Անկախության օր
ԱՄՆ-ն այսօր նշում է անկախության տոնը
1776-ի հուլիսի 4-ին՝ Հյուսիսային Ամերիկայի հեղափոխական ազատագրական պատերազմի ժամանակ՝ անգլիական գաղութների (13 նահանգների) ներկայացուցիչների Ֆիլադելֆիայի Մայրցամաքային 2-րդ կոնգրեսում ընդունվեց հռչակագիր, որն ազդարարեց գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։ Այսօր ԱՄՆ-ում նշում են անկախության տոնը։ Սա ամերիկացիների ամենասիրելի ազգային տոնն է ու ամեն տարի՝ հուլիսի 4-ին, ամերիկացիները հայրենասիրական միջոցառումներ, շքերթներ ու հրավառություն են կազմակերպում։…
Հայաստանը արժևորում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացումը․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: Հուլիսի 4-ի խորհուրդը վաղուց հատել է բուն ԱՄՆ սահմանները և դարձել…
Միասին կհաղթահարենք աննախադեպ ճգնաժամը․ Սարգսյանի ուղերձը Թրամփին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Արմեն Սարգսյանի ուղերձում ասվում է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ամերիկյան բարեկամ ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի…
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի հետ քաղաքական երկխոսության առկա մակարդակը և կարևորում տարբեր ոլորտներում փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում: Արմեն Սարգսյանը Միշել Աունին մաղթել է…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Արթուրս Կրիշյանիս Կարինշինին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Լատվիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը մեծապես կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը երկկողմ հարթության վրա և միջազգային ատյաններում:…
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության Թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Արմեն Սարգսյանը Մուհամմադ Վեցերորդին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Մարոկկոյի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Անկախության օրը 15 հազար մարդ է այցելել Գյումրի, բայց ՀԴՄ-ները նույն քանակի են եղել, ինչ նախորդ օրերին. վարչապետ
Այսօր տեղի ունեցած «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ելույթ ունեցավ: Իր ելույթում նա անդրադարձավ մասնակիցներից մեկի պատմությանը «վարքագծային ծուղակի» մասին: Խոսելով քաղաքացու կողմից վարքագծի փոփոխության կարևորության մասին՝ օրինակ բերեց. «Գյումրիի օրինակը բերեմ, տեղյակ եք, որ Անկախության տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, այցելել է 15 հզր մարդ, այդ օրը…
Հայ-ամերիկյան գործընկերությունը գնալով ամրապնդվում է՝ Պետքարտուղարության ներկայացուցիչ
Հայ-ամերիկյան գործընկերությունն օր օրի ամրապնդվում է, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը կայացած Անկախության օրվա տոնակատարության ընթացքում հայտարարեց է Պետքարտուղարույթան Կովկասյան բաժնի ղեկավար Շերիլ Ֆերնանդեսը. «Անկախության առաջին իսկ օրվանից Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանին իրականացնելու քաղաքացիների պահանջը. Կոռուպցիայի դեմ պայքար, թափանցիկ կառավարում, օրենքի գերակայություն եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանք»: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:…
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Թուրքմենստանի նախագահին Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: «Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության բարի ավանդույթները հետագայում ևս կնպաստեն ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը»,- ասվում է շնորհավորական ուղերձում: Նախագահ Արմեն Սարգսյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և…
Հայաստանի Պարի պետական անսամբլը 20 տարի անց կրկին Թբիլիսիում էր
Հայաստանի Պարի պետական անսամբլը 20 տարի անց կրկին Թբիլիսիում էր՝ ներկայանալով Ռուսթավելիի թատրոնում՝ ՀՀ անկախության օրվան նվիրված համերգով: 19 համարից բաղկացած ներկայացումը ներառում էր նաև վրացական համարներ: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան:
Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել. Նիկոլ Փաշինյան
Ես ասել եմ, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել։ Այս մասին այսօր Կալիֆորնիայում ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Սերժ Սարգսյանի՝ Անկախության տոնի առիթով արված այն հայտարարությունը, որ հասարակության մեջ բաժանարար գծերը թշնամու կրակոցից էլ վտանգավոր են։ «Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք…
Միակ տոնը, որը կարող եք շնորհավորել, Թալանչու օրն է․ Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թավշյա հեղափոխությունից հետո անդադար ականատես ենք լինում, թե ինչպես են հեռացված կոռուպցիոն ռեժիմի ներկայացուցիչները և նրանց հետ փոխկապակցված անձինք խոսում ավանդական, ազգային արժեքներից, ազդարարում դրանց սպառնացող վտանգների մասին։ Մերժված Ս․ Սարգսյանի և ամբաստանյալ Ռ․ Քոչարյանի՝ Անկախության օրվան նվիրված երեկվա «ուղերձներն» այս մարտավարության…
ՀՀ ԱԳՆ ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ: 28 տարի առաջ այս օրը ազգային ժողովրդավարական շարժումով ոտքի կանգնած հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետականությունը: Անկախ պետականություն ունենալու ձգտումը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի տարբեր սերունդների մեծագույն նպատակը: Մեր նախահայրերը իրենց դարավոր պայքարով մշտապես վառ են պահել ազատ և անկախ ապրելու վեհ գաղափարները մեր հավաքական…
Բակո Սահակյանը «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության մրցանակակիրներին կհրավիրի Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը մրցանակի արժանացած անձանց հրավիրելու է Արցախ, մեծարելու է նրանց և փորձելու է հասկանալ, թե ինչպես են հասել այդ հաջողություններին՝ ակնկալելով հերոսների աջակցությունն այդ նույն հաջողությունը Արցախում արձանագրելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ԱՀ նախագահը ՀՀ անկախության օրվա առթիվ կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում: «Անկախությունը մեծագույն, գերագույն արժեք…
Կառավարության անդամները տեսաուղերձ են հղել Անկախության տոնի կապակցությամբ
ՀՀ կառավարությունը Facebook֊ի էջում տեսանյութ է տարածել, որում կառավարության անդամները պատասխանում են ի՞նչ է անկախությունը հարցին: «Անկախ Հայաստանը 28 տարեկան է․ շնորհավոր տոնդ, Հայաստան»,- նշված է տեսանյութին կից: https://www.facebook.com/armgovernment/videos/484165545647713/














