Անգլերեն
Մարտի 1-ին լրացուցիչ քննություն «Անգլերեն» առարկայից
Մարտի 1-ին «Անգլերեն» առարկայի լրացուցիչ քննություն, հայտագրման գործընթացը սկսվում է փետրվարի 8-ին:
Նոր քննություն «Անգլերեն» առարկայից
2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպվի «Անգլերեն» առարկայի նոր քննություն տեխնիկական խոտանի պատճառով:
Ադելը դադար կվերցնի երգարվեստից՝ անգլերեն գրականություն սովորելու համար
Բրիտանացի երգչուհի Ադելը երկրպագուներին հայտնել է, որ պատրաստվում է դադար վերցնել երաժշտությունից և կենտրոնանալ ուսման վրա`կրթություն ստանալով անգլիական գրականության ոլորտում գրել է բրիտանական Daily Mail պարբերականը։ «Լաս Վեգասից հետո ուզում եմ անգլերեն գրականության մասնագետ դառնալ: Իսկ եթե երգարվեստում հաջողությունների չհասնեի, հաստատ ուսուցիչ կդառնայի»,- ասել է արտիստը։ Երգչուհու խոսքով՝ չի պատրաստվում համալսարան ընդունվել, այլ նախատեսում է…
ԿԳՄՍՆ-ն հրավիրում է մասնակցելու սննդի անվտանգության թեմայով միջազգային օլիմպիադային
Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները հրավիրվում են մասնակցելու Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում կայանալիք «Սննդի անվտանգություն» թեմայով անգլերենի միջազգային օլիմպիադային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Ոչ պետական դպրոցում սովորող երեխաները ևս դասագրքերը կստանան անվճար Մրցույթ՝ Չինաստանի բուհերում կրթություն ստանալու համար «Այն կկայանա 2022 թվականի մայիսի 19-21-ը: Ճանապարհի և կեցության հետ կապված ծախսերը…
Հրապարակվել են օտար լեզուների միասնական քննությունների արդյունքները
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 11-ին տեղի ունեցած օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն) միասնական քննությունների արդյունքները։ Քննությունների արդյունքների նախնական վերլուծությամբ՝ «Անգլերեն» առարկայի համար հայտագրված 4346 դիմորդներից քննությանը մասնակցել են 4271-ը։ Բարձր գնահատական՝ 18-20 միավոր ստացել են 1233 դիմորդներ, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 612 դիմորդ, 19-19.75՝ 590, իսկ 20 միավոր՝…
Հանրապետական օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ռուսաց լեզու», «Քիմիա», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը։ Կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում…
Հայտնի են միասնական քննությունների օրերը
Գնահատման թեստավորման կենտրոնը ներկայացրել է 2020 թվականի միասնական քննությունների օրերն՝ ըստ առարկաների. 1. 02 հուլիսի՝ «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն/, 2. 04 հուլիսի՝ «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա», 3. 06 հուլիս՝ «Մաթեմատիկա» 4. 08 հուլիսի՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»: Հիշենենք, որ այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն հանձնելով…
Էրդողանը ծիծաղելի վիճակում է հայտնվել անգլերենի չիմացության պատճառով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ, «Կլիմայի փոփոխության վերաբերյալ» գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծիծաղելի դրության մեջ է ընկել: Իրեն ուղղված հարցին ամբիոնից պատասխանել կամեցող Էրդողանը փորձել է մոդերատորին անգլերեն բացատրել, որ ուզում է ամբիոնից ելույթ ունենալ։ Մոդերատորը մոտեցել է Էրդողանին, որպեսզի հասկանա, թե ինչ է ուզում իրեն ասել…
Սեպտեմբերից 48 անուն դասագիրք կունենա երկու հատոր. պայուսակները թեթևանում են
Դպրոցական պայուսակների թեթևացման հայտարարված քաղաքականության շրջանակում նոր ուսումնական տարում մի շարք դասագրքեր լինելու են երկու հատորով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից 48 անուն դասագիրք կունենա երկու հատոր. մասնավորապես, Մայրենի լեզու՝ երկրորդ դասարան, Մաթեմատիկա՝ երկրորդ դասարան, Ռուսաց լեզու՝ երրորդ դասարան, Մայրենի լեզու՝ չորրորդ դասարան,…
Մետրոպոլիտենում կայարանի ցուցանակները նաև կլինեն անգլերեն
Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից հայտնում են, որ մետրոպոլիտենի կայարանների անվանումները այսուհետ կլինեն են նաև անգլերեն: «Լավ նորություններ շարքից: Հուլիսի 19-ից սկսած ՝ Երևանի մետրոպոլիտենի կայարանների գծային պատերին, կայարանների անվանումները ամրացվում են նաև անգլերեն լեզվով»,- ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/yermetro/posts/2169654669946661
ԳԹԿ-ն հունիսի 24-ից սկսում է 2018-2019 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտների լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը
Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսում է 2018-2019 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (պետական ավարտական և բուհերի ընդունելության) լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը: Պետական ավարտական լրացուցիչ…











