Ամենայն հայոց կաթողիկոս

  • Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել

    Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը: Հոգեշնորհ Տ. Նշան վարդապետ Հմայակյանը, ազատվելով Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչի պաշտոնից, ետ է կոչվել Մայր Աթոռ՝ որպես վանաբնակ միաբան: Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանը, ազատվելով Ավստրալիայի և Նոր…

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայաստանյան եպիսկոպոսաց ժողովը

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայաստանյան եպիսկոպոսաց ժողովը

    Հունվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով: Ժողովի ընթացքում քննարկվեցին թեմերում հոգևոր կյանքի վերաշխուժացմանն ուղղված ծրագրերին և հովվական առաքելության զորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց հոգևոր հովիվների ծառայությանը, թեմերում առկա կարիքներին և եկեղեցականների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին: Մտքեր…

  • Կաթողիկոսը նախագահել է Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի հոգեհանգիստը

    Կաթողիկոսը նախագահել է Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի հոգեհանգիստը

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, հունվարի 19-ին մասնակցել է Պատարագի սրբազան արարողությանը Ս. Գայանե վանքում: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Իր քարոզում Հայր Սուրբը խոսել է օրվա ընթերցվածքի խորհրդի շուրջ, նաև անդրադարձ կատարել Բաքվում և…

  • Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել

    Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել

    Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները: Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի փոխարեն ատենապետ է նշանակվել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Քարոզչական կենտրոն, որի տնօրեն 2020 թ. հունվար 1-ից…

  • Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Իրանում ավիավթարից զոհվածների հարազատներին

    Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Իրանում ավիավթարից զոհվածների հարազատներին

    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցություն է հայտնել Իրանում ավիավթարի ենթարկված ինքնաթիռի զոհերի ընտանիքներին և հարազատներին։ «Մեր վշտակցությունն ենք բերում Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Թող Աստված խաղաղության մեջ հանգչեցնի նրանց հոգիները»,-նշված է գրառման մեջ: https://www.facebook.com/Vehapar/posts/1022094244819059

  • ՀՀ վարչապետը այցելել է Եռաբլուր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    ՀՀ վարչապետը այցելել է Եռաբլուր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Այս մասին…

  • Հունաստանի նախագահը այցելել է Էջմիածին

    Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն այսօր՝ նոյեմբերի 6–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից։ Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Հայոց Հայրապետը նշել է, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի…

  • Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի կապակցությամբ

    Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի կապակցությամբ

    ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 13-ին ներկա է գտնվել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․ Տ․ Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին։ Մատուցված պատարագով ազդարարվել է եկեղեցու կառուցման 50-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Աննա Հակոբյանը նաև հանդես է եկել ելույթով: «Վեհափառ…

  • Աննա Հակոբյանը մասնակցել է Կարմիր խաչի` Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին

    Աննա Հակոբյանը մասնակցել է Կարմիր խաչի` Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին

    ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 12-ին Ժնևում մասնակցել է Շվեյցարական կարմիր խաչի (ՇԿԽ) ավանդական բարեգործական գալա երեկոյին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին և անցկացվեց «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագրի ներքո։ Երեկոյին ներկա է գտնվել Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Գալա…

  • Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել

    Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել

    Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից տեղեկացնում են նոր նշանակման մասին. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Խոր Վիրապ վանքի վանահայր` Վանորեից տեսչի իշխանության ներքո»: https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/1177272359131400  

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Սինգապուրի վարչապետին

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Սինգապուրի վարչապետին

    Սեպտեմբերի 30-ին Վեհարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և տիկին Հո Չինին: Ողջունելով Սինգապուրի վարչապետի և նրա գլխավորած պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Սինգապուրի վարչապետի Հայաստան կատարած այցելությունը կնպաստի Հայաստանի և Սինգապուրի միջև ձևավորված…

  • Այց Կոմիտասի թանգարան ինստիտուտ՝ վարդապետի ծննդյան 150-ամյակի առթիվ

    Այց Կոմիտասի թանգարան ինստիտուտ՝ վարդապետի ծննդյան 150-ամյակի առթիվ

    Սեպտեմբերի 26-ը՝ Կոմիտասի ծննդյան օրն է. Վարդապետի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պետական այրեր, մտավորականներ, դպրոցականներ այցելել են Կոմիտաս թանգարան ինստիտուտ, շրջայց կատարել և ունկնդրել կոմիտասյան հոգևոր ստեղծագործությունները՝ ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի, «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ: Ավանդույթի…

  • Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի՝ եկեղեցականների վերաբերյալ հայտարարության մասին

    Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի՝ եկեղեցականների վերաբերյալ հայտարարության մասին

    Ամենայն հավանականությամբ, վարչապետի Հայաստան վերադարձին այդ խնդրի առնչությամբ լուսաբանություններ կունենանք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականներին ծնկի բերելու վերաբերյալ հայտարարությանը: «Մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրներ, հարցեր: Այդ առնչությամբ, հավանաբար, անդրադարձ կլինի այդ խնդրին»,-ասաց…

  • Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Գարեգին Ա կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին

    Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Գարեգին Ա կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել երջանկահիշատակ Տ․Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին և հիշատակի միջոցառումներին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ, որից հետո նախագահ Սարգսյանը հանդես է եկել հիշատակի խոսքով։ «Ինձ…

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի պաշտպանության նախարարին

    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի պաշտպանության նախարարին

    Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայմանն ու զարգացմանը: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ պաշտպանության նախարարի այցը Հայաստան կնպաստի…