անկարա

  • Անկարան չի կարող միակողմանի միջնորդի դեր կատարել Բաքվի և Երևանի միջև. իրանցի փորձագետ

    Անկարան չի կարող միակողմանի միջնորդի դեր կատարել Բաքվի և Երևանի միջև. իրանցի փորձագետ

    Անկարան չի կարող միակողմանի միջնորդի դեր կատարել Բաքվի և Երևանի միջև: Այս մասին ILNA-ին տված հարցազրույցում հայտարարել է իրանցի փորձագետ Աֆիֆեհ Աբեդին։ Նրա խոսքով, Թուրքիայի երկարաժամկետ ռազմավարությունը դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա ելք ստանալն է։ Մեկնաբանելով Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Պրահայի հանդիպումը, որը համակարգում էր Թուրքիայի նախագահը, նա հայտարարեց, որ Անկարան չի…

  • Անկարան չի ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի, Խերոսնի և Զապորոժիեի միացումը Ռուսաստանին

    Անկարան չի ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի, Խերոսնի և Զապորոժիեի միացումը Ռուսաստանին

    Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Անկարան չի կարող ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միացումը Ռուսաստանի Դաշնությանը։ «Այս որոշումը միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպիտ խախտում է, և չի կարող ընդունվել մեր կողմից»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Թուրքիայի ԱԳՆ-ն վերահաստատել է իր աջակցությունը հակամարտության կարգավորմանը և բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու ջանքերին:…

  • Անկարան աջակցում է Բաքվին Հայաստանի դեմ ագրեսիայի հարցում

    Անկարան աջակցում է Բաքվին Հայաստանի դեմ ագրեսիայի հարցում

    Բաքվի և Երևանի միջև խաղաղություն հնարավոր է ձեռք բերել և միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա, հայտարարել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աշխատակազմում։ «Անկարան աջակցում է Բաքվին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման լույսի ներքո»,- հավելել են աշխատակազմում։  

  • Հայաստանի անկեղծ չլինելը ակնհայտ է բոլորին. Չավուշօղլու

    Հայաստանի անկեղծ չլինելը ակնհայտ է բոլորին. Չավուշօղլու

    Հարավային Կովկասում խաղաղության գրավականը խաղաղության համաձայնագիրն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացրել է «Անադոլու»-ն։ «Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները չորս զրույց են ունեցել։ Խոսքը կապերի փուլային կարգավորման մասին է։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես է եկել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Քայլերն այս ուղղությամբ շարունակվում են։ Խոսքը Հայաստանի հետ…

  • ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

    ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

    ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին նա ասել է Անկարայում դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը։ Շմիդը նաև հայտնել է, որ կհանդիպի Հայաստան-Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։

  • Մրրիկի պատճառով ինքնաթիռները վայրէջք չեն կատարել Անկարայում

    Մրրիկի պատճառով ինքնաթիռները վայրէջք չեն կատարել Անկարայում

    Մրրիկի պատճառով մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Անկարայի Էսենբոգա օդանավակայանում: Նշվում է, որ վայրէջք չկատարած ինքնաթիռները ուղարկվել են հարակից նահանգների օդանավակայաններ: Թուրքիայում ջրհեղեղները ու փոթորիկները առնվազն 1 մարդու կյանք են խլել և վնասվել են քաղաքի 40 շենքեր:

  • Անկարան դեռևս չի կարող համաձայնել, որ Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին. Էրդողան

    Անկարան դեռևս չի կարող համաձայնել, որ Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին. Էրդողան

    Անկարան դեռևս չի կարող համաձայնել, որ Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին: Այդ մասին հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսին։ «Շվեդական հեռուստատեսությամբ ցուցադրել են ահաբեկչական խմբավորումների առաջնորդների հարցազրույցը։ Դրանից հետո մենք չենք կարող ասել՝ բարի գալուստ ՆԱՏՕ։ Նույնը վերաբերում է Ֆինլանդիային»,- նշել է Թուրքիայի նախագահը։ Նա ընդգծել…

  • Անկարայում դպրոցական ավտոբուսը բախվել է շենքի պատին․ կան տուժածներ

    Անկարայում դպրոցական ավտոբուսը բախվել է շենքի պատին․ կան տուժածներ

    Անկարայի Սինջան թաղամասում դպրոցական ավտոբուսը բախվել է շենքի պատին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 10 մարդ։

  • Անկարան անհաջող է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը

    Անկարան անհաջող է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը

    Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ին մի շարք երկրների իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունների վերաբերյալ: Անկարան «անհաջող» է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը՝ այն համարելով «2021 թ. արած սխալի կրկնություն»: «Մերժում ենք նմանատիպ հայտարարությունները և որոշումները, որոնք քաղաքական շարժառիթներից ելնելով՝ խեղաթյուրում են պատմական իրողությունները, և դատապարտում ենք նրանց, ովքեր…

  • ԱՄՆ-ը բանակցում է Անկարայի հետ, որպեսզի Կիև ուղարկի С-400

    ԱՄՆ-ը բանակցում է Անկարայի հետ, որպեսզի Կիև ուղարկի С-400

    Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Անկարայի հետ, որպեսզի Կիև ուղարկի «С-400» զենիթահրթիռային համակարգեր։ Դրա փոխարենը Թուրքիային առաջարկում է վերականգնել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ամերիկյան ծրագիրը և վերացնել պատժամիջոցներն Անկարայի նկատմամբ: Այս մասին կիրակի հայտնել է Sky News Arabia-ն՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին։ Աղբյուրը նաև նշում է, որ Պենտագոնի նույն պաշտոնյան ասել է, որ Սլովակիան ստացել…

  • Անկարան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի տարբեր մարզեր

    Անկարան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի տարբեր մարզեր

    Անկարան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի տարբեր մարզեր և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ: Այս մասին գրել է «Hüriyyet» պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմում անցկացված փակ քննարկումներին: «Որպես առաջին քայլ որոշում է կայացվել բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ: Հետագայում օրակարգում կհայտնվի այլ շրջաններ իրականացվելիք թռիչքների հարցը, մասնավորապես Վանը կարող է զբոսաշրջային վայր դառնալ հայերի համար:…

  • Անկարայում 500 մետրանոց կամուրջ են գողացել

    Անկարայում 500 մետրանոց կամուրջ են գողացել

    Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մի խումբ տղամարդիկ ապամոնտաժել են 500 մետրանոց կամուրջը՝ թողնելով միայն բետոնե հիմքը։ Արդյունքում ստացել են մոտ 70 տոննա մետաղ, որը հաջողությամբ վաճառել են։ Daily Sabah-ը հայտնում է, որ նրանք կալանավորվել են։ Ըստ աղբյուրի՝ գողացված կամուրջը կառուցվել է 1936թ.-ին, շահագործումից հանվել է մոտ 40 տարի առաջ՝ ջրհեղեղից վնասվելու հետևանքով։ Հետո իշխանությունները նոր անցում…

  • Հանդիպել են Թուրքիայի և Սերբիայի նախագահները

    Հանդիպել են Թուրքիայի և Սերբիայի նախագահները

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդիպել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիա-Սերբիա հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր: Սերբիայի նախագահը Թուրքիա կատարած այցի շրջանակներում նաև կմասնակցի Թուրքիա-Սերբիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին:

  • ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը

    ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը

    Հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Հանդիպմանն անդրադարձել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ Twitter-ի իր էջում։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է հանդիպումն ու աջակցում Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը, որը կօգնի կայունություն ապահովել տարածաշրջանում։ Կոլոմինան գրել է,…

  • Լավրովը իր աջակցությունն է հայտնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը

    Լավրովը իր աջակցությունն է հայտնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցում քննարկել են հանդիպման «3+3» ձևաչափը և պայմանավորվել են առաջիկայում նախապատրաստել այս ձևաչափի հաջորդ հանդիպումը։ Կողմերն անդրադարձել են…