ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարը Վիլ Բրումերին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին մանրամասները
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի Խաղաղության միջնորդության տնօրեն Վիլ Բրումերի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին մանրամասները:
Պատրաստ ենք մինչև դեկտեմբերի վերջ խաղաղության համաձայնագիր ստորագրել. ԱԽ քարտուղար
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջև ձեռք բերված համաձայնությունը շատ կարևոր դրական քայլ է դեպի խաղաղության պայմանագրի ստորագրումը. այս հայտարարությունը երկկողմ բանակցությունների արդյունք է և որևէ միջնորդ ներգրավված չի եղել: Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի» հաղորդման տաղավարում: «Սա այն քայլն էր, որը ցույց տվեց, որ ցանկություն…
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի ԱՄՆ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են ԱԽ քարտուղարի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,– ասված է հաղորդագրությունում։ Ըստ ԱԽ–ի` Գրիգորյանը Վաշինգտոնում քննարկելու է ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը:
Բանակցություններ են սպասվում. ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի մասին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ջերմուկում ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին: Հարցին՝ 40 օրից ավելի է՝ Հայաստանը չի փոխանցում խաղաղության պայմանագրի առաջարկները, ի՞նչ փուլում է գործընթացը, ե՞րբ է փոխանցվելու, և կա՞ն արդյոք խնդրահարույց կետեր, Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ բանակցություններ սպասվում են: «Մոտ շրջանում սպասվում են բանակցություններ, քննարկումներ են ընթանում: Ադրբեջանը ևս ուշացրել է նախկինում……
Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին և ամբողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն. ԱԽ քարտուղար
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այն հարցին՝ պատկանո՞ւմ է, թե՞ վերահսկում է, Գրիգորյանը պատասխանեց․ «Պատկանում է»։ «Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին։ Եվ այս պահին Լաչինի միջանցքի…
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Իրան
Ապրիլի 9-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Թեհրանում, որտեղ հանդիպում կունենա Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։
ԱԽ քարտուղարը աշխատանքային այցով կմեկնի Բալթյան երկրներ
Մարտի 27-31-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այց կկատարի Լատվիայի Հանրապետություն, Լիտվայի Հանրապետություն և Էստոնիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն աշխատանքային հանդիպումներ կունենա Ռիգայում, Վիլնյուսում և Տալլինում:
Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք. ԱԽ քարտուղար
Հայաստանի Հանրապետությունն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի կարողանանք օգտագործել բոլոր այն հնարավոր գործիքները, որոնք առկա են, որպեսզի Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին, այսինքն՝ աշխատի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, որտեղ հստակ նշված է, որ ԼՂ-ի կապը Հայաստանի հետ իրականացվում է Լաչինի միջանցքով: Այդ մասին խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայաստանի կողմից կատարվող աշխատանքին՝ ասաց…
Կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա. ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի տեքստի մասին
Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է հարցին, թե խաղաղության պայմանագրի խմբագրվող տեքստում կա՞ կետ, որի շուրջ լինի երկկողմ համաձայնություն: «Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա՝ դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է: Մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»,- ասաց Գրիգորյանը: Երեկ…
Ադրբեջանի մոտեցումը, որ Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձևով չի օգնում առաջ ընթանալուն. ԱԽ քարտուղար
Հայկական կողմը պնդում է, որ խաղաղության պայմանագիրը, որը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ օրակարգն ամփոփող փաստաթուղթ, և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը տարանջատել: Այս հարցին Ազգային ժողովում անդրադարձավ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի մոտեցումները թույլ չեն տալիս գործընթացում առաջընթաց գրանցել: «Ինչո՞ւ է հայկական կողմը եկել այն եզրակացության,…
Կառավարությունը սկսել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց. ԱԽ քարտուղար
Ազգային ժողովը քննարկեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության մարմիններից առանձնացնել և դարձնել առանձին մարմին: «Կառավարությունը սկսել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց: Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բարձրացնենք մեր անվտանգության մարմինների արդյունավետությունը»,- ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:…
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կայունացնող դեր է խաղում. ԱԽ քարտուղար
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության երկարաձգման հարցին: «Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կայունացնող դեր է խաղում, այս առումով բավականին արդյունավետ է: Հայկական կողմը համարում է, որ լավ կլիներ՝ նրանք ավելի երկար մնային տարածաշրջանում: Եվրոպական մայրաքաղաքներից ևս այդպիսի մեսիջներ կան, որ նրանք ցանկանում են դա անել»,- ասաց Գրիգորյանը:…
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը
Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։ Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում: Ամենակարևոր հարցերից մեկը…
Ախ քարտուղարը Նյու Դելիում կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Նյու Դելիում ընթացող «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսի շրջանակներում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին Գրիգորյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի Հանրապետություն
Նոյեմբերի 18-19-ը Հնդկաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Նյու Դելի մասնակցելու «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին: Այցի շրջանակներում քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ:











