Անգլիայի Պրեմիեր լիգա
Վիճաբանություն՝ Օզիլի և Լակազետի միջև, Բրայթոնի դեմ խաղից հետո
«Արսենալ»-«Բրայթոն» խաղում պարտվելուց հետո Մեզութ Օզիլը իր դժգոհությունն է հայտնել թիմակցի՝ Լակազետի նկատմամբ։ Ֆուտբոլային հանդիպման ավարտին խաղի ներկա գտնվողները նկատել են, թե ինչպես է կիսապաշտպանը զայրացած բղավում ինչ-որ բան «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսանդր Լակազետի հասցեին։ Այս մասին գրում են բրիտանական ԶԼՄ-ները: Նշենք, որ «Բրայթոնից» կրած պարտությունից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Ֆրեդրիկ Յունգբերգը մեկնաբանել է խաղի ելքը՝…
Կիրակի պետք է բոլորը լավ մարզավիճակում լինեն, նույնիսկ հոթ-դոգ վաճառող տղաները. Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է ԱՊԼ-ի 12-րդ տուրի կենտրոնական խաղին, որի ժամանակ «Էնֆիլդում» «Լիվերպուլը» կհյուրընկալի »Մանչեսթեր Սիթիին»: Այս մասին հայտնում է Goal.com-ը: «Կիրակի պետք է խաղանք մեր լավագույն խաղը: Ստադիոնում բոլորը պետք է լավ մարզավիճակում լինեն, նույնիսկ հոթ-դոգ վաճառող տղաները: Բոլորս պետք է պատրաստ լինենք առաջին վայրկյանից: Պետք է բոլոր մտքերը հավաքել և…
ԱՊԼ-ում հոկտեմբերի լավագույն խաղացողի անունը հայտնի է
Անգլիայի Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին: Անգլիայի առաջնության 32-ամյա անգլիացին անցած ամսվա 3 հանդիպման ընթացքում դարձել է 4 գոլի հեղինակ: Վարդին Պրեմիեր լիգայի պատմության մեջ դարձել է 12-րդ խաղացողը, որը 4 կամ ավելի անգամ նվաճել է այս մրցանակը։ Նշենք, որ ամենաշատը այն նվաճել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն՝ 6…
Արսենալի արդյունքները հիասթափեցնող են. Ունաի Էմերի
Եվրոպայի լիգայի խաղում՝ 1:1 «Արսենալը» ոչ ոքի խաղաց «Վիտորիա Գիմարայնշի» հետ։ Խաղից հետո Ունաի Էմերին մեկնաբանել է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում Մոուրինյոյի հնարավոր նշանակման մասին լուրերը: Էմերին քննադատության է ենթարկվել վատ արդյունքների և թիմի հանդերձարանի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու համար։ «Արսենալն» արդեն վեց միավոր է զիջում ԱՊԼ-ի չորրորդ տեղին, իսկ թիմի ավագ Գրանիտ Ջական վիճել է…
Ոչ ոք չգիտի ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը. Կլոպը ժամանակացույցի մասին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այն մասին, թե ինչպես իր թիմը կանցկացնի լիգայի գավաթի հանդիպումը ՝ աշխարհի առաջնությունից մեկ օր առաջ: «Մենք դեռ չգիտենք, թե ինչպես դա տեղի կունենա: Մենք գաղափարներ ունենք, բայց դրա մասին խոսելը դեռ վաղ է: Մենք պետք է որոշում կայացնեինք և կարողացանք դա անել։ Այլընտրանքային լուծումները միայն ավելի շատ…
Չելսին ձմռանը պատրաստ է ծախսել ավելի քան 150 միլիոն եվրո. The Sun
«Չելսին» ձմռանը պատրաստ է ծախսել ավելի քան 150 միլիոն եվրո, եթե դատարանը չեղյալ համարի թիմի տրանսֆերային արգելքի մասին որոշումը։ Այս մասին հաղորդում է The Sun-ը: Նոյեմբերի 20-ին մարզական արբիտրաժային դատարանում կքննարկվի «Չելսիի» բողոքը նոր խաղացողների գրանցման արգելքի վերաբերյալ: Համաձայն աղբյուրի տվյալնների ՝«Չելսին» հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահայի, «Լեսթերի» ձախ պաշտպան Բենջամին Չիլվելի ու…
VAR համակարգում բարելավումներ են սպասվում
Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը նպատակ ունի փոխել VAR համակարգի օգտագործման մոտեցումը։ Հաջորդ շաբաթ ակումբների ներկայացուցիչները հանդիպում կունենան և կքննարկել VAR-ի աշխատանքի բարելավումը։ Տարբերակ կա, որով մարզիչներին իրավունք կտրվի վիդեոկրկնություն խնդրել, ինչպես տեղի է ունենում այլ մարզաձևերում, ինչպես օրինակ՝ վոլեյբոլում։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ դեռևս հայտնի չէ՝ փոփոխությունները արմատական կլինեն, թե ոչ։
Եթե խնդիրներ ունեք սրտի հետ, խորհուրդ չի տրվում երկրպագել Լիվերպուլին. Միլներ
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները կատակել է այն գոլերի համար, որոնք իր թիմը խփեց Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» հետ խաղում (2-1): «Լիվերպուլը» մինչև 87-րդ րոպեն նվազագույն հաշվով պարտվում էր, բայց ի վերջո կարողացավ հաղթանակի հասնել: «Նախազգուշացում առողջությանը վնասակար լինելու մասին: Եթե դուք տառապում եք անհանգստությամբ կամ խնդիրներ ունեք սրտի հետ, խորհուրդ չի տրվում երկրպագել…
Մայքլ Օուենը կարծիք է հայտնել Լիվերպուլ – Արսենալ կայանալիք հանդիպման վերաբերյալ
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, ներկայումս վերլուծաբան Մայքլ Օուենը կարծիք է հայտնել «Լիվերպուլ» – «Արսենալ» կայանալիք հանդիպման մասին։ «Հավանաբար, երկու թիմերն հիմնական կազմերով հանդես չեն գա: Բայց նույնիսկ այս իրավիճակում ես «զինագործների» հաղթելու շանսերը ավելի բարձր չեմ տեսնում: Իմ կարծիքով, խաղը այնպիսին կլինի, որի ժամանակ Լիվերպուլը երկու խաղակես էլ իր ձեռքը կվերցնի»,- գրել է Օուենը իր…
Մանչեսթեր Յունայթեդն ու Լիվերպուլը չկարողացան որոշել մրցավեճի հաղթողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը։ Մրցավեճը տեղի ունեցավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացեց Մարկուս Ռաշֆորդը ՝ առաջ մղելով «Կարմիր սատանաներին»։ 85-րդ րոպեին ցուցատախտակին թվերը հավասարվեցին ՝ շնորհիվ Ադամ Լալանի խփած գնդակի։ Հանդիպման արդյունքում մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքը ստացավ. «Լիվերպուլ»-ը միանձնյա առաջատարն է, իսկ ՄՅՈՒ-ն զբաղեցնում է…
Օզիլը Արսենալում կմնա մինչև պայմանագրի ավարտը. The Athletic
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ասել է, որ չի պատրաստվում լքել թիմը՝ չնայած «Ֆեներբահչե» հավանական տեղափոխության մասին լուրերին: «Ես մինչև 2021-ի ամառ պայմանագիր ունեմ ու թիմում կմնամ մինչ այդ պահը: Երբ ես նոր պայմանագիր էի կնքում, ամեն ինչ մանրակրկիտ մտածել եմ ու ասել, որ կայացնում եմ կարիերայիս ամենակարևոր որոշումներից մեկը: Ես չէի ուզում մնալ ընդամենը…
Յուվենտուսի կիսապաշտպանը՝ Մանչեսթեր Յունայթեդի ուշադրության կենտրոնում. Daily Express
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանին: Այս մասին մեջբերում է Daily Express-ը: «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստն ավելի վաղ դժգոհություն էր հայտնել թուրինյան ակումբում իր կարգավիճակից: Գերմանացին խոստովանել էր, որ իրեն երջանիկ չի զգում Թուրինում: Միևնույն ժամանակ Ջանն ասել էր, որ չի հավատում այս մրցաշրջանում իրավիճակի փոփոխությանը: Ջանը «Յուվենտուս»…
Տոտենհեմի հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ կարող են ձմռանը փոխել իրենց ակումբային գրանցումները
«Տոտենհեմը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ է բաժանվել հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստից: Այս մասին հաղորդում է The Times-ը: Աղբյուրի փոխանցմամբ, հունվարին լոնդոնյան թիմի ղեկավարությունը կարող է վաճառել պաշտպաններ Սերժ Օրյեին ու Դենի Ռոուզին, կիսապաշտպաններ Էրիկ Դայերին, Քրիստիան Էրիկսենին և Վիկտոր Վանյամային: Նման ցանկություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, որը գոհ չի մնալ…
Վան Բաստենը քննադատել է Յունայթեդի ֆուտբոլիստներին՝ արհեստական խաղադաշտից բողոքելու համար
Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և ներկայիս մարզիչ Մարկո վան Բաստենը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին՝ արհեստական խաղադաշտից բողոքելու համար: Մանչեսթերցիները նեղսրտել են, որ ստիպված են եղել խաղալ «Ալկմարի» դեմ հանդիպումը արհեստական խոտածածկում: «Իսկ ինչի՞ հասավ «Յունայթեդը»։ Նրանք 1:0 հաշվով հաղթեցին «Աստանային», 10-րդ տեղում են Անգլիայի Պրեմիեր լիգայում և խաղում են ֆուտբոլ, որի մասին չեմ ցանկանում…
Սոն Հին Մինը հնարավոր է տեղափոխվի Նապոլի. Տիս Բլիմեյսթեր
Տիս Բլիմեյսթերը՝ «Տոտենհեմի» կորեացի հարձակվող Սոն Հին Մինի գործակալը, հայտարարել է, որ չի բացառում իր հաճախորդի՝ «Նապոլի» տեղափոխությունը․ «Իմ ֆուտբոլիստները երբեք չեն տեղափոխվել «Նապոլի», բայց ես կուզեի դա։ Իմ սիրելի ֆուտբոլիստ Մարադոնան խաղացել է նրանց կազմում։ Չեմ կարող բացառել Սոնի՝ «Նապոլի» տեղափոխությունը։ Ֆուտբոլում երբեք չի կարելի ասել երևի։ Սոնը սիրում է Իտալիան, այստեղի ուտելիքն ու…