ական

  • Արցախի Կարմիր գյուղում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել

    Արցախի Կարմիր գյուղում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել

    Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 5-ին հաղորդում է ստացել Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ականի պայթյունի և քաղաքացիական անձանց շրջանում մեկ հոգու վիրավորվելու մասին։ Արցախի ՆԳՆ կայքից, դեպքի վայր մեկնած փրկարարական ու շտապ բժշկական օգնության հերթապահ օպերատիվ խմբերը տուժած քաղաքացուն տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։ «Ժամը16:30-ին, ԱՆ…

  • Երևանի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է ականանետի ական

    Երևանի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է ականանետի ական

    Օգոստոսի 22-ին՝ ժամը 10։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է արկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։ Հայտնաբերվել է…

  • Լաչինում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել ականի վրա

    Լաչինում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել ականի վրա

    Լաչինի շրջանում Ադրբեջանի երկու զինծառայող ականի վրա պայթել են, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ Ադրբեջանի զինդատախազությունում հետաքննություն է սկսվել։

  • Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

    Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

    Ջրականում (Ջեբրայիլ) ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ ադրբեջանցին վիրավորվել է շինարարական աշխատանքներ կատարելիս: Տղամարդու ոտը անդամահատվել է:

  • 2 ադրբեջանցի Կովսականում պայթել են ականի վրա

    2 ադրբեջանցի Կովսականում պայթել են ականի վրա

    Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցն ու Պետական սահմանապահ ծառայության ծառայողը Կովսականում (Զանգելան) պայթել են ականի վրա։ Այս մասին հայտնում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը։ Նշվում է, որ տուժածներն են 1972 թվականի ծնված Վագիֆ Բաբաևն ու 1999 թվականի ծնված Ռենատ Աղաբաբաևը։ Ըստ աղբյուրի՝ նրանք հոսպիտալացվել են։ Բաբաևի վիճակը ծայրահեղ ծանր է։

  • 1 շաբաթում ԱՀ-ում հայտնաբերվել է 2 ական, 16 կասետային, 1 ավիացիոն ռումբ, թնդանոթի 1 արկ

    1 շաբաթում ԱՀ-ում հայտնաբերվել է 2 ական, 16 կասետային, 1 ավիացիոն ռումբ, թնդանոթի 1 արկ

    Օգոստոսի 9-ին ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում անցած շաբաթվա ընթացքում իրականացրել են ուժեղացված ծառայություն: 2021 թվականի օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 939 զանգ, որից 28-ը՝ հրդեհների վերաբերյալ: Հրդեհավտանգ շրջանում հրշեջ փրկարար մասի բոլոր պահակախմբերն աշխատում են ուժեղացված…

  • Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

    Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

    Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել։ Դեպքը տեղի է ունեցել այսօր, որի արդյունքնում մի շարք վնասվածքներ է ստացել Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության աշխատակից Բահրուզ Նասիմով Թափդըգ Օղլուն: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ռազմական գործողությունների ավարտից հետո մինչ այսօր Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով Ադրբեջանի 28 քաղաքացի…

  • Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում կիրականացվի չպայթած զինամթերքի ոչնչացում

    Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում կիրականացվի չպայթած զինամթերքի ոչնչացում

    Հուլիսի 27-ին հաղորդագրություն է տարածել Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում կիրականացնի չպայթած զինամթերքի ոչնչացում, և հնարավոր է լսվեն պայթյունի ձայներ: Խնդրում ենք խուճապի չմատնվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

  • Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել

    Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել

    Ըստ ադրբեջանական պաշտոնական տեղեկությունների՝ հուլիսի 14-ին Արցախի օկուպացված տարածքում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա։ Գյոյգյոլի շրջանի բնակիչ Ռամալ Օջագգուլուևը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում պայթել է հակատանկային ականի վրա այն տարածքում, որը հայտնի է որպես «Բանովշայի արոտավայր»։ Այն գտնվում է Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանների և Գյոգյոլի միջև։ Ստացած վնասվածքներից ադրբեջանցին մահացել է։  

  • Վարանդայում ականի վրա ադրբեջանցի է պայթել

    Վարանդայում ականի վրա ադրբեջանցի է պայթել

    Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ական է պայթել, որի հետևանքով վիրավորվել է աշխատանքներ իրականացնող Եվլախի մի բնակիչ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ այդ բնակիչը ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։

  • Վարանդայի շրջանում 2 ադրբեջանցի պայթել են ականի վրա

    Վարանդայի շրջանում 2 ադրբեջանցի պայթել են ականի վրա

    Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում երկու ադրբեջանցի պայթել են ականի վրա: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները և նշում, որ հուլիսի 8-ին Ֆիզուլիի շրջանի բնակիչներ Նուրու Նուրիևն ու Էլնուր Հաշիմովը առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության մուտք են գործել Վարանդայի շրջան: Տեղաշարժվելիս նրանք պայթել են ականի վրա և ստացել ծանր մարմնական վնասվածքներ:

  • Ադրբեջանցի լրագրողն ու հեռուստաօպերատորը ԼՂ-ում ականի պայթյունի հետևանքով մահացել են

    Ադրբեջանցի լրագրողն ու հեռուստաօպերատորը ԼՂ-ում ականի պայթյունի հետևանքով մահացել են

    Ադրբեջանի պետական հեռուստաընկերության՝ AZTV-ի օպերատորն ու Ազերթաջ պետական գործակալության թղթակիցը մահացել են Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում: ԶԼՄ ներկայացուցիչները մահացել են ականի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

  • Արցախում զինամթերքի վնասազերծման ախատանքներ են նախատեսվում

    Արցախում զինամթերքի վնասազերծման ախատանքներ են նախատեսվում

    Ստեփանակերտ քաղաքի մերձակա անտառային տարածքներում և Ասկերան քաղաքի հարակից համայնքների տարածքներում այսօր՝ ապրիլի 8-ին, զինամթերքի վնասազերծման ախատանքներ են նախատեսվում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ հավելելով, որ հետախուզական աշխատանքներ են իրականացվում Ասկերանի շրջանի Խնապատ և Խրամորթ գյուղերում։

  • Արցախի գրավյալ տարածքներում ականի պայթյունների հետևանքով զոհվել է 20 ադրբեջանցի

    Արցախի գրավյալ տարածքներում ականի պայթյունների հետևանքով զոհվել է 20 ադրբեջանցի

    Ադրբեջանում վերահսկվող գրավյալ տարածքներում անվտանգության վատ կազմակերպման պատճառով շարունակում են ադրբեջանցիներ զոհվել: Ադրբեջանի արտգործնախարարության տեղեկացմամբ անցյալ տարվա նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներում ականների պայթյունների հետևանքով զոհվել է Ադրբեջանի 20 խաղաղ բնակիչ և զինվորական: «Ականի պայթյունի զոհ են դարձել Ադրբեջանի 14 քաղաքացիական անձ և 6 զինվորական»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցիներ են մահացել․ կան նաև վիրավորներ

    Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցիներ են մահացել․ կան նաև վիրավորներ

    Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում ական է պայթել, որի հետևանքով 2 ադրբեջանցի մահացել է, իսկ 3-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական գլխավոր դատախազությանը։ Նշվում է, որ մահացողները եղել են ընտանիքի անդամներ։ Նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից մինչ օրս ականների պայթյունների հետևանքով արդեն մահացել են 12 ադրբեջանցիներ։