այգի
Պաշտոնապես բացվեց Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում նոյեմբերի 10-ին պաշտոնապես բացվել է «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին»։ Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջից։ Այգու բացումը նախաձեռնել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, ում այս գործում աջակցել է Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամբոսը։ Այգու բացմանը ներկա են գտնվել Հունաստանում ՀՀ դեսպանը, Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատի նախագահը, Պաշտպանության նախարարը, Կիպրոսի…
Օղակաձև այգու 6-րդ հատվածում շինաշխատանքները շարունակվում են
Օգոստոսի 11-ին Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Օղակաձև այգու 6-րդ հատվածում շարունակվում են շինաշխատանքները: «Օղակաձև այգու 6-րդ հատվածում շինաշխատանքները շարունակվում են։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից շարունակվում է նաև ոռոգման համակարգի ներդրումը։ Հուլիսի 29-ից իրականացվում են ինտենսիվ սանիտարական էտումներ, սքեյթ-պարկի շինարարությանը զուգահեռ այգու 6-րդ հատվածում անցկացվում է ոռոգման ցանցը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է…
Կենդանաբանական այգու տնօրենը չէր համապատասխանում ներկայացվող պահանջներին. Կարապետյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ Երևանի կենդանաբանական այգու տնօրենի նախկին պարտականությունները կատարող Վլադիմիր Սիմոնյանն ազատվել է աշխատանքից, քանի որ փաստաթղթերով չի համապատասխանել տնօրենին ներկայացվող պահանջներին: Հարցին, թե այդ դեպքում ինչպես է նշանակվել այդ պաշտոնին, Կարապետյանը նշեց, որ տվյալները վերջերս են ի հայտ եկել: «Այդ տվյալները փաստում են այն մասին, որ փաստաթղթերով…
Բարեկարգվում է Արմավիր քաղաքի մշակույթի տան մոտակա այգին
Արմավիրի քաղաքապետարանից հայտնում են, որ վերջին օրերին Արմավիր քաղաքի մշակույթի տան հարակից այգում իրականացվում են բարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքներ։ Զբոսայգում իրականացվող այսօրվա աշխատանքներին հետևում էր նաև քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։ Զբոսայգին մաքրվել է նախկին սրճարանի շինարարական աղբից, տեղադրվել են փայտե աղբամաններ, առաջիկայում նախատեսվում է ավելացնել նստարանների քանակը։ Նշվում է, որ նախորդ տարի մեկնարկած աշխատանքների շրջանակում…
Արևմտյան օղակաձև ճանապարհի Չաուշ-Շերամ հատվածն ասֆալտապատվում է
Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Արևմտյան օղակաձև ճանապարհի Չաուշ-Շերամ հատվածն ասֆալտապատվում է, ներգրավված է 15 միավոր տեխնիկա։ «Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս պահին ասֆալտապատող տեխնիկան կենտրոնացած է Չաուշի փողոցից մինչև Շերամ ընկած հատվածում: Ճանապարհի այս՝ 4.5 կմ-ում ասֆալտի վերջին շերտն է…
Ապրիլի 25-ին Հայաստանի ողջ տարածքում իրականացվելու է համապետական ծառատունկ
Ապրիլի 25-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է համապետական ծառատունկ։ Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Հանրապետության տարածքում իրականացվելիք ծառատունկին նախատեսվում է տնկել 300.000 ծառ։ Արագածոտնի, Արարատի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում տնկվելու է 7000-ական տնկի: Արմավիրի և Տավուշի մարզերում նախատեսվում է տնկել 6000-ական տնկի, Գեղարքունիքում՝…
Մարգարյան փողոցի հարակից այգին նոր շունչ է ստանում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Աջափնյակ վարչական շրջանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի հարակից այգին նոր շունչ է ստանում։ Իրականացվում են սալիկների և եզրաքարերի փոխարինման, ընդհանուր բարեկարգման աշխատանքներ։ Այգին կկահավորվի նաև նոր նստարաններով»։ https://www.facebook.com/AjapnyakAdministrativeDistrict/posts/3373682725999656?__cft__[0]=AZWSWjDCXwz8MIV6RxScy2dkUaeQtB-2GRnRyFxoO71SVET1b16Rxk_3oS4RWM9tauGMp3xqYRIoL_UhK0yqXIGVFcWmDYTb4yhn13Pbg6qGaAzfvAwFrTx6haX-1CKnwUSG1pdfWo0I8WNLalKqKQYQlMTJC6LacMXsnKmES03yJw&__tn__=%2CO%2CP-R
Բարեկարգվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի այգին․ խոսնակ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բարեկարգման աշխատանքներ են ընթանում Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգին, որը տեղակայված է վարչական շրջանի թաղապետարանի մոտ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Նա իր գրառմանը կից նաև լուսանկարներ է տեղադրել՝ այգու տարածքից։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219222656342961&id=1405208089&__cft__[0]=AZUEIn5DJbN6DCykKdepkgiZ2ADh13pXwTMa4N5dweoIqD2hUCm30CIIjfNiRjzSXJrZhVekMGyuGnvma9oh8hP9mt4s79S3J3HQZ7G5Ilqa0iFh8wZ2S8YE_2OHTbV1S6U&__tn__=%2CO%2CP-R
Երևանի կենդանաբանական այգում ծնվել է Ալիսան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի կենդանաբանական այգին տեսանյութ է հրապարակել Facebook-ում: Նրանք հայտնում են, որ ծնվել է եղնիկ: «Երևանի կենդանաբանական այգում ծնվել է Ալիսան Այս տարի մեզ մոտ արդեն ծնվել են 4 եղնիկ. 1 պտավոր՝ Բեմբին և 3 եվրոպական՝ Ֆելինը, Անահիտն ու Ալիսան։ Մուֆլոնների ընտանիքում ծնվել են 10 ձագուկ, իսկ բեզոարյան այծերի մոտ՝ 4-ը։ Առաջիկայում ունենք սպասվելիք ծնունդներ»,-ասվում է…
Արցախի նախկին փոխվարչապետը 62.5 հազար դրամով վարձակալում է Զեյթունի այգին
Երևանի Զեյթուն թաղամասի «Շատրվաններ» զբոսայգին զբաղեցնում է մոտ 1.5 հեկտար տարածք։ Այն ունի եռանկյունաձև հատակագիծ և պարփակված է Դավիթ Անհաղթ, Դրոյի, Ռուբինյանց և Ավետիս Ահարոնյան փողոցներով։ Այսօր այն գտնվում է անխնամ և լքված վիճակում։ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ում պատասխանատվության տակ է գտնվում այգին և ինչ հանգամանքներում է Զեյթունի ամենամեծ կանաչ տարածքներից մեկն…
Օղակաձև այգու վերակառուցման ծրագիրը սկսվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնում է, որ սկսվել է Օղակաձև այգու վերակառոցման ծրագիրը: «Սկսում ենք Օղակաձև զբոսայգու վերակառուցման ծրագիրը։ Այս փուլում կվերականգնվի եւ հանրությանը կվերադարձվի այգու 6-րդ գոտին՝ Լուսավորչի մայր տաճարի մոտից մինչեւ Վարդանանց փողոց։ Հետո՝ մնացածը, հերթականությամբ»,-ասվում է գրառման մեջ: https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/3223989650999317/
Վանաձորում այգու պահակները ապօրինի հատել են ծառեր
Հունվարի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով Վանաձոր քաղաքի «Բուսաբանական այգու» հարակից անտառային հատվածում ծառայություն կատարելու ժամանակ, նկատել են 2 քաղաքացիների, որոնց մոտ ընկած էին հատված ծառեր: Քաղաքացիները հրավիրվել են բաժին, որտեղ պարզվել է, որ այգու պահակներն են, իսկ կանգուն ծառերը բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է…
Նոր հանրային այգի Ավանում ավտոտնակների փոխարեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Ավանի Թումանյան թաղամասում՝ 15 շենքերի միջնամասում բացվեց նոր այգի: Նախկինում այստեղ ավտոտնակներ էին ու տարիների ընթացքում ինքնակամ զբաղեցրած անխնամ տարածքներ: Հիմա կլինի կանաչապատ տարածք, հանգստի գոտի ու խաղահրապարակներ: Այգին կառուցվել է վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի նախաձեռնությամբ՝ շրջանի խնայողությունների հաշվին, շուրջ հինգ ամսվա ընթացքում: Բացման արարողության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց հատկապես այն…
Բարձրաշենում 18 միլիոն դրամով այգի կկառուցվի
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում կառուցվում է այգի: Համայնքի բնակիչների՝ տարիների ցանկությունն առաջիկա ամիսներին կիրականացվի: Բարձրաշենը կունենա լուսավոր, բարեկարգ ու կանաչապատ զբոսայգի՝ երեխաների համար նախատեսված խաղահրապարակով և ճեմուղով: Ծրագրի ընդհանուր արժեքը 18 միլիոն 316 հազար ՀՀ դրամ է, որից 30%-ը հատկացնում է Կառավարությունը, 70 %-ը՝…
Հավալուսնը ընկել է բնակիչներից մեկի այգին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Animal Lovers կենդանասերների ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել՝ նշելով. «Էս սիրունը չուի ընթացքում ինչ-որ պատճառով ընկել է բնակիչներից մեկի այգին: Բնակիչները մշակել են նրա վնասվածքները և փորձել են կերակրել, բայց թռչունը հրաժարվում է ուտելուց, միայն ջուր է խմում: Երիտասարդ առանձյակ է: Մասնագետները արդեն տեղյակ են և կզբաղվեն նրանով: Գանգրափետուր հավալուսն. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում»:…















