անկախություն
Սասուն Միքայելյանը շատ փոքր մարդ է, որ իրեն անդրադառնամ․ Սուքիասյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է Սասուն Միքայելյանի այսօրվա արած հայտարարությանը։ Սուքիասյանի խոսքով՝ Սասուն Միքայելյանը շատ փոքր մարդ է, որից խոսելու իմաստ էլ չկա։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։ Պատգամավորը նշել է, որ Հայաստանի համար այս օրը պատմական, իսկ անկախությունը նվիրական է եղել բոլորիս համար։
Հռոմի Պապը ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հայաստան, շնորհավոր տոնդ Անկախության տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում Հանրապետական մաղթանք է կատարվել «Ձեր երկրի անկախության 30-ամյակի՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության առիթով, Ձեզ եմ հղում ուրախ և ջերմ շնորհավորանքներս, ինչպես նաև…
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ։ Նա նշել է, որ այս 30 տարիների ընթացքում երկու երկրներն ամուր գործընկերություն են զարգացրել, որը հիմնված է մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հարգանքի վրա: Բլինքենը նշել է, որ իրենք գնահատում են Հայաստանի նվիրվածությունն այդ արժեքներին, ինչպես նաև՝ միջազգային հանձնառություններին։ Նրա…
Անկախության տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում Հանրապետական մաղթանք է կատարվել
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Անկախության տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Ավագ Քահանա Մելիքյանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ արարողություն անցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հհանդիսապետությամբ։ Կաթողիկոսը նաև ուղերձ է հղել։ Արարողության ընթացքում հոգևորականներն ու ներկա ժողովուրդը միասնական աղոթք…
Զինվորական քայլերթ՝ Երևանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր Հայաստանը տոնում է անկախության 30-ամյակը։ Տոնի առթիվ Երևանի փողոցներում զինվորական քայլերթեր են տեղի ունենում։ Անկախության տոնին նվիրված միջոցառումները շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում, իսկ 20:00-ից Հանրապետության Հրապարակում մեկնարկելու է օրվա գլխավոր միջոցառումը՝ համերգը, որին հնչելու է դասական ոճի երաժշտություն։
Պուտինը ուղերձ է հղել՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ։ Ուղերձներում մասնավորապես ասված է, որ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա։ ՌԴ նախագահի խոսքով՝ այս հարաբերությունների զարգացումը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին։ Պուտինը նշել է…
30 տարի առաջ այս օրը նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի սկիզբ․ Ազատ դեմոկրատներ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առթիվ, որը հրապարակվել է ԱԴԿ-ի Facebook-ի էջում։ Հայաստան, շնորհավոր տոնդ ԱՄՆ նախագահի ուղերձը՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ «Սիրելի´ հայրենակիցներ, Շնորհավորում ենք բոլորիս այս փառապանծ օրվա՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ, մաղթում երջանկություն, բարօրություն և խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ անսասան հավատ, կամք և հույս: Սեպտեմբերի…
Մենք պետք է ունենանք ազգային և պետական հստակ օրակարգ․ նախագահի ուղերձը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հայաստան, շնորհավոր տոնդ ԱՄՆ նախագահի ուղերձը՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ «Սիրելի’ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի’ քաղաքացիներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը: Լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ…
Վարչապետ Փաշինյանը, ինչպես նաև Արցախի ու ՀՀ նախագահները այցելել են Եռաբլուր
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն ու հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Փաշինյանի հետ միասին Եռաբլուր են այցելել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ու այլ բարձրաստիճան այրեր։
ԱՄՆ նախագահի ուղերձը՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ
Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Հայաստան, շնորհավոր տոնդ Ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը․ ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Անկախության տոնը «Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից Ձեզ և հայ ժողովրդին մաղթում եմ ուրախ ու ապահով Անկախության…
Ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը․ ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Անկախության տոնը
Հայաստանի Հանրապետություն Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել՝ Հայաստանի անկախության 30-ամյա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջից։ «ԱՄՆ դեսպանության և ամերիկյան ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Տոնելով Հայաստանի անկախության երեսնամյա հոբելյանը՝ ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը, տոկունությունը և ավելի լավ ապագա…
Հայաստան, շնորհավոր տոնդ
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը տոնում է իր անկախության 30-ամյակը։ Անկախացման պաշտոնական գործընթացը սկսվում է Անկախության հռչակագրի ընդունմամբ, որը տեղի է ունեցել 1990 թվականի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի գերագույն խորհրդում։ Հետագայում արդեն՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը հանրաքվեում կողմ է քվեարկվում ապախորհրդայնացմանն ու անկախացմանը։ Դրանից մեկ տարի անց՝ դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում Հայաստան դառնում է…
Թբիլիսիում հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
Այսօր Հայաստանը նշում է Անկախության 30-ամյակը։ Դրա առթիվ Թբիլիսիի հեռուստաաշխատարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատան Facebook-ի էջից։
Մեր կյանքով պետք է ամրագրենք հայկական երկու հանրապետությունների անկախության հռչակագրերը
Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ ԳԱԱ նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին։ Գիտաժողովի աշխատանքների մեկնարկը տրվել է Արցախի ԱԺ նիստերի դահլիճից: Բացելով գիտաժողովի լիագումար նիստը՝…
Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը հայտնի է․ ցանկ
Սեպտեմբերի 20-ին ՀՀ Կառավարությունը Facebook-ի էջում հաղորդագրությւոն է տարածել, որում հայտնել է․ ՀՀ-ն շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ․ Փաշինյանը՝ Օվերչուկին Հայաստանում բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ կստեղծվի «Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը․ 1․ ժամը 09։00 – բարձրաստիճան պաշտոնյաների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, 2․ ժամը 12։00-ին ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն, 3․ ժամը14։00-ից սկսած ՀՀ ուժային կառույցների…















