ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է Իսրայելին օգնության օրինագիծը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է Իսրայելին 17,6 մլրդ դոլարի օգնություն հատկացնելու օրինագիծը, որը հաշվի չի առել ներքին ու արտաքին քաղաքականության այլ հարցեր, հիմնականում՝ Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ Փաստաթղթին աջակցել է Կոնգրեսի ստորին պալատի 250 անդամ, իսկ 180 օրենսդիր դեմ է արտահայտվել դրան։ Նախաձեռնությունն ընդունելու համար անհրաժեշտ էր հավաքել ձայների երկու երրորդը։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի…
Նենսի Փելոսին ընդգծեց Ղարաբաղի հարցում իրենց կողմից Թուրքիային հակազդելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան -Տիկին խոսնակ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ջերմորեն ողջունել ձեզ մեր երկրում, մեր կառավարությունում։ Սա իսկապես աննախադեպ այց է ԱՄՆ-ից Հայաստան, և մենք գնահատում ենք դա: Կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել անձնապես Ձեզ, տիկին խոսնակ, ԱՄՆ-ի կողմից Հայոց…
Կիև է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը․ հանդիպել է Զելենսկիի հետ
Պաշտոնական այցով Կիև է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին: Նրա հետ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին հայտնելով Telegram-ի իր էջում, Զելենսկին գրել է. «Հանդիպում ունեցանք ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հետ Կիևում: Միացյալ Նահանգները Ուկրաինային ուժեղ աջակցության առաջատարն է»:



