Անդրանիկ Քոչարյան
«18 տարեկաններին առաջնագծից հանելով՝ կբարձրանա մարտական պատրաստվածության մակարդակը». Ա. Տեր-Թադևոսյան
Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը.«Ես ողջունում եմ առաջնագծից 18 տարեկաններին հանելու տեսակետը: Եվ կողմնակից եմ, որ այն իրագործվի: Դրանով առաջին հերթին կբարձրանա մարտական պատրաստվածության մակարդակը: Առաջնագծում պետք է ամենապատրաստված մարդիկ լինեն»,- ասել է Տեր-Թադևոսյանը։ Ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի՝ այդ հարցը ժամանակին մի քանի անգամ…
«Վերքը սեղմելով՝ փորձել են մարդու ցուցմունքը կեղծել». Ա.Քոչարյան
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամներն իրենց զեկույցներում պարբերաբար անդրադարձել են Մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի՝ մասնավորապես քննիչների կողմից կատարված ենթադրյալ խախտումներին: Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը: – Փաստահավաք խմբի գործունեության ընթացքում Վահագն Հարությունյանի գոծողությունների հետ կապված բողոքներ եղե՞լ են:…




