Ամենայն հայոց կաթողիկոս
Անկախ պետականությունը համախմբեց նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդին․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ. «Անկախության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ժողովրդին: Ազգային ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների մեր ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը: Մեր ժողովուրդն աներկբա հավատով ձգտեց իր պատմական հայրենիքի…
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հովհաննես Թումանյանի ժառանգներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգերին՝ ուղեկցությամբ բ. գ. դ., պրոֆ. Սերգո Երիցյանի: Պարոն Երիցյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով բանաստեղծի ժառանգներին, տեղեկացրեց, որ Հայաստան են ժամանել մասնակցելու Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին: Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր հայրական օրհնությունը բերեց հյուրերին՝…
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Մխիթարյան վարժարանի 11-րդ լսարանի սաներին՝ ուղեկցությամբ Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Եղիա ծայրագույն վարդապետ Քիլաղպյանի: Այս մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց հայորդիներին՝ ուրախություն հայտնելով համայն…
Թող Բարձրյալ Տերը խաղաղ ու անսասան պահի Արցախ աշխարհը. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին և հավատավոր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ, Լեռնային Ղարաբաղի պետական այրերին և մեր ողջ հավատավոր ժողովրդին Արցախի Հանրապետության օրվա առիթով: Արդեն 28-րդ տարին…
Մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնահատուկ կարևորություն է ընծայել գիտելիքին. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին, մանկավարժներին ու դասախոսներին, աշակերտներին և ուսանողներին: Այսօր վերստին…
Նոր նշանակումներ` Մայր Աթոռում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանի և նորաօծ քահանաների նշանակումներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից: Հոգեշնորհ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանն ազատվել է Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից և ծառայության կոչվել Ուկրաինայի հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Արժանապատիվ Տ. Բենիամին քահանա…
Դատական հայց՝ կաթողիկոսի դեմ․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսից «քցվածներից» ևս մեկը պատրաստվում է դատական կարգով ստանալ իր գումարները։ Խոսքը «Սասունասար» շինարարական ՍՊԸ-ի մասին է։ Տնօրեն Անդրանիկ Ստեփանյանը փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո կորոշի հայցում նշվելիք պահանջի չափը։ Դեռևս տարիներ առաջ՝ 2006-ին, Մայր Աթոռի Հայորդաց տան, ինչպես նաև Սևանի վանական համալիրի բարեկարգման աշխատանքների համար մրցույթում նա…
ՀՀ-ում Իրանի դեսպանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
Օգոստոսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ինչպես հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ գնահատելով ծառայության ընթացքում Հայաստանի, հայ ժողովրդի և…
Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ազատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենի պաշտոնից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հայրապետական նույն տնօրինությամբ Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն է նշանակվել Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Գարեգին Բ-ն օրհնեց Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին
Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր ժամանակահատվածներում հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած վեց զինվորականների, ովքեր առաջիկային կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը: Հանդիպման սկզբում ՀՀ Զինված…
Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը կարգալույծ է հռչակվել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Իրաքի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի միջնորդագիրը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն Իշխանյան ավազանի անունով:
Կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը
Կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ ֆեյսբուքյան էջից: Հայտարարության մեջ ասվում է. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Համբարձում աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի…
Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Հունիսի 19-ից 20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ժողովը բացվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքով: Ժողովի նիստերն որպես ատենապետ վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ…
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հնագույն համայնքներից Մինեսոտա նահանգի 36 ուխտավորների հետ, որոնք երկշաբաթյա այցով հայրենիք էին ժամանել Սուրբ Սահակ եկեղեցու հոգևոր հովվի` Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի…
Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությանը
Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակության անդամներին՝ առաջնորդությամբ Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսի: Եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությունը Մայր Աթոռ է ժամանել Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով: Պատվիրակությանն ուղեկցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը…