ակումբ
Էվերսոն Պերեյրան հեռացավ Ուրարտուից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և պաշտպան Էվերսոն Պերեյրան երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Թիմի կազմում Էվերսոնը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել էր 5 պաշտոնական հանդիպման։ Ակումբը հաջողություն է մաղթել 25-ամյա ֆուտբոլիստին հետագա կարիերայում։
Պահանջում ենք բացատրություն Մոուրինյուից․ Յոհան Հենքես
«Ռոմայի» կիսապաշտպան Ռիկ Կարսդորպի գործակալ Յոհան Հենքեսը բացատրություն է պահանջել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուից այն բանից հետո, երբ նա բացահայտ մեղադրել է խաղացողին թիմի` միավորներ կորցնելու մեջ։ Մոուրինյուն զայրացած էր այն բանից հետո, երբ իր թիմը բաց թողեց հաղթանակը Ա Սերիայի 14-րդ տուրում «Սասուոլոյի» դեմ խաղում: Հետխաղյա հարցազրույցում պորտուգալացին ասել է, որ իր թիմի ֆուտբոլիստն…
Արդյոք կդառնա՞մ Բարսելոնայի նախագահ. դեռ չեմ մտածում այդ մասին. Պիկե
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, որը վերջերս հայտարարել էր պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, խոսել է ակումբի նախագահ դառնալու հավակնությունների մասին. «Արդյոք ես կդառնա՞մ «Բարսելոնայի» նախագահը. դեռևս չեմ մտածում այդ մասին: Ես շատ գործեր ունեմ անելու, բայց կցանկանայի օգնել իմ ամբողջ կյանքի ակումբին ինչով կկարողանամ»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Universal-ը: Այս պահին նախագահը Ժոան Լապոչտան…
Բենիտեսը ցանկանում է աշխատել Էլիտայում
Ռաֆայել Բենիտեսը խոսել է իր աշխատանքի հետ կապված իրավիճակի մասին. առայժմ մարզիչը չի շտապում վերադառնալ ակտիվ աշխատանքի, բայց բաց է նոր առաջարկների համար։ Բենիտեսը նշել է, որ պատրաստ է վերադառնալ աշխատանքի, եթե նրան կանչեն թոփ-ակումբ։ «Վերջին ամիսներին մի քանի առաջարկ եմ ստացել։ Ոմանք հետաքրքիր էին, բայց հիմա լավագույն ժամանակը չէ դրանք ընդունելու համար: Ցանկանում եմ…
Ակումբում բոլորը երազում են Ռոնալդուի վերադարձի մասին․ Ամորիմ
Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատասխանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ պորտուգալական ակումբ հնարավոր վերադարձի մասին հարցին։ Աստղային հարձակվողը պորտուգալական գրանդի ակադեմիայի սան է։ «Կրիշտիանուն դեռևս համաշխարհային մակարդակի խաղացող է: Ակումբում բոլորը երազում են նրա վերադարձի մասին, բայց մենք դրա համար գումար չունենք։ Նա շատ բարձր աշխատավարձ ունի։ Այժմ նա «Մանչեսթեր Յունայթեդում» է, որտեղ խաղաժամանակ…
Եվս մեկ գրանդ ակումբ հետաքրքրված է Սիլվայի ծառայություններով
Team Talk-ը հայտնում է, որ «Լիվերպուլը» հետաքրքրված է «Բենֆիկայի» պաշտպան Անտոնիո Սիլվայի ծառայություններով: Ֆուտբոլիստը մտադիր է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Լիվերպուլը» միակ թիմը չէ, որը հետաքրքրված է 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են պորտուգալացուն տեսնել իրենց շարքերում։ Սիլվայի պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։…
Նկունկուն պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ
«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն 5 տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։ Ինչպես հայտնում է Sport Bild-ը, գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի Մունդիալի մեկնարկից առաջ: Սպասվում է, որ «Չելսին» Նկունկուի տրանսֆերի համար կվճարի 60 միլիոն եվրոյից մի փոքր ավելի, որը նշված էր ֆուտբոլիստի պայմանագրում որպես փոխհատուցում: Այսպիսով, լոնդոնյան ակումբը ցանկանում է…
Պիկեն կարող է տեղափոխվել Անդորրա ակումբ
«Անդորրայի» գլխավոր մարզիչ Էդեր Սարաբիան խոսել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին ձեռք բերելու հնարավորության մասին։ Ֆուտբոլիստը նշված ակումբի սեփականատերն է։ «Պիկեին ձեռք բերե՞լը։ Ես դա փակ աչքերով կանեի։ Մենք նրան տեսել ենք ՉԼ-ում ու «Մալյորկայի» դեմ խաղին։ Նա քիչ է խաղում, բայց դեռ մի քանի տարի էլիտար պաշտպան կլինի»,- Սարաբիայի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։ 35-ամյա…