1 ամիս առաջ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ…
Ռոդրիգոն ու Իսկոն վերադարձել են. Վինիսուսն ու Լուկասը բաց կթողնեն Գրանադայի դեմ հանդիպումը
Մադրիդի «Ռեալ»-ի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Լա լիգայի հերթական տուրի՝ «Գրանադա»-ի դեմ հանդիպման համար: Զինեդին Զիդանը անակնկալ կերպով չի հայտավորել Լուկաս Վասկեզին ու Վինիսիուսին։ Սա հավանաբար տակտիկական քայլ է, քանի որ Ռոդրիգո Գոեսը վերադարձել է խաղադաշտ։ Հաջորդ նորությունն այն է, որ Տիբո Կուրտուան չի մասնակցի հանդիպմանը՝ ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։ Նրան կփոխարինի…
Ռեալը նոր դարպասապահ գնելու նպատակով պատրաստ է խոշոր գումարներ ծախսել. El Desmarque
Մադրիդի «Ռեալում» դարպասապահի դիրքի շուրջ ծավալվող խոսակցությունները տեղափոխվում են տրանսֆերային թոհուբոհի տիրույթ։ «Արքայական» ակումբում մտադիր են նոր դարպասապահ գնել։ Այս մասին հաղորդում է El Desmarque հանդեսը։ «Ռեալը» ուշադրությունը կենտրոնացրել է Մադրիդի «Աթլետիկո»-ի վրա։ «Գալակտիկոսները», աղբյուրի տեղեկությամբ, ցանկանում են ձեռք բերել «ռոխիբլանկոսների» սլովենացի դարպասապահ Յան Օբլակին ու պատրաստ են վճարել վերջինիս հրաժարագինը, որը կազմում է 107…
Արեոլայի, Մբապեի և Չուպո-Մոտինգի լուսանկարը զայրացրել է Ռեալի երկրպագուներին
«Արքայական» ակումբի նորեկ Ալֆոնս Արեոլան տարբերվող վարք է ցուցաբերել, ինչի պատճառով ստիպված է եղել ներողություն խնդրել Մադրիդի «Ռեալի» ակումբի երկրպագուներից: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում կայացած ՊՍԺ – «Ռեալ» հանդիպումից հետո (3-0) ֆրանսիացի դարպասապահը լուսանկարվել է իր նախկին խաղընկերներ Կիլիան Մբապեի և Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի հետ: Լուսանկարը հայտնվել է սոցիալական ցանցերում «Ռեալի» բազմաթիվ երկրպագուների…
Կասիլյասը իմ կուռքերից մեկն է, նրա շնորհիվ եմ ես ցանկացել դառնալ դարպասապահ. Արեոլա
Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ դարպասապահ Ալֆոնս Արեոլան ասել է, որ «արքայական ակումբ»-ի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասն իր կուռքերից մեկն է: «Այս խաղահամարը մեծ նշանակություն ունի ակումբի համար: Նրանով խաղացել է Կասիլյասը: Նա իմ կուռքերից մեկն է, ում շնորհիվ ես ցանկացել եմ դառնալ դարպասապահ: Հիմա ես խաղալու եմ նրա մարզաշապիկով: Պետք է ապացուցեմ, որ արժանի եմ դրան»,-…
Մբապեի և Պոգբայի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունների մասին է խոսել Արեոլան
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Ալֆոնս Արեոլան խոսել է Կիլիան Մբապեի և Պոլ Պոգբայի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունների մասին: «Այն, ինչի մասին ես խոսել եմ Կիլիանի հետ, նրա վնասվածքն է։ Նա հիմա ՊՍԺ-ում է, ու պետք է ապաքինվի վնասվածքից ու վերսկսի խաղալ։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում։ Չեմ կարող ասել՝ խոսել ենք մենք նրա հետ «Ռեալի» տեղափոխվելու մասին,…
Ռեալը շնորհակալական խոսք է հայտնել Նավասին
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Կեյլոր Նավասը տեղափոխվել է ՊՍԺ։ 32-ամյա կոստառիկացու փոխարեն Մադրիդի «Ռեալի» շարքերը համալրել է Ալֆոնս Արեոլան։ «Արքայական» ակումբի պաշտոնական կայքը Նավասի՝ թիմից հեռանալու մասին հայտարարության մեջ անդրադարձել է ակումբում անցկացրած հինգ տարիների ընթացքում դարպասապահի ունեցած դերին․ «Ակումբը ցանկանում է իր երախտագիտության խոսքը հայտնել խաղացողին ցուցադրած նվիրվածության ու պահվածքի համար թիմում…
Նավասը մեկնել է Փարիզ՝ ավարտին հասցնելու ՊՍԺ տեղափոխությունը
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը «Վիլյառեալի» դեմ խաղից հետո (2-2) մեկնել է Փարիզ։ Նա Ֆրանսիայի մայրաքաղաք է մեկնել մասնավոր ինքաթիռով, որ ավարտին հասցնի «ՊՍԺ» տեղափոխությունը: Այս մասին հայտնում է AS-ն։ Աղբյուրի տեղեկություններով ՝ ամենայն հավանականությամբ Նավասին կփոխարինի փարիզյան ակումբի դարպասապահ Ալֆոնս Արեոլան, որն արդեն բուժզննում է անցել «Ռեալի» համար։
Արեոլան շուտով կդառնա Արքայական ակումբի ֆուտբոլիստ
ՊՍԺ-ի դարպասապահ Ալֆոնս Արեոլան բուժզննում է անցել Մադրիդի «Ռեալի» համար: Նա շուտով կհամալրի իսպանական ակումբի շարքերը: Այս մասին հայտնում է RMC Sport-ը: Նշվում է, որ վերջինս պետք է դառնա Կեյլոր Նավասի՝ ՊՍԺ տեղափոխության գործարքի մի մասը: Սպասվում է, որ կոստառիկացի դարպասապահն այսօր կժամանի Փարիզ՝ Ֆրանսիայի չեմպիոնի հետ պայմանագիր կնքելու: Արեոլան «Ռեալի» կազմում հանդես կգա վարձավճարով՝…