անդրեյ ղուկասյան
Արամ Խաչատրյանը՝ Լոռու մարզպետ
Այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում, որոշում ընդունվեց՝ Արամ Խաչատրյանին նշանակել Լոռու մարզպետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Անդրեյ Ղուկասյանը։ Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Խաչատրյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորեց Խաչատրյանին ու մաղթեց հաջողություններ։
Լոռու մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իր Facebook-ի էջում նա գրել է. «Սիրելի՛ լոռեցիներ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում։ Հրաժարականս պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ես անվերապահորեն, առանց երկմտելու ընդունել եմ։ Վերջին երկուսուկես տարին իմ կյանքի, թերևս, ամենապատասխանատու ժամանակաշրջանն եմ համարում,…
Լոռու մարզպետը հրաժարական կտա
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարական տալու մասին որոշում է կայացրել: Անդրեյ Ղուկասյանը այս մասին հայտնել է «Արմենպրես»-ին։ «Այո, որոշում եմ կայացրել, վաղը հրաժարական եմ տալու»,- ասել է մարզպետը: Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թ. հոկտեմբերի 10-ին:
Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է ուղարկել Լոռու մարզպետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անդրեյ Ղուկասյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-18-ը…
Փողոցային լուսավորության ընդլայնում Թումանյան համայնքի բնակավայրերում
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գրառում է կատարել Facebook-ում: Մարզպետը հայտնում է, որ փողոցային լուսավորության ընդլայնում կլինի Թումանյան խոշորացված համայնքի բնակավայրերում: «Թումանյան համայնքում կիրականացվի «Թումանյան, Մարց, Լորուտ, Քարինջ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի փողոցային լուսավորության ընդլայնում» ծրագիրը: Նշված բնակավայրերում կտեղադրվի շուրջ 65 նոր հենասյուն` լեդ լուսատուներով, Թումանյան բնակավայրում նաև էներգախնայողության նպատակով մոտ 70 լուսատուներ կփոխարինվեն լեդ տեսակի…
Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Մարզպետը հայտնում է, որ Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: «Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել…
Գործունեությունը կվերսկսեն Վանաձորի Գլորիա և Սարտոն կարի ֆաբրիկաները․ մարզպետ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետը հայտնել է, որ Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը։ «Ի ուրախություն Վանաձորի կարի ֆաբրիկաների աշխատակիցների. Վաղվանից «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը’ պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով»,- ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ մինչ այս մարզպետը դիմել…
Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք. Մարզպետ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ում գրել է. Հարգելի՛ լոռեցիներ, Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք: Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Սա ևս մեկ անգամ մեզ սթափության կոչ հնչեցնելու առիթ է տալիս: Չնայած Պարետի ցուցումով սահմանված ավելի…
Վարչապետը չեղարկել է Լոռու մարզպետին արձակուրդ տրամադրելու որոշումը
ՀՀ վարչապետն այսօր` մարտի 19-ին չեղարկել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին արձակուրդ տրամադրելու որոշումը: «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 6-ի «Անդրեյ Ղուկասյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 322-Ա որոշումը»,-ասված է վարչապետի որոշման մեջ: Այս մասին հայտնում է` www.e-gov.am-ը:
Լոռու փոխմարզպետը հանդիպել է իրանցի գործարարների հետ
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարանի նահանգից ժամանած իրանցի մի խումբ գործարարների, ովքեր մարզ էին ժամանել մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ նահանգ կատարած այցի ժամանակ նրանց ուղղված ուղերձի հետքերով: Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Մազանդարան կատարած այցի ժամանակ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում էր ունեցել տեղի գործարարների հետ և առաջարկել գալ Լոռի, գործարար կապեր…
Լոռու մարզպետն ընդունել է շուրջ 40 քաղաքացու
Հոկտեմբերի 16-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացեց ընդունելություն, որին մասնակցեց շուրջ 40 քաղաքացի Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից: Ընդունելության սկզբում մարզի ղեկավարը մարզպետարանի առաջին հարկում հանդիպեց տեղաշարժման խնդիր ունեցող քաղաքացուն: Բնակարանային հարցին ի պատասխան՝ Անդրեյ Ղուկասյանն առաջարկեց դիմում ներկայացնել՝ նկարագրելով ողջ իրավիճակը, իսկ այդ ընթացքում մարզեպատարանի համապատասխան աշխատակիցները իր հանձնարարությամբ կուսումնասիրեն խնդրի լուծման հնարավոր…
Լոռու մարզպետը դժգոհել է մարզում իրականցվող շինաշխատանքների դանդաղ ընթացքից
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Օրակարգային մի շարք հարցերի թվում քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզում պետբյուջեի միջոցներով՝ այդ թվում նաև՝ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին, Տուրիզմի պետական կոմիտեին Լոռու մարզպետարանի կողմից ներկայացվելիք զբոսաշրջային ոլորտի ներդրումային ծրագրերին, տարածքների համաչափ զարգացման հարթակի…
Համատեղ իրականացված աշխատանքները տալիս են իրենց արդյունքները
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ, գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը Ստեփանավան համայնքում աշխատանքային հանդիպում է ունեցել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման» հիմնադրամի կողմից ստեղծված Ստեփանավանի «Գյուղատնտեսական անասնաբուժական սպասարկման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցների հետ: Կենտրոնը Ստեփանավանի տարածաշրջանում իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում, գյուղատնտեսական տեխնիկայի, սարքավորումների, անասնաբուժական դեղորյաքի այլ պարագաների վաճառք և մի շարք գործառույթներ: Քննարկվել…
Հանրապետական Սամվել Դարբինյանի աչքից այս տարածքը ևս չի վրիպել․ Անդրեյ Ղուկասյան
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի իր էջում գրել է. «Վանաձորցիներին քաջածանոթ «Էլիտար» շենքը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Տիգրան Մեծ-Մյասնիկյան փողոցների հատման կետում, պարզվում է, շատ հետաքրքիր պատմություն ունի: Վանաձորը 17 տարի ղեկավարած հանրապետական Սամվել Դարբինյանի աչքից ինչպես բազմաթիվ տարածքներ ու կառույցներ, այս տարածքը ևս չի վրիպել: 2007 թվականին Վանաձորի քաղաքապետը միանձնյա, առանց ավագանու որոշման,…
Այսպես են իրար մեջ բաժանել մեր երկիրը. սա է հանրապետականների դիմագիծը. Լոռու մարզպետ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի իր էջում գրել է. «Վանաձոր համայնքի հանգստյան գոտում գտնվող Արտեկ ճամբարի գույքը Վահրամ Բաղդասարյանի հետ ուղղակիորեն կապվող «Վաբա» ՍՊԸ-ն 2004թ.-ին գնել է չնչին գումարով՝ ճամբարի շուրջ 6.5 հզր քմ տարածք զբաղեցնող գույքի համար վճարելով ընդամենը 2 մլն 700 հզր դրամ: Ահա այսպես են իրար մեջ բաժանել մեր երկիրը: Սա է…