Անգլիայի Պրեմիեր լիգա
Կվերադառնամ որքան հնարավոր է շուտ և ավելի ուժեղ. Ալիսոն
«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում՝ «Նորվիչի» հետ խաղի 39-րդ րոպեին վնասվածք է ստացել ու փոխարինվել: Դարպասապահը իր Twitter-ի էջում գրառում է կատարել: Նա, դիմելով իր երկրպագուներին, ասել է. «Շնորհակալություն բոլորին հաղորդագրությունների համար: Կվերադառնամ որքան հնարավոր է շուտ և ավելի ուժեղ»: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է 4-1 հաշվով՝ «Լիվերպուլի» հաղթանակով: Thank you all…
Պոչետինոն խոսել է առաջիկա մրցաշրջանում ունեցած սպասելիքների մասին
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է այն մասին, թե ինչ սպասելիքներ ունեն առաջիկա մրցաշրջանում։ «Կարծում եմ՝ այստեղ գտնվելուս 6-րդ մրցաշրջանում ինձ անհրաժեշտ է տիտղոս նվաճել: Դա կարող է լինել Անգլիայի գավաթ կամ լիգայի գավաթ, Պրեմիեր լիգա կա Չեմպիոնների լիգա: Իհարկե, չեմ ցանկանում ճնշում գործադրել ֆուտբոլիստների վրա: Անձամբ ինձ համար մրցաշրջանի հաջող լինելը չի…
ԱՊԼ. Լիվերպուլ – Նորվիչ. մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Օգոստոսի 9-ին՝ ժամը 23:00-ին, կկայանա Անգլիայի պրեմիեր լիգայի մեկնարկային խաղը, որի ընթացքում «Էնֆիլդ» մարզադաշտում «Լիվերպուլը» կմրցակցի Նորվիչի հետ: Ձեզ ենք ներկայացնում թիմերի մեկնարկային կազմերը. «Լիվերպուլ» https://twitter.com/LFC/status/1159887089640640513?s=20&fbclid=IwAR2XZmGQAp5YE5Wk-LOSfF6koK004IkzSWLEHI-KaAtpi5M0FavBfUfnExI «Նորվիչ» Tonight's squad to face @LFC at Anfield ⬇️ #ncfc pic.twitter.com/LeZVWKh17t — Norwich City FC (@NorwichCityFC) August 9, 2019 Խաղն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել այս հղումով:
Սկանդալ ԱՊԼ-ում. 11 ֆուտբոլիստներ դոպինգ են օգտագործել. Sunday Mirror
Անգլիայում մեծ սկանդալ է հասունանում, որը կարող է զգալիորեն ազդել անգլիական ֆուտբոլի հեղինակության վրա: Այս մասին հաղորդում է Sunday Mirror-ը: Խոսքը ԱՊԼ-ում տեղի ունեցած դոպինգի օգտագործման հետ կապված իրադարձությունների մասին է, որոնք կոծկվել են հասարակության աչքից: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ԱՊԼ-ի առաջատար ակումբները ներկայացնող 11 ֆուտբոլիստներ բացահայտվել են դոպինգ օգտագործելիս: Դա տեղի է ունեցել 2016-2017 և…
Կոստան կարող է վերադառնալ ԱՊԼ
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա: Նախկինում նա հանդես է եկել «Չելսիի» կազմում: Այս մասին հաղորդում է The Sun-ը: Ըստ աղբյուրի՝ 30-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը»: Ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը: Կոստան 2018 թվականի հունվարին վերադարձավ «Ատլետիկո»: Մինչ այդ նա խնդիրներ էր ունեցել «Չելսիի»…
112 միլիոն եվրո ՝ Էդեն Ազարի համար
Լոնդոնի «Չելսին» սահմանել է այն տրանսֆերային գինը, որով կարող է բելգիացի հարձակվող Էդեն Ազարը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», այն կազմում է՝ 112 մլն. եվրո։ Այս մասին հայտնում է The Telegraph- ը: Հիշեցնենք, որ «արիստոկրատների» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի ամռանը, եւ կողմերը դեռ չեն համաձայնվել երկարաձգել պայմանագիրը: 28-ամյա էդեն Ազարը տեղափոխվել է «Չելսի»…
Հունվարի 12-ին կայանալիք ամենասպասված ֆուտբոլային հանդիպումների ժամանակացույցը
Հունվարի 12-ին մի շարք գերտերություններում կկայանա ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները: «Արմենպրես»-ը ներկայացնում է ամենասպասված խաղերի ժամանակացույցը. Հունվարի 12 Իտալիայի գավաթ «Լացիո» – «Նովարա»՝ 18:00 «Սամպդորիա» – «Միլան»՝ 21:00 «Բոլոնիա» – «Յուվենտուս»՝ 23:45 Անգլիայի Պրեմիեր լիգա «Վեստ Հեմ» – «Արսենալ»՝ 16:30 «Բրայթոն» – «Լիվերպուլ»՝ 19:00 «Բարնլի» – «Ֆուլհեմ»՝ 19:00 «Կարդիֆ» – «Հադերսֆիլդ»՝ 19:00 «Քրիսթալ Փելաս» – «Ուոթֆորդ»՝ 19:00…
Մխիթարյանի հնարավոր հեռացումը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը: Հայ կիսապաշտպանով հետաքրքրված է, մասնավորապես, իտալական «Միլան»-ը: Եթե տրանսֆերային պատուհանի ընթացքում Դենիս Սուարեսը «Բարսելոնա»-ից տեղափխվի «Արսենալ», ապա Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լոնդոնյան ակումբից: Մխիթարյանն այժմ վերականգնվում է ոտքի վնասվածքը բուժելուց հետո: Նշենք նաև, որ հայ կիսապաշտպանը մեծ քննադատության է արժանանում երկրպագուների կողմից:
Մխիթարյանը կարող է կորցնել տեղը մեկնարկային կազմում
Լոնդոնի «Արսենալը» մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն: The Sun-ը հայտնում է, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ժամանակին աշխատել է ֆուտբոլիստի հետ «Սևիլիայում» և շատ լավ ծանոթ է խաղացողին: Ըստ լրատվամիջոցի` կիսապաշտպանի ժամանումից հետո «զինագործների» կազմում կարող է տուժել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու ֆուտբոլիստի տեղը թիմի մեկնարկային կազմում…
Մխիթարյանը վնասվաքի պատճառով բաց կթողնի առաջիկա հանդիպումը
Այդ մասին, «Արսենալ»- «Բարնլի» հանդիպման նախախաղային ասուլիսում հայտարարել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայի Էմերին՝ նշելով, որ Մխիթարյանը ոտնաթաթն է վնասել «Տոտենհեմ»-ի հետ մի քանի օր առաջ տեղի ունեցած խաղում:
Մանչեսթեր Յունայթեդը նոր գլխավոր մարզիչ ունի
Մանչեսթերյան ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել ակումբի նախկին հարձակվող, նորվեգացի`Օլե Գուննար Սուլշերը: Նախնական համաձայնությամբ նորվեգացին կգլխավորի ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը: Նա նշել է, որ ամեն ինչ կանի, որ ակումբին վերադրաձնի հաջողությունը, որպեսզի թե ֆուտբոլիստները, թե երկրպագուները հպարտանան ակումբով: Ըստ նրա՝ ակումբը պետք է խաղա հարձակողական ֆուտբոլ և պետք է շանս ընձեռնել երիտասարդ խաղացողներին:«Միշտ էլ…