Անկախության օր
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Միացյալ Նահանգների անկախության հռչակումը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա՝ ներշնչանքի աղբյուր հանդիսանալով ազատության ու ժողովրդավարության ձգտող բազմաթիվ ժողովուրդների…
Մինսկում տեղի ունեցած հրվառության հետևանքով մարդ է զոհվել․ կան նաև տուժածներ
Բելառուսի քննչական կոմիտեն ստուգում է անցկացնում Մինսկում հուլիսի 3-ին՝ Անկախության օրը, տեղի ունեցած տոնական հրավառության ժամանակ կնոջ (ծնված 1955 թ․)մահվան փաստով։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ Սվիսլոչ գետի ափին հրավառությանը հետևող կինը վիրավորվել է ու մահացել՝ չնայած ցուցաբերված օգնությանը։ Վճռվում է փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հարցը։ Եվս մի քանի տուժածների է բուժօգնություն ցուցաբերվել՝ կապված…
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա և ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: «Մեր երկու ժողովուրդները կապված են բարեկամությամբ և գործընկերությամբ, որոնք ամուր հիմք են՝ հետագայում ևս հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար»,-ասվում է նախագահի ուղերձում: Նա Ալեքսանդր Լուկաշենկոյին հաջողություններ ու քաջառողջություն է մաղթել, իսկ Բելառուսի…
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին այդ երկրի ազգային տոնի՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: «Դարերի ընթացքում հայ-վրացական հարաբերությունները զարգացել են մեր ժողովուրդների եղբայրական կապերի և պատմական ու մշակութային ընդհանրությունների հիման վրա: Գոհունակությամբ ուզում եմ ընդգծել, որ այսօր ձևավորված միջպետական հարաբերություններն այս ամենի ուղղակի արտացոլանքն են»,- նշել է…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամական կապերը մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ, ինչն այսօր ամուր հիմք է մեր…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին՝ անկախության օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Հորդանանի ժողովուրդները միմյանց կապված են ջերմ, բարեկամական ավանդույթներով, որի վառ ապացույցը Հորդանանում գոյություն ունեցող բազմադարյա հայ համայնքն է: Լիահույս եմ,…







