Անդրանիկ Քոչարյան

  • Եթե վարչապետի համար ընդունելի են դեմարկացիայի ու դելիմատացիայի առաջարկները, ուրեմն դրանք ՀՀ շահերից են բխում․ Քոչարյան

    Եթե վարչապետի համար ընդունելի են դեմարկացիայի ու դելիմատացիայի առաջարկները, ուրեմն դրանք ՀՀ շահերից են բխում․ Քոչարյան

    Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Նա անդրադարձավ նաև դեմարկացիայի և դելիմատացիայի խնդրին, նշելով, որ եթե Հայաստանի վարչապետի համար ընդունելի են այդ գործընթացների վերաբեյալ Ռուսաստանի առաջարկները, ուրեմն դրանք բխում են Հայաստանի շահերից։ Քոչարյանի խոսքով՝ 1920 թվականի քարտեզներն ունեն իրավական հիմք և տալիս են բանակցելու ու…

  • Ղազինյանի թեկնածությունը մերժվեց արդեն 13-րդ անգամ

    Ղազինյանի թեկնածությունը մերժվեց արդեն 13-րդ անգամ

    «Հայաստան» խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին՝ արդեն 13-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Այս մասին նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Տեղի ունեցավ քվեարկություն, որի արդյունքում Ղազինյանը կրկին չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ թեկնածուն (նկատի ունի Ղազինյանը-խմբ․) չկա, իսկ Facebook-ում…

  • Պետք է մեկտեղենք ջանքերը ու թույլ չտանք ներքին լարվածություն․ Քոչարյան

    Պետք է մեկտեղենք ջանքերը ու թույլ չտանք ներքին լարվածություն․ Քոչարյան

    ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում խոսեց սահմանային իրավիճակից ու ընդդիմադիրների պահվածքից։ Նա նշեց, որ այժմ սահմանին հարաբերականորեն կայուն է, բայց մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը։ Քոչարյանն ընդգծեց, որ մենք պետք է մեկտեղենք ջանքերը, որպեսզի հակառակորդը չկարողանա լարվածություն առաջացնել նաև երկրի ներսում, ինչը կբերի լրացուցիչ կորուստների Զինված ուժերում։ Խոսելով…

  • Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց ՀԱՊԿ-ին գնահատականներ տալ սահմանին տիրող իրավիճակի հետ կապված (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց ՀԱՊԿ-ին գնահատականներ տալ սահմանին տիրող իրավիճակի հետ կապված (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ազգային Ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՀԱՊԿ-ին կոչ արեց սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ և կանխել սահմանային լարվածությունը: Ազգային ժողովի ամբիոնից Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նոյեմբերի 16-ին սահմանին տիրող իրավիճակը ՀՀ բոլոր քաղաքացիներին պահում է լարվածության մեջ։ Պատգամավորն ընդգծեց, որ սահմանին ստեղծված իրավիճակը կարող…

  • Արծրուն Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովի փորձագետ

    Արծրուն Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովի փորձագետ

    Այսօր՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Արծրուն Հովհաննիսյանն ընտրվեց հանձնաժողովի փորձագետի պաշտոնում։ Հովհաննիսյանի նշանակման մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քչարյանը։ Քոչարյանը նշեց, որ Հովհաննիսյանն օգնելու է հանձնաժողովին ռազմական ոլորտի շատ հարցերում, որովհետև նա ԶՈւ-ի ակունքներից սկսած կյանքի փորձ է անցել։ Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ տեղյակ չէ, ինքը ընդգրկված…

  • Ղազինյանը 11-րդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

    Ղազինյանը 11-րդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

    Այսօր կայացավ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում առկա էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Ընդդիմությունն այդ պաշտոնում կրկին առաջադրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Այսպիսով, Ղազինյանն արդեն 11-րդ անգամ չընտրվեց այս պաշտոնում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ կցանկանար, որպեսզի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկա…

  • Ղազինյանը «հոբելյանական» 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

    Ղազինյանը «հոբելյանական» 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն արդեն 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Նիստին ներկա չէին որ Սեյրան Օհանյանը, ոչ էլ Ղազինյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, այնուամենայնիվ, հարց հղեց Օհանյանին։ Նա հարցրեց, թե Ղազինյանին առաջադրելը ի՞ր, թե՞ Քոչարյանի առաջարկն է, որովհետև այդ շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է։ Հանձնաժողովի…

  • Ինչո՞ւ դեռևս չի ստեղծվել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը

    Ինչո՞ւ դեռևս չի ստեղծվել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը

    Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատասխանեց հարցին, թե ինչու դեռևս չի ստեղծվել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ իրենք հապաղում են, որպեսզի հանձնաժողովում ընդգրկված 4 ընդդիմադիր պատգամավորներից Արթուր Ղազինյանը ներկայացնի թույլտվության համար համապատասխան փաստաթղթերը, որով նա կկարողանա օգտվել փակ ռեժիմներից և գաղտնի…

  • Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

    Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

    ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում կրկին քննարկվում է հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանի թեկնածության հարցը։ Ղազինյանի խոսքով՝ ինքը իշխանության սրտում տեղ չունի, բայց իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը փոխել իրենց թեկնածուին։ Մոտավորապես նույն միտքը արտահայտեց նաև «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը։ Սակայն, Ղազինյանը 8-րդ անգամ արդեն չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։

  • Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

    Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

    Թվով 7-րդ անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրվել էր «Հայաստան» դաշինքից Արթուր Ղազինյանը։ Հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Ղազինյանի թեկնածությունը։ Այն կրկին մերժվեց հանձնաժողովի կողմից ու Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց փոխնախագահի պաշտոնում։ Նշենք, որ ընդդիմության ներկայացուցիչները չէին ներկայացել նիստին։ Նշենք նաև, որ հանձնաժողովի նախագահը ՔՊ-ից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է։

  • Կառավարությունը ձեռնարկում է Սիսիան-Քաջարան այլընտրանքային ճանապարհահատված կառուցել

    Կառավարությունը ձեռնարկում է Սիսիան-Քաջարան այլընտրանքային ճանապարհահատված կառուցել

    Սեպտեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհահատվածի խնդիրներին։ Քոչարյանը շեշտեց, որ մեր սահմանապահ զորքերի, ադրբեջանական ուժերի և ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծում է անվտանգության հետ կապված խնդիրներ: Պատգամավորը տեղեկացրեց, որ Կառավարությունը ձեռնամուխ է եղել Սիսիան-Քաջարան այլընտրանքային ճանապարհահատվածի կառուցմանը:

  • Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց սահմանազատման ու սահմագծման մասին հարցին

    Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց սահմանազատման ու սահմագծման մասին հարցին

    ՀՀ ազգային ժողովում կայացել են պատգամավորների խորհրդարանական ճեպազրույցները։ «Քաղաքացիական պայմանագրից» դրան մասնակցել են Անդրանիկ Քոչարյանը, Հերիքնազ Տիգրանյանն ու Արթուր Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Պատգամավորներին հարց է ուղղվել, թե արդյո՞ք կա սահմանազատման և սահմանագծման գործընթացների մասով հայկական կողմին բավարարող պայմանավորվածություն։ Սրան ի պատասխան Քոչարյանն ասել է, որ հրադադարի ռեժիմը հաստատելուց հետո…

  • Հոկտեմբերի 27-ից սկսվեց մեր երկրի մարտունակ բանակի գահավիժումը

    Հոկտեմբերի 27-ից սկսվեց մեր երկրի մարտունակ բանակի գահավիժումը

    ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ երկրի անվտանգությունը միայն սահմաններում չէ։ «Երկրի անվտանգությունը միայն սահմաններում չի, պարոն Ղազինյան, երկրի անվտանգությունը նաև այս դահլիճում է: Ինչքան էլ չուզեք 27-ի մասին խոսենք, խոսելու ենք, քանի դեռ այն բացահայտված չէ: 27-ից սկսվեց մեր երկրի մարտունակ բանակի գահավիժումը»,-ասաց նա: Նա…

  • Անդրանիկ Քոչարյանը` բանակում սննդակարգի փոփոխության մասին

    Անդրանիկ Քոչարյանը` բանակում սննդակարգի փոփոխության մասին

    Օգոստոսի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսել է նախկինում զինծառայող երեխաներին ուղարկված ծանրոցների մասին։ Իր խոսքով՝ այսօր այդ խնդիրները բացակայում են: «Բնականաբար, ամեն ընտանիքի զավակ իր ճաշակն ունի և պետք է բազմազանություն լինի նաև սննդակարգի մեջ: Դուք ծնող եք և շատ լավ գիտեք, որ ամեն երեխա ունի իր կապրիզը: Զինվորը, որը, իհարկե, արդեն երեխա…

  • ՔՊ-ն Անդրանիկ Քոչարյանին առաջադրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

    ՔՊ-ն Անդրանիկ Քոչարյանին առաջադրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

    Ազգային ժողովում շարունակվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկումը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Անդրանիկ Քոչարյանին։ Քոչարյանի թեկնածությունը ներկայացրեց պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նա ասաց, որ Քոչարյանն առայսօր գործուն մասնակցություն է ունենում պետականաշինության գործում ու ներդնում է իր մեծ փորձը և վաստակը։