ակտոբե
Հայ ֆուտբոլիստները Ղազախստանում այլևս լեգիոներներ չեն համարվի
Եվրասիական տնտեսական միության կազմում ընդգրկված երկրների ֆուտբոլիստները 2020 թվականից լեգիոներ չեն համարվի Ղազախստանում: Նման որոշում է կայացրել երկրի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան: Ինչպես հայտնի է, այս պահին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում մտնում է 5 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը: Այս կազմակերպության անդամ երկրների համար տնտեսական ինտեգրացիան՝ ի դեմս ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի…
Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել Ակտոբեին` հեռանալու առթիվ
Հայաստանի հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել ակումբից հեռանալու առթիվ: Օրերս լրանում է ֆուիտբոլիստի աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ։ Մեկնելու կապակցությամբ Մարկոսը փոքր հարցազրույց է տվել «Ակտոբեի» մամուլի ծառայությանը։ -Մարկոս, ի՞նչ կցանկականաս ասել երկրպագուներին տուն գնալուց առաջ: -Այս պահին շատ տխուր եմ։ Դժվար է հեռանալը: Հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ ակումբի ղեկավարության հետ…
Պիզելին Ակտոբեի կազմում գոլի հեղինակ դարձավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը հանդես է գալիս Ղազախստանի «Ակտոբե»-ում, գոլի հեղինակ է դարձել Ղասախտանի առաջնության շրջանակում ընթացող «Օկժետպեսի» դեմ խաղում։ Խաղի առաջին կեսում հյուրերը բացել են խաղի հաշիվը։ «Ակտոբեի» կազմից աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին։
Պիզելին մասնակցեց Ակտոբեի գոլային գրոհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ակտոբե»-ն Ղազախստանի առաջնության 28-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի (2:2) խաղաց «Տարազ»-ի հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին թիմի մեկնարկային կազմում էր ու խաղադաշտում անցկացրեց 84 րոպե: Ազգային հավաքականի ֆուտբոլիստը նույնիսկ մասնակցություն ունեցավ իր թիմի գոլային գրոհին: Այս պահի դրությամբ «Ակտոբե»-ն 12 միավորով մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է:
Ակտոբեի կազմում Պիզելին դարձավ գոլի հեղինակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ղազախստանի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում կայացավ «Ակտոբե»- «Ատիրաու» հանդիպումը։ Խաղն ավարտվեց 3:2 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Թիմի մեկնարկային կազմում հանդես գալով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին օգնեց իր թիմին հաղթանակի հասնել խփելով 2-րդ գոլը: Այժմ մրցաշարային աղյուսակում «Ակտոբե»-ն 11 միավորով զբաղեցնում է վերջին հորիզոնականը: «Ակտոբե» – «Ատիրաու»՝ 3:2
Մարկոս Պիզելին վնասվածքի պատճառով չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին
Վնասվածք է ստացել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: «Ակտոբեն» հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Մարկոսը չի մասնակցի Հայաստանի հավաքականին առաջիկա հանդիոպումներին: «Պիզելին չի օգնի Հայաստանի ազգային հավաքականին: «Կարմիր-սպիտակների» առաջատար Մարկոս Պիզելին ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հանդիպումները: Ֆուտբոլիստը Ղազախստանի առաջնության առաջիկա հանդիպումներում նույնպես չի օգնի ակտյուբինյան թիմին։ Մարկոսից մի քանի…
Կամո Հովհաննիսյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Ժետիսուի կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ժետիսուն» սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախեց «Ակտոբեին»: Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը: Մեր ընտրանու խաղացողը դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը, իսկ երրորդ գոլի ժամանակ կատարեց գոլային փոխանցում: Հավելենք, որ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Մարկոս Պիզելին: «Ակտոբեի» կազմում նա անցկացրեց ամբողջ…
Մարկոսը՝ Ակտոբե – Աստանա հանդիպման գոլային փոխանցման հեղինակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ղազախստանի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Ակտոբեն» սեփական հարկի տակ 2-3 հաշվով պարտվեց առաջատարների թվում գտնվող «Աստանային»: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: Սա Մարկոսի՝ վնասվածքից հետո անցկացրած երկրորդ հանդիպումն էր: Մեր ընտրանու ֆուտբոլիստը 56-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Այս պարտությունից հետո «Ակտոբեն» 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Աստանան» 44 միավորով երկրորդն…
Մարկոս Պիզելին՝ գոլային փոխանցման հեղինակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ղազախստանի առաջնության 21-րդ տուրում «Ակտոբեն» ընդունել էր «Ժետիսուին» ու պարտություն կրեց 1-2 հաշվով: Այս հանդիպմանը երկար դադարից հետո խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Մեր ֆուտբոլիստը «Ակտոբեի» կազմում փոխարինման մտավ 75-րդ րոպեին ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Մրցակցի մեկնարկային կազմում էր մեր հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Կամո Հովհաննիսյանը, որը մասնակցեց…
Վիրահատվել է Մարկոս Պիզզելին
Բրազիլիայում հաջողությամբ վիրահատվել է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզզելին: Վիրահատությունը տեղի է ունեցել Սան Պաուլոյի կլինիկաներից մեկում: Արդեն վաղը Մարկոսը կսկսի վերականգնման գործընթացը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանից երկար ժամանակ կպահանջվի ապաքինման համար: Հիշեցնենք, որ Պիզզելին վնասվածք էր ստացել հոկտեմբերի 16-ին՝ Մակեդոնիայի դեմ խաղում (4:0): Փոխանցում է shantnews.am-ը։










