Այաքս
Այաքսի ֆուտբոլիստը ռեկորդ է սահմանել ՉԼ-ում՝ շրջանցելով Հալանդին
Երեկ «Այաքսը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում 2-1 հաշվով հաղթեց «Բեշիքթաշին»։ Հաղթանակը կերտողներից էր Սեբաստիան Ալերը, ով դարձավ դուբլի հեղինակ, որոնք ՉԼ-ում Ալերի 8-րդ և 9-րդ գոլերն էին։ Ալերն առաջին անգամ է հանդես գալիս Լիգայում։ Ինչպես հաղորդում է Squawka-ն, սա ռեկորդային ցուցանիշ է ու Ալերը Չեմպիոնների Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, ով ՉԼ-ի առաջին…
Լիվերպուլը և Այաքսը դուրս եկան փլեյ-օֆֆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեմպիոնների Լիգայում ավարտվեց խմբային փուլի չորրորդ տուրը, որի արդյունքում «Լիվերպուլը» և «Այաքսը» դուրս նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր։
Օնանան կհեռանա Այաքսից
«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան կհեռանա նիդերլանդական ակումբից։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Մարկ Օվերմարսը։ Նա ասել է, որ արդեն փորձել են պայմանագիրը երկարաձգել Օնանայի հետ, սակայն չի ստացվել ու այս պահին այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ չեն տարվում։ Նշենք, որ ըստ եղած խոսակցությունների՝ Օնանան կարիերան շարունակելու է իտալական «Ինտերում»։
Չեմպիոնների Լիգա․ շաբաթվա լավագույնը Այաքսի հարձակվողն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոլանդական «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերը Չեմպիոնների Լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։ Այս մասին հայտնում է UEFA-ի մամուլի ծառայությունից։ Նշենք, որ Ալերը 4 գոլ է խփել «Սպորտինգի» դարպասը։ Այդ խաղում հոլանդական ակումբը հաղթեց շատ խոշոր՝ 5-1 հաշվով։
Չեմպիոնների Լիգա․ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
Արդեն հայտնի են դարձել Չեմպիոնների Լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները։ Այս մասին տեղեկանում ենք UEFA-ի պաշտոնական էջերից մեկից։ Նշվում է, որ լավագույնի հավակնորդներն են «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, «Լայպցիգի» խաղացող Քրիստոֆեր Նկունկուն ու «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալեն: 🔝 Who is your Player of the Week? 🌟 Jude Bellingham: Beşiktaş…
Եվրոպա Լիգա․ Ռոման կիսաեզրափակիչում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ՝ Եվրոպա Լիգայի 1/4-րդ եզրափակչի շրջանակներում միմյանց հետ երկխաղանոց դիմակայությունն ավարտեցին «Ռոման» ու «Այաքսը»։ Առաջին խաղից հետո իտալական ակումբը նպաստավոր վիճակում էր, քանի որ առաջին խաղում մրցակցի դաշտում հաղթել էր 2-1 հաշվով։ Հանդիպման առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Երկրորդ կեսի սկզբում խաղը սրվեց, երբ 49-րդ րոպեին «Այաքսի» կազմում գոլի հեղինակ դարձավ Բրայան Ռոբին։ Ու չնայած…
ԵԼ․ Այաքսի դեմ խաղի Ռոմայի հայտացուցակում ընգրկված է նաև Մխիթարյանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Եվրոպա Լիգայի 1/4-րդ եզրափակչի շրջանակներում պատասխան հանդիպումը կանցկացնեն «Ռոման» ու «Այաքսը»։ Իտալական ակումբի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է թիմի հայտացուցակը՝ այդ խաղի համար։ Ուրախալի է, որ դրանում ընդգրկված է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով շաբաթներ շարունակ դաշտ դուրս չէր գալիս վնասվածքների պատճառով։ Հիշեցնենք, որ առաջին դիմակայությունն ավարտվել է «Ռոմայի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։…
Պատրաստ կլինի՞ Մխիթարյանը Այաքսի դեմ խաղին․ պատասխանել է Ֆոնսեկան
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պոուլո Ֆոնսեկան խոսել է թիմի Հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։ Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Մխիթարյանը կլինի «Այաքսի» դեմ Եվրոպա Լիգայի պատասխան խաղում։ Սրան ի պատասխան Ֆոնսեկան ասել է, որ Մխիթարյանը մարզվել է թիմի հետ միայն շաբաթ օրը, իսկ կիրակի խաղացել է մի քանի րոպե։ Բայց և այնպես մասնագետը նշել է, որ…
Ժամանակ ձգելու համար բոլբոյը գնդակով հարվածեց Կալաֆիորիի դեմքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ բավական ուշագրավ դեպք տեղի ունեցավ «Այաքս»-«Ռոմա» հանդիպման ժամանակ։ Այն պահին, երբ հռոմեական ակումբն արդեն հաղթում էր 2-1 հաշվով, ակումբի ֆուտբոլիստները ձգտում էին ժամանակ ձգել։ Այդպես, դեպքերից մեկի ժամանակ հռոմեացիների խաղացող Ռիկարդո Կալաֆիորին դաշտի սահմաններից դուրս եկաց գնդակն ավելի հեռու նետեց, որ ժամանակ ձգի, իսկ գնդակ մատակարարող երիտասարդներից մեկը՝ սա տեսնելով, վերցրեց գնդակն ու ուժեղ…
Ռոմայի հարձակվողը չի մասնակցի առաջիկա 2 հանդիպումներին
«Ռոմայի» հարձակողական կիսապաշտպան Ստեֆան Էլ Շաարավին բաց կթողնի հոլանդական «Այաքսի» դեմ երկու հանդիպումները Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում։ Նշվում է, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Սասուոլոյի» դեմ Իտալիայի առաջնության խաղում և փոխարինվել 74-րդ րոպեին։ Նրա մոտ ախտորոշվել է ազդրի մկանային վնասվածք, որի պատճառով չի կարողանա խաղալ առնվազն երկու շաբաթ: Այս մասին տեղեկանում ենք gazetta.it-ից։ Ապրիլի 3-ին…
Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ արդեն հաջորդ շաբաթ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ ապրիլի 8-ից։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը ևս մեկ հետազոտություն է անցել։ Դրա արդյունքում ի հայտ է եկել՝ ապրիլի 8-ին «Այաքսի» դեմ խաղում դաշտ դուրս գալու հնարավորություն։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել մարտ ամսվա միջնամասում։…
Մյուս շաբաթ Բարսելոնան կհայտարարի Դեստի տեղափոխության մասին
Goal.com-ի հաղորդմամբ՝ «Այաքսի» պաշտպան Սերժինյո Դեստը մոտ ժամանակներս դառնալու է «Բարսելոնայի» խաղացող։ Ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի մասին հայտարարելու է մյուս շաբաթվա սկզբին։ Սերժինյո Դեստը կատալոնական ակումբի համար 20 մլն եվրո կարժենա՝ գումարած 5 մլն եվրո բոնուս։
Դե Բուրը կգլխավորի Հոլանդիայի հավաքականը
Նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Դե Բուրը կզբաղեցնի Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Նշվում է, որ մարզչի ու ակումբի միջև կնքվելու է 2 տարվա պայմանագիր։ Դե Բուրը նախկինում գլխավորել է այնպիսի թմեր, ինչպիսիք են՝ «Ինտերը», «Այաքսը» և այլն։
Դոնի վան դե Բեկը 5 տարվա պայմանագիր է կնքել Մանչեսթեր Յունայթեդի հետ
Daily Mail-ըի հաղորդմամբ՝ «Այաքսի» և Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի գործակալը հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին: Գործակաը շեշտել է, որ կիսապաշտպանով հետաքրքրված էին եվրոպական գրեթե բոլոր առաջատար թիմերը։ Մարտին Վան Դե Բեկը գրեթե պայմանագիր էր կնքել «Ռեալի» հետ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ձախողեց նրա տեղափոխությունը»,- հավելել է գործակալը։ Այժմ մանչեսթերյան ակումբի…
Յուվենտուսը պատրաստ չէ Սուարեսին 10 միլիոն եվրոյից բարձր աշխատավարձ վճարել
Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել վարել կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի ներկայացուցիչների հետ: Ակումբը հայտնել է 33-ամյա հարձակվողին, որ ակումբը պատրաստ չէ նրան վճարել տարեկան 10 միլիոն եվրոյից ավել աշխատավարձ: «Բարսելոնայում» Սուարեսի աշխատավարձը կազմում է տարեկան 10 միլիոն եվրո: «Բարսելոնան» Լուիս Սուարեսի վաճառքից ստացվելիք գումարը մտադրություն ունի օգտագործել…