Անդրանիկ Մակարյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումներ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 3-ին աշխատանքային այց է կատարել 1-ին և 4-րդ զորամիավորումներ։ Գլխավոր շտաբի պետին ուղեկցել է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։ Ենթակա զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների, զորատեսակների և ծառայությունների պետերի մասնակցությամբ զորամիավորումներում անցկացվել են հավաք-խորհրդակցություններ, քննարկվել առկա…
ՀՀ ԶՈւ պատվիրակությունը մեկնել է ՌԴ
Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցույթի նախապատրաստման ու անցկացման համաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի նաև միջազգային մրցույթի կազմակերպչական կոմիտեի խորհրդի երկրորդ նիստին, գլխավոր մրցավարական կոլեգիայի խորհրդակցությանը, կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերում կատարված փոփոխությունների և նոր մրցումների…
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն այցելել է «Ալաբինո» զորավարժարան
«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարին մասնակցող հայկական թիմերի համակարգող, ՀՀ ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն օգոստոսի 2-ին այցելել է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարան: Գեներալ-մայոր Ա. Մակարյանը եղել է պաշտոնական հանդիսությունների և մրցույթների անցկացման վայրերում, հետևել հայ զինծառայողների փորձնական ելույթներին: Անդրանիկ Մակարյանը ծանոթացել է նաև մրցույթներին մասնակցող հայկական թիմերի սոցիալ-կենցաղային պայմաններին, թիկունքային…
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին
Հուլիսի 10-ից 11-ը ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «Բարձր կատարողականության խաղաղապահ կարողությունների ձևավորում» թեմայով ՄԱԿ-ի խաղաղապահության գլխավոր շտաբերի պետերի համաժողովին: Համաժողովի նպատակն է կենտրոնացնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին ուժեր տրամադրող երկրների ջանքերը` խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու համար: ՄԱԿ-ի խաղաղապահության ԳՇ պետերի հանդիպումն…
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է միջազգային մրցումների պլանավորման համաժողովին
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 10-ից 11-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցումների նախապատրաստման պլանավորման երկրորդ համաժողովին: ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է նաև մրցումների կազմակերպչական միջազգային կոմիտեի խորհրդի նիստին, գլխավոր մրցավարական հանձնաժողովի սեմինարին, ինչպես նաև կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերի…
ՀՀ ՊՆ պատվիրակությունն աշխատանքային այցով Լիտվայում էր
Փետրվարի 4-ից 6-ը աշխատանքային այցով Լիտվայում էր ՀՀ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ-մայոր Վիտալիուս Վայսկնոռասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր: Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը բարձր է գնահատել պաշտպանության…
Տիգրան Ավինյանն այցելել է զորամաս
Հունվարի 6-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Տիգրան Ավինյանը շնորհավորել է Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ: Նա շնորհակալություն է հայտնել անձնվեր և պատասխանատու ծառայության համար՝ նշելով, որ հզոր և մարտունակ բանակն…