ամուլսարի հանք

  • «Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» ֆեյսբուքյան խմբում, որը վարում են Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները, հրապարակվել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ «Վերջին շրջանում որոշ մարդիկ և պաշտոնատար անձինք կարծիքներ են հայտնում հանրահայտ ջրաբուժական առողջարան և բրենդ համարվող Ջերմուկ քաղաքի հարևանությամբ ոսկու բաց հանքի ծրագրի շինարարության վերսկսման անհրաժեշտության մասին։ Տարբեր անընդունելի հիմնավորումներին ավելացել է ևս մեկը,…

    Մեր տարածաշրջանում մետաղական հանքեր չպետք է լինեն. հայտարարություն
  • ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։ Ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են ստացվել մի շարք ահազանգեր։ Հաշվի առնելով ահազանգերը և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման…

    ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ
  • ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու կապակցությամբ ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ։ «Ամուլսարի հանքի շահագործման դեմ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգի և սոցիալական մեդիայի մշտադիտարկման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են…

    Ակցիա անող քաղաքացիներին բերման ենթարկելու համար ՄԻՊ-ի խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ
  • ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ ՄԻՊ-ը հայտնել է, որ Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք: «Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին: Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից…

    ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ
  • «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի առաջիկա նիստին ընդառաջ, ներկայացնում է «Լիդիանի» կողմից Ամուլսարի տարածքում տարիներ տևած ելակետային տվյալների հավաքագրման, պեղումների ու պատասխանատու աշխատանքի արդյունքները: Ըստ մամուլի հրապարակումներից մեկի` հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջիկա նիստին քննարկվելու են ներդրումներից բացի Ամուլսարում հնագիտական աշխատանքների արդյունքները: Իսկ հանձնաժողովի նախագահը…

    «Լիդիան»-ը ներկայացրել է հնագիտական աշխատանքների արդյունքը
  • «Չնայած շուրջ երկու տարի է Ամուլսարի տարածքում և նրա շուրջ ակտիվ պայքար է մղվում ժողովրդի կողմից, բայց վարչապետը մինչ օրս իրավիճակին ճիշտ չի տեղեկացված: Այս մասին Facebook-ի իր էջում գրառել է Ջերմուկի բնակիչ բնապահպան Շիրակ Բունիաթյանը: «Ուզում եմ անդրադառնալ Ամուլսարի խնդրին, վարչապետի անդրադարձին։ Ես չգիտեմ թե ո՞վ կամ ովքե՞ր են նրան զեկուցում Ամուլսարի շուրջ ստեղծված…

    Վարչապետը մինչ օրս Ամուլսարի իրավիճակին ճիշտ չի տեղեկացված․ Շիրակ Բունիաթյան
  • Լսել եմ կարծիքներ, որ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների բաց քննարկում-հանդիպման ժամանակ ասաց Ջերմուկի բնակիչ «Դեմ եմ Ամուսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանը: «Ես չեմ տեսնում նոր իմաստ ձմեռացման համար, բացի այդ լուրեր են պտտվում, որ…

    Լսել եմ՝ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որ մտնի աբրիտրաժ․ Բունիաթյան
  • Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Օրակարգային առաջին հարցը կապված է եղել խորհրդում Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ձևավորման հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդն աշխատանքային փակ նիստ էր անցկացրել՝ հրավիրելով շահագրգիռ բոլոր կողմերին, որի ընթացքում որոշում էր կայացվել ստեղծելու…

    Հանրային խորհրդում քննարկվել է Ամուլսարի հարցը
  • «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Բրյուսելում Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների ներկայացրել է Ամուլսարի խնդիրը, մասնավորապես՝ ծրագրի թույլատրումը նախկին կառավարության և դրա իրականացման ապահովման փորձերը ներկայիս կառավարության կողմից՝ հակառակ տեղի բնակիչների և Հայաստանի բնակչության լայն զանգվածների կամքի, և չնայած մարդու իրավունքների խախտումների լայն շրջանակի, այդ թվում՝ բնական միջավայրի վրա ազդող…

    ՀԲՃ անդամը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է Ամուլսարի խնդիրը
  • Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր է՝ ակտիվ շրջանառվում է այն միտքը, որ Փաշինյանի ԱՄՆ մեկնելուց հետո կոշտ գործողություններ պիտի լինեն, և Ամուլսարի մուտքերը հների մեթոդներով պիտի բացեն։ Այդ խոսակությունները, ճիշտ է, դեռ ուղղակի խոսակցության մակարդակից չեն բարձրացել, ու ես դրանց չեմ հավատում, բայց չեմ էլ բացառում։ Սակայն վստահ…

    Եթե Ամուլսարի հարցով կոշտ գործողություններ լինեն, վարչապետը վերադառնալիս կտեսնի հների մոտ ուղարկված քաղաքական իր թիմին․ բնապահպան
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով որոշում կայացնելու համար ահրաժեշտ է համարում դե յուրե և դե ֆակտո ստանալ մեկ հարցի պատասխան. շահագործումն էկոլոգիական աղե՞տ է, թե ոչ: Նա կարևորում է այս հարցում մինչև վերջ ճշմարտության հետևից գնալը։ Վարչապետն այս մասին խոսեց Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Ամուլսարի հարցով կա վերջնական…

    Ամուլսարի հարցում պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից․ վարչապետ
  • Այսօր Ջերմուկում դասադուլ և գործադուլ է հայտարարվել։ Քաղաքացիները բողոքի ակցի են իրականացնում՝ պահանջելով թույլ չտալ Ամուլսարի հանքի շահագործումը: Դասադուլ և գործադուլ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման Ցուցարարներից Վազգեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում լուանկար է հրապարակել, որտեղ տեսնում ենք, որ նրանք արդեն Վայոց ձերի մարզպետարանի դիմաց են։ https://www.facebook.com/photo.php?fbid=654975928241724&set=a.280521805687140&type=3&theater    

    Ցուցարարները հասել են Վայոց ձորի մարզպետարան
  • Ներկայացնում ենք Էկո-փորձանքննության խորհրդատու Սրբուհի Հարությունյանի հոդվածը՝ «Թեղուտի անիծյալ հետևանքը». Ավելի քան տասնամյա պատմությունով հայտնի Ամուլսարի պահպանության ու շահագործման հակասությունը սկզբնավորվել է Թեղուտի հանքի «հաղթանակից» հետո: ՀՀ ընդերքի օրենսգրքի և հարակից օրենսդրության, նաև՝ էկո-փորձաքննության ՀՀ համակարգի թերություններն օգտագործելով՝ ՀՀ բնության շահագործման նախարարությունը Գեոթիմ ընկերությանը Ամուլսարում երկրաբանական ուսումնասիրություն կատարելու էկո-փորձաքննության դրական եզրակացություն է շնորհել: Մինչդեռ նախնական…

    Թեղուտի անիծյալ հետևանքը․ Սրբուհի Հարությունյան
  • Հանրային հեռուստաընկերության եթերում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ Ամուլսարի հարցով նախարարությանը տրված վարչապետի հանձնարարականը նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ էր։ «Ուսումնասիրություններն արել ենք, նաև ներգրավել ենք լիազոր մարմինների ներկայացուցիչներին, վերլուծություններ ենք արել և այդ փաթեթը, որն առնչվում էր նախագծի փոփոխության դեպքում նոր ՇՄԱԳ-ի կամ նախագծի փոփոխությանը, այդ մասով գրություն ենք գրել վարչապետին, որ ստուգումներ…

    Ճանապարհների փակ լինելու փաստը խոցելի է դարձնում Հայաստանը․ Էրիկ Գրգորյանը՝ Ամուլսարի ակցիաների մասին
  • Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրրել է. «Վերջապես կարդացի բնապահանության նախարարության կողմից վարչապետին ուղղված գրությունը՝ Ամուլսարի շահագործման համար նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ ու հասկացա, որ հարցը վերջնականապես տանում են փակուղի: Այս գրության մակերեսային դիտարկումից կարելի է ենթադրել, թե նախարարությունը վեր է հանել խախտումներ, որոնց հիման…

    Նախարարությունը նոր ՇՄԱԳ ունենալու հարցը տանում է դեպի փակուղի․ Արթուր Գրիգորյան