ահաբեկչության դեմ պայքար
Մեր երկրների միջև յուրահատուկ կապ կա, որն առանձնանում է փոխադարձ համակրանքով ու վստահությամբ. Մնացականյանի խոսքը՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ հրապարակված տեքստում նշվում է, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ ստեղծելով նոր հնարավորություններ երկու երկրների միջև առավել ամուր գործընկերության ու համագործակցության համար։ «Առաջին անգամ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են ավելի քան հարյուր տարի առաջ։ Մեր…
Վավերացվեց ԱՊՀ շրջանակում ահաբեկչության դեմ պայքարում տեղեկության փոխանակման համաձայնագիրը
Այսօր՝ մարտի 4-ին «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացվեց ՀՀ Ազգային ժողովի կողմից: Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 3-ին Տաշքենդում՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների կողմից: Դրա նպատակն է ահաբեկչության և ծայրահեղականության, այլ բռնի դրսևորումների,…
ԱՄՆ նախագահը Պակիստանի վարչապետի հետ կքննարկի Աֆղանստանի հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի ստանալ Պակիստանի վարչապետ Իմրան Խանի աջակցությունը Աֆղանստանում խաղաղության վերականգնման և ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Խանը, որը անցյալ տարի հաղթեց ընտրություններում, այսօր կլինի ԱՄՆ մայրաքաղաքում։ Պակիստանի վարչապետին ուղեկցում են իր երկրի ռազմական և հատուկ ծառայությունների ղեկավարները, ինչը նշանակում է, որ Աֆղանական պատերազմի և ահաբեկչության դեմ պայքարի թեման բանակցություններում առանցքային է լինելու։
Պոմպեոն գնահատել է Պուտինի հետ բանակցությունները
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել այս շաբաթ, Սոչիում, բարեհաջող են եղել։ «Մենք այնտեղ մեկնեցինք հանուն բանակցությունների շատ սուբստանտիվ օրակարգի, որը բարեհաջող եղավ»,-ասել է նա։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Մոսկվա-Վաշինգտոն համագործակցությունն օգտակար է և՛ ռուսների, և՛ ամերիկացիների համար։ Նա հստակեցրել է, որ երբ ինքը ԿՀՎ-ի…




