Անկախության օր
Անկախության օրվա միջոցառումների համար կհատկացվի ավելի քան 35 մլն դրամ
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը վարչապետի աշխատակազմին կհատկացնի 35 մլն 950 հազար դրամ: Համապատասխան որոշման նախագիծը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, որի վերաբերյալ կազմակերպվել է գրավոր քվեարկություն: Վերջնական որոշումը կընդունվի քվեարկության ավարտից հետո և այն, որպես կառավարության որոշում, կտեղադրվի e-gov.am կայքում: Միաժամանակ հաշվի առնելով, որ գնման…
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Տաջիկստանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ երկկողմ հարաբերությունների հիմքում երկու երկների ժողովուրդների բարեկամությունն է և փոխգործակցության ամրապնդման ձգտումը: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ ակտիվ աշխատանքը հետագայում ևս կնպաստի համագործակցության ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի…
Անկախության օրը բոլորով գնում ենք Գյումրի․ ՀՀ վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը: Առաջին նման միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 21-ին Գյումրիում: Կառավարության աշխատակազմը խոստանում է անմոռանալի միջոցառում, իսկ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ կարող են այդ խոստումն ի…
Ադրբեջանի «խաղաղ բնակչությունը» կարող է անցնել սահմանը և հիմնավորվել Արցախում․ փորձագետ
Արցախի անկախության տարեդարձի տոնակատարությունները անարձագանք չեն մնացել Ադրբեջանում։ Այդ երկրի արտաքին գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ իշխանություններին մեղադրելով Արցախի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված գործընթացը վտանգելու մեջ։ Այս մասին գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ «Այս հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը շարժվում է մի ուղղությամբ, որը հեռացնում է հարցը խաղաղ ճանապարհով լուծելուց»,-համոզված…
Ադրբեջանի ԱԳՆ-ի ջղաձգումները Արցախի անկախության օրվան ՀՀ արձագանքի առիթով
Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը «լուրջ վնաս է հասցնում» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին՝ շնորհավորելով Արցախի Հանրապետության անկախության օրը: «Այն, որ Հայաստանի վարչապետը և նախագահը շնորհավորել են խամաճիկ անջատողական ռեժիմին… այսպես կոչված «անկախության օրվա» առթիվ, այդ երկրի ագրեսիվ քաղաքականության վառ և անթաքույց նշան է»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ: Դրանում նշվում է, որ…
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վիետնամի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նգույեն Ֆու Չոնգին՝ ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ երկու երկների միջև սերտ կապերը կշարունակեն հիմք ծառայել առավել արգասաբեր հարաբերությունների համար, և երկկողմ առևտրի, բազմաոլորտ կապերի խթանմանն ուղղված համագործակցությունը կընդլայնվի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Արցախի պաշտպանության նախարարի շնորհավորական ուղերձը՝ անկախության օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը միահամուռ ընտրեց իր ապագան անկախ պետականության պայմաններում կառուցելու ուղին: Չնայած անկախության հանրաքվեի կազմակերպման ընթացակարգերն իրավական առումով խստորեն համապատասխանում էին կազմալուծվող Խորհրդային Միության օրենսդրության պահանջներին՝ Ադրբեջանն արցախահայության ժողովրդավարական կամաարտահայտությանը հակադրեց բիրտ ուժը՝ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելով նորանկախ պետության դեմ: Արցախի անկախությունը, որպես համահայկական արժեք, երիտասարդ պետության պաշտպանության համար…
Այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին. Բակո Սահակյանի ուղերձը
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա՝ մեր կարևորագույն պետական տոնի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը,…
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրն է
Սեպտեմբերի 2-ին Արցախը տոնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձը։ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիր։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության։ Նշենք, որ այսօր…
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները հետագայում ևս նպաստելու են փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝…
Այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի Անկախության օրվա տոնակատարությունների կենտրոնը․ ՀՀ վարչապետ
Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ներկա է գտնվել «Գյումրու օր-2019» տոնական համերգին։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ գյումրեցիներ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Շնորհավո՛ր ձեր տոնը, Շնորհավո՛ր Գյումրիի օրը, Շնորհավո՛ր Հայաստանի օրը, Շնորհավո՛ր հայ ժողովրդի օրը։ Այս հրապարակն ամեն…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի անկախության օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ։ Այս մասին տեղեակցնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի…
Վարչապետը շնորհավորել է Սինգապուրի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ բարեկեցությունը, բարգավաճումն ու խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն ձեր բացառիկ երկրին և տաղանդաշատ ժողովրդին: Գոհունակությամբ եմ նշում մեր միասնական մտադրությունը՝ առաջ շարժվելու ավելի խոր համագործակցության և բարեկամության ուղիով և արդյունավետորեն իրացնելու առկա ներուժը: Մեր պատմական կապերը, նմանություններն ու…
Զինվորական շքերթի չեղարկում, գումարի փոխանցում զինվորականներին. Զելենսկիի նախաձեռնությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ նախատեսած զինվորական շքերթը չեղյալ է համարել: Նրա խոսքով այն գումարը, որը պետք է ծախսվեր շքերթի կազմակերպման ու անկցացման համար, կփոխանցվի զինվորականներին: Գրում է Ալիք Մեդիան: «Ավանադաբար օգոստոսի 24-ին Ուկրաինան տոնում է անկախության օրը և անցկացվում է զինվորական շքերթ՝ ճոխ և ոչ այնքան էժան: Այս տարի պատրաստվում եմ…
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամությունը, տարբեր ոլորտներում առկա բազմոլորտ համագործակցությունը և պատրաստակամ ենք ջանքեր գործադրել դրանք առավել խորացնելու և ընդլայնելու համար: Հայ-ամերիկյան փոխգործակությանը մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները,…














