ահկ
Չինաստանը հաղթահարել է կորոնավիրուսի գագաթնակետը
Չինաստանի առողջապահության կոմիտեն հայտնել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի պիկը: «Ներկայումս, բացառությամբ Ուհանի, Հուբեյի նահանգի բոլոր քաղաքներում մեկ շաբաթվա ընթացքում վարակի նոր դեպքեր չեն գրանցվել: Հուբեյի նահանգից դուրս հայտնաբերվել է 7 նոր դեպք, որից 6-ը եկածներ են դրսից: Այս տվյալները վկայում են, որ, ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի այս ալիքի գագաթնակետն արդեն անցել է»,-ասել է…
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիմում է բոլոր կառավարություններին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները փետրվարի 28-ին հայտարարել են, որ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ռիսկն այժմ շատ բարձր է գնահատվում: «Մենք կորոնավիրուսի տարածման ու ազդեցության տեսանկյունից ռիսկայնության ամենաբարձր մակարդակում ենք։ Սա իրականության գնահատում է մոլորակի բոլոր կառավարությունների համար: Արթնացե՛ք, պատրաստվե՛ք: Այդ վիրուսը կարող է արդեն ճանապարհին լինել, և դուք պետք է պատրաստ լինեք: Դուք պատրաստ լինելու…
Պետությունները պետք է պատրաստ լինեն կորոնավիրուսի համավարակի․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հայտնում են, որ թեև դեռևս վաղ է կորոնավիրուսի համավարակի մասին հայտարարել, սակայն երկրները պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացման։ Այս մասին հաղորդում է BBC-կայքը։ Նշենք, որ համավարակը բնորոշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում վարակիչ հիվանդությունների արագ տարածմամբ։ Covid-19 տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը շարունակվում է արագորեն տարածվել մի շարք երկրներում: ԱՀԿ ղեկավարի…
Կորոնավիրուսի առումով գուցե տեսնում ենք միայն այսբերգի գագաթը․ ԱՀԿ տնօրեն
2019nCoV կորոնավիրուսի տարածման կապակցությամբ առայժմ դիտվող իրադրությունը կարող է «սոսկ այսբերգի գագաթը» լինել: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։ «Չինաստանի սահմաններից դուրս վարակելիությունն առայժմ մեծ չէ, բայց կարող է և աճել»,-նշել է նա։ ԱՀԿ-ի խնդիրն է մնում նոր վարակի կասեցումը, նշել է նա և բոլոր…
Կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի տարածման պատճառով: Ըստ կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանօմի՝ այդ որոշման հիմքում Չինաստանից դուրս տիրող իրավիճակն է, քանի որը վարակը սկսվել է Չինաստանից դուրս տարածվել: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Չինաստանում վիրուսի հետևանքով հարյուր յոթանասուն մարդ է մահացել, մոտ երկու հազարը վարակված են: Չինաստանից դուրս վիրուսի իննսունութ դեպք…
Ներկայացվել է նոր կորոնավիրուսի կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումները
Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակի, կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումների և դրանց համակարգման թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը մանրամասն ներկայացրել են կատարված և ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը Չինաստանում շարունակում է լարված մնալ: ԱՀԿ…
Մեկնարկում է դեղերի անվտանգության շաբաթը
Նոյեմբերի 25-ից 29-ը աշխարհում նշվում է դեղերի անվտանգության շաբաթը: Դեղերի կողմնակի ազդեցությունների և դրանց մասին կարգավորող մարմիններին հաղորդելու կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով տարբեր երկրների դեղերի շրջանառությունը կարգավորող կառույցները մասնակցում են տեղեկատվական մեդիաարշավին: Այս տարվա արշավի թիրախն է բազմադեղաբուժությունն այն կարգախոսով, որ կողմնակի ազդեցության դեպքերը հաղորդելը նպաստում է միաժամանակ տարբեր դեղեր կիրառող պացիենտների անվտանգության ապահովմանը:…
«Հակաբիոտիկներ. Կիրառե’լ պատշաճ». Առողջապահության նախարարության հայտարարությունը
Նոյեմբերի 18-ից մեկնարկում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակաբիոտիկներ. Կիրառե’լ պատշաճ» կարգախոսով: Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակաբիոտիկների պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ օգտագործումը: Հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունությունը գլոբալ խնդիր է, որը վերաբերվում է ողջ մարդկությանը և գլոբալ առումով սպառնալիք է հանրային առողջապահության համար:…
Դեռահասների առողջության մասնագետների հավաք Հայաստանում
Դպրոցահասակ երեխաների առողջական վարքագծի հետազոտությունը (ԴԵԱՎՀ) Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հովանու ներքո միասնական մեթոդաբանությամբ 4 տարին մեկ իրականացնում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Իսրաելի, Քանադայի և ԱՄՆ հետազոտողական թիմերը: Հայաստանում հետազոտությունը իրականացնում է “Արաբկիր” բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջություն ինստիտուտը Հայաստանյան ԴԵԱՎՀ արդյունքները լայնորեն օգտագործվել են ազգային ռազմավարությունների և կիրառական ծրագրերի մշակման համար: Յուրաքանչյուր տարի…
Այսօր թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին, որի հիմնական նպատակը իմունիզացիայի ցուցանիշների բարձրացումն է և մահացության ցուցանիշների նվազեցումը: Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, որից մահվան ելքով ավարտվում է 7 միլիոնը` մինչև 5 տարեկան երեխաների մոտ կազմելով ավելի քան 1,4 մլն:…










