Ակումբային գրանցում
Հոլանդը պատրաստ է փոխել ակումբային գրանցումը
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը որոշել է, որ պատրաստ է իր կարիերայի հաջորդ քայլը կատարել և 2025 թվականի ամռանը հեռանալ անգլիական ակումբից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Ըստ աղբյուրի՝ նորվեգացի ֆուտբոլիստի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն։ Այնուամենայնիվ, չնայած այն ֆինանսական պայմաններին, որոնք կարող է առաջարկել ֆրանսիական ակումբը, Հոլանդի առաջնահերթությունը կա՛մ «Բարսելոնա», կամ «Ռեալ»…
Գրիլիշը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեք Գրիլիշը կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես հայտնում է լրագրող Սայմոն Ֆիլիպսը, Լոնդոնի «Չելսին» ուսումնասիրում է կազմն ուժեղացնելու տարբերակները և հետաքրքրված է Ջեքի ծառայություններով: Հիշեցնենք, որ Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի…
Մագուայրը կարող է փոխել ակումբային գրանցումը
«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Վեսթ Հեմում»։ The Sun-ի համաձայն՝ «Վեսթ Հեմը» մտադիր է ամռանը 31-ամյա անգլիացու տրանսֆերի համար 15 միլիոն եվրո առաջարկել: Թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում է Մագուայրի միջոցով ուժեղացնել պաշտպանության կենտրոնը:
Բարսելոնայի երեք ֆուտբոլիստ կարող է փոխել ակումբային գրանցումը
Սաուդյան Արաբիայի ակումբները հետաքրքրված են իսպանական «Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստներով, հայտնում է Mundo Deportivo-ն։ Հաղորդվում է, որ այդ լիգայի ակումբները ցանկանում են ամռանը ձեռք բերել հարձակվողներ Ռաֆինյային և Ռոբերտ Լևանդովսկուն, ինչպես նաև դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին: Հիշեցնենք, որ ամռանը «Բարսելոնայից» կհեռանա նաև թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը։ Իսպանիայի առաջնությունում այս պահին կատալոնացիները վաստակել են 57 միավոր…
Բարսելոնայի ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը
Մեմֆիս Դեպայը, ով խաղային պրակտիկայի պակաս է զգում կատալոնական «Բարսելոնայում», ծրագրում է փոխել ակումբային գրանցումը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ 28-ամյա հարձակվողը ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նա ուներ կարիերան Թուրինի «Յուվենտուսում» շարունակելու տարբերակ, սակայն կողմերը համաձայնության չեն եկել գործարքի ֆինանսական կողմի շուրջ։ «Բարսելոնայի» հետ Մեմֆիսի պայմանագիրը նախատեսված…
Կրիշտիանու Ռոնալդուով հետաքրքրված է 2 ակումբ
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխի ակումբային գրանցումը։ 35-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը իր նախկին ակումբն է և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ։ Եթե ակումբին հաջողվի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, ապա Ռոնալդուն կընդունի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը։ «Յուվենտուսի» հետ Ռոնադլդուի պայմանագիրը նախատեսված…
Ռեալի նորեկը կարող է փոխել ակումբային գրանցումը․ Marca
Marca-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» նորեկ Տակեֆուսա Կոբոն կարող է փոխել ակումբային գրանցումը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը մտադիր է վարձակալական հիմունքներով այլ թիմ ուղարկել ֆուտբոլիստին, որպեսզի մշտական խաղային պրակտիկա ապահովեն նրա համար: Նշվում է, որ ճապոնացու ծառայություներով 5 ակումբ է հետաքրքրված։ Կուբոն նախկինում հանդես էր գալիս «Տոկիոյի» կազմում։