անվստահություն
Ընթանում է Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցն է։ Մինչև օրակարագին անցնելը Մարությանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցության 2 անդամներ մանդատները վայր դնելու մասին դիմում են ներկայացրել։ «Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը դիմում են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին», – նշեց Մարությանը:
Հայկական առաջին ճակատի (FAF) Facebook-ի էջում գրված է․ «Մեզ հայտնի դարձած տեղեկության համաձայն այսօր կայանալիք ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող ակումբներից մեկի կողմից նախատեսվում է անվստահություն հայտնելու միջոցով պաշտոնանկ անել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Հաշվի առնելով, որ վերջին շրջանում հայկական ֆուտբոլի առաջընթացը ակնառու է` հավաքականին վերջապես վստահվել է փորձառու մարզիչ,…
Marca-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը իր ընկերների հետ հանդիպման ընթացքում խոսել է ակումբում ստեղծված իրավիճակի մասին։ 57-ամյա մասնագետը հայտնել է, որ անվստահություն է զգում։ Կումանը գտնում է, որ ակումբը իրեն վատ դրության մեջ է դրել։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Կումանը ի սկզբանե համաձայնվել է, որ մարզական մասին վերաբերող որոշումները միայնակ է ընդունելու, սակայն, բոլոր որոշումները…
Պերուի նախագահ Մարտին Վիսկարրան լուծարել է Կոնգրեսը և 2020 թվականի հունվարի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակել, ինչին ի պատասխան՝ խորհրդարանը նախագահին անգործունակ է ճանաչել և փոխնախագահ Մերսեդես Արաոսին նշանակել է երկրի ղեկավարի նոր պաշտոնակատար: Այս մասին հայտնում է El Peruano-ն՝ հղում անելով խորհրդարանի մամուլի ծառայությանը: Հաղորդվում է նաև, որ Մերսեդես Արաոսը Վիսկարրայի որոշումն անօրինական է ճանաչել,…
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է ընդդիմությանն անվստահության քվե հայտնել իր կառավարությանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով: Այս մասին հաղորդում է DW-ն: «Դե, ձեզ տեսնեմ»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ ընդդիմադիր կուսակցություններին կոչ անելով անվստահության քվե հայտնել իր կառավարությանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Գերագույն դատարանի կողմից Բորիս Ջոնսոնի՝ խորհրդարանի…
Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանն անվստահության քվե հայտնելու և դրանից հետո վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պլանների մասին, երբ Բրյուսելի հետ համաձայնեցվի Brexit-ի նոր հետաձգումը: Այս մասին հայտնել է Press Association գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանական ընդդիմության առաջնորդի նամակը, որը նա հղել Է այն պահպանողական պատգամավորներին, որոնք…
Պահպանողական կուսակցությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ անվստահություն հայտնելու քվեարկություն է սկսել: Նրանք արդեն հավաքել են նման քվեարկություն անցկացնելու համար անհրաժեշտ 48 ստորագրությունները: Ըստ այդմ այսօր՝ Գրինվիչի ժամանակով ժամը 18.20-ին (Երևանի ժամանակով ժամը 22.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում) կանցկացվի քվեարոկությունը, որի արդյունքում եթե պահպանողականների մեծ մասը անվստահություն հայտնի, ապա Թերեզա Մեյը ստիպված կլինի հեռանալ և´ Պահպանողական…
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խնդրել է երկրի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնին լքել պաշտոնը, քանի որ կորցրել է վստահությունը նրա հանդեպ։ Պատճառը ծառայողական բնույթի տվյալների գաղտնազերծումն է։ Այս մասին ասվում է վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ Հետաքննությունը պարզել է, որ Ուիլյամսոնն առանց թույլտվության հանրայնացրել է տեղեկություն, որը հնչել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Ըստ…
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարությանը, չնայած այն բանի, որ նախօրեին դեմ էր քվեարկել «Բրեքսիթ»-ի նախագծին. հայտնում է РИА Новости-ն: Անվստահության դեմ է քվեարկել 325 պատգամավոր, կողմ` 306-ը: Անվստահություն հայտնելու գործընթացը նախաձեռնել էր ընդդիմաության առաջնորդ Ջերեմի Կորբինը: