անկախություն
Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառմանը կհնչի դասական երաժշտություն
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 24-ին հանդես կգա ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված համերգով: Համերգի առաջին բաժնում անվանի բրիտանացի դաշնակահար Բարրի Դուգլասը կկատարի Բեթհովենի Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի Թիվ 9 սիմֆոնիան՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան)։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան…
Կոնջորյանը մեկնաբանել է ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների անցկացումը
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներին։ Նա ասել է, որ իրենք աչալրջորեն հետևում են պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հայտարարություններին։ Կոնջորյանի խոսքով՝ հանուն մեր ընկած հերոսների՝ մենք պարտավոր ենք մեր մեջ ուժ գտնել ու շարունակել պայքարը։ Նա նշել է, որ նման միջոցառումները հարգանքի տուրք են զոհված զինծառայողներին,…
ՀՀ անկախության 30-ամյակի առիթով տոնական միջոցառումները կնվիրվեն Արցախի համար կյանքը զոհած նահատակների հիշատակին
Առաջին Ալիքի հաղորդմամբ՝ ՀՀ անկախության 30-ամյակի առիթով կլինի 4 ոչ աշխատանքային օր. տոնական միջոցառումները կնվիրվեն Արցախի համար կյանքը զոհած նահատակների հիշատակին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայտնի հանգամանքների բերումով բոլորիս տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց կառավարությունը որոշել է պատշաճ ձևով նշել Հայաստանի անկախության 30-ամյակը:
ԱՄՆ կոնգրեսականը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրը
Հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորական տեսաուղերձ է հղել՝ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ, որը լրացավ երեկ՝ սեպտեմբերի 2-ին։ Շիֆը նշել է, որ Արցախի ուղին երբեք հեշտ չի եղել, իսկ 44-օրյա պատերազմն աներևակայելի փորձություն էր Արցախի ժողովրդի համար։ «Ձեր դիմակայությունն այդ փորձությանը ոգեշնչման աղբյուր է բոլորիս համար», – ասում է կոնգրեսականը։ Շիֆն ընդգծել է, որ միշտ…
Արցախյան վերազարթոնքի սպասումով՝ մաղթում եմ խաղաղություն և բարօրություն. Ալեն Սիմոնյան
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Անկախության կերտման 30-ամյա ճանապարհն անցել է աշխարհաքաղաքական վերադասավորումների, շահերի բախման քառուղիներով` լի մեծ ու փոքր մարտահրավերներով, ծանր փորձություններով, փառապանծ հաղթանակներով: Պատմությունն ապացուցել է, որ որևէ պատերազմ ի զորու չէ ընկճել հայի`…
Ուղիղ 30 տարի առաջ ծնվեց Արցախի Հանրապետությունը
Ուղիղ 30 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց հռչակագիր՝ Արցախի Հանրապետության հռչակման մասին։ 4 կետից բաղկացած հռչակագրով՝ Արցախը դուրս էր գալիս ԽՍՀՄ կազմից՝ հռչակվելով անկախ, ու ձևավորվում էին պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմիններ։ Հանրապետության հռչակման գործընթացը հասավ իր ավարտին նույն թվականի դեկտեմբերի 10-ին, երբ…
Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Twitter-ի իր էջում շնորհավորական գրառում է կատարել։ Նա շնորհավորել է ուկրաինացիներին՝ անկախության 30-ամյակի առթիվ։ Փաշինյանը հավատացած է, որ հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև կապերը շարունակելու են ամուր հիմք ծառայել բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար։ I congratulate the people of Ukraine on the occasion of 30th anniversary of independence. I…
Մենք Անկախության հռչակագրին հաջորդող զարգացումների ականատեսն ու կրողն ենք մինչն օրս. Ալեն Սիմոնյան
Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ: «1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն անկախ պետականության հիմնաքարն էր: Հայ ժողովուրդն այդ պատմական իրողությունից հետո ուղիղ մեկ տարի անց իրականացնելու էր իր…
Անկախ ու ժողովրդավար Հայաստանի ծնունդը․ այսօր Անկախության հռչակագրի օրն է
Այսօր օգոստոսի 23-ն է ու այսօր Անկախության հռչակագրի օրն է։ Ուղիղ 31 տարի առաջ՝ այս օրը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Այն իրենից ենթադրում էր հետևյալ կետերի իրագործումը․ «1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը։ 2. Հայաստանի Հանրապետությունը…
Սահմանային լարվածությունն ու ընտրության արդյունքների վիճարկումը ընդդեմ Հայաստանի Հանարպետության
Նորից սահմանային լարվածություններ սկսվեցին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև՝ մեկ զոհ Երասխի սահմանի ուղղությամբ, երկու անհետ կորածներ՝ հարավ-արևելյան ուղղությամբ։ Այս դեպքերին, հուլիսի 10-ին, նախորդում էր Ալիևի կազմակերպած Ադրբեջանում դեսպանների և հավատարմագրված դիվանագետների այցը դեպի Շուշի, այնուհետև կեղծ լուրեր տարածեցին, թե հայկական կողմը կրակ է բացել Շուշիի ուղղությամբ, սակայն այսօր՝ հուլիսի 15-ին հակառակ գործողություններն են իրականացվել…
Իտալական ևս մեկ քաղաք ճանաչեց Արցախի անկախությունը
2021 թվականի ապրիլի 29-ին Իտալիայի Բրանկալեոնե քաղաքի (Ռեջիո Կալաբրիա) քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ Կալաբրիայի հայ համայնքի կողմից ներկայացրած միջնորդությունը ներկայացրել է քաղաքային խորհրդի անդամ Մարտինա Տոսկանոն։ Դեսպանությունից շնորհակալություն են հայտնում Մարտինա Տոսկանոյին, Բրանկալեոնեի քաղաքապետ Սիլվեստրո…
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը
Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը՝ Հակոբ Անդրեասյանի գլխավորությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում առկա մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր։ Ողջունելով ՌԱԿ պատվիրակության այցն Արցախ՝…
ԱՀ ԱԳՆ-ն ողջունել է Նյու Ջերսիի կողմից Արցախի անկախության ճանաչումը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։ «Նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են 1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն դիտարկելով որպես մեկ ցեղասպան քաղաքականության…
«Ջախջախիչ» կոմպրոմատը՝ Փաշինյանին նվեր
Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ իր ձեռքի տակ է գտնում սկանդալային ձայնագրություն, որը կբացահայտի Նիկոլ Փաշինյանի դեմքը՝ որպես ՀՀ ղեկավար։ Գեղարքունիքում կայացած հանդիպման ժամանակ՝ երրորդ նախագահը հրապարակեց՝ նախորդ օրը խոստացած ձայնագրությունը, որը, ըստ նրա, «ջախջախիչ» կոմպրոմատ էր լինելու Նիկոլ Փաշինյանի դեմ։ Իսկ՝ ինչ բովանդակություն ուներ այդ ձայնագրությունը, և ինչ էր փոխելու՝ այս գործիչների նկատմամբ հանրության…
Սպանություն, ինքնասպանություն, գերիներ, դիակներ. ու՞ր է ընթանում քարոզարշավը
Ընտրարշավի երկրորդ օրն արդեն գերազանցեց նախորդ օրերի «դույելի», ինքնասապանության, բռնությունների ու բռնաճնշումների գեներացմանը։ Մի կողմից թշնամին գերիների միջոցով ճնշումներ է բանեցնում պետության վրա՝ փորձում է ստիպել, որպեսզի Հայաստանը զիջումների գնա Սյունիքի միջանցքի հարցով, իրավունքներից հրաժարվելու հարցով, սահմանների ճշգրտման հարցով։ Ներխուժել է ՀՀ տարածք, նոր գերիների է պատանդառել և փորձում է ահաբեկելով ներազդել երկրում տեղի ունեցող…














