աշխատանք
Մանչեսթեր Յունայթեդի խաղացողները պայքարում են աշխատանքի համա. Ամորիմ
Ռուբեն Ամորիմը ասում է, որ ինքը և իր «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները «պայքարում են» իրենց աշխատանքի համար մրցաշրջանի վերջին ամիսներին՝ մինչ այժմ ծանր արշավից հետո: Պորտուգալացին դժվարացել է շրջել «Յունայթեդի» բախտը այն բանից հետո, երբ նա փոխարինեց պաշտոնից ազատված Էրիկ տեն Հագին նոյեմբերին: Ակումբը որոշեց չամրապնդել իր հարձակման տարբերակները հունվարյան տրանսֆերային պատուհանում, նույնիսկ այն բանից հետո,…
Ընդունելություն ՆԳՆ ոստիկանությունում. պետպահպանության գլխավոր վարչությունում թափուր աշխատատեղեր կան
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանությունը հայտարարում է ընդունելություն՝ պետպահպանության գլխավոր վարչությունում ձևավորվող նոր բաժնի թափուր հաստիքները համալրելու նպատակով: Այս հայտարարությունը վերաբերում է ինչպես ՆԳՆ գործող և նախկին աշխատակիցներին, այնպես էլ համապատասխան որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիներին: Ընդունելության պայմաններ Միջին խումբ (թափուր հաստիքներ): Դիմելու իրավունք ունեն. Բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։ Ժամկետային զինվորական ծառայություն անցած անձինք (բացառությամբ…
Սաուդյան Արաբիայի արքայազնը Երևանում կմասնակցի «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն» համաժողովին
Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալը նոյեմբերի 5-ին կայցելի Երևան՝ մասնակցելու «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին: Արքայազն Աբդուլազիզը ակտիվորեն աջակցում է մարդասիրական ծրագրերին և հանդիսանում է Concordia գագաթնաժողովի ղեկավար խորհրդի անդամ, ինչպես նաև ԱՄՆ-Արաբական հարաբերությունների խորհրդատվական կոմիտեի համանախագահ: Համաժողովը կազմակերպվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ միավորելով մասնակիցներին սոցիալական արդարության…
Արցախի գազալցակայանները ժամը 10։30-ից մինչև 17:00 կվերսկսեն աշխատանքը
Արցախի Հանրապետության շրջանների գազալցակայաններն այսօր ժամը 10։30-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև 17։00-ն, որից հետո կդադարեցվեն աշխատանքները՝ պայմանավորված բնական գազի մասնակի մատակարարմամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Ստեփանակերտի գազալցակայանները ժամը 00։00-08։00-ը կվերսկսեն իրենց աշխատանքը. Արցախի տեղեկատվական շտաբ
Ստեփանակերտի գազալցակայաններն այսօր՝ ժամը 00։00-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև առավոտյան 08։00-ը, որից հետո կդադարեցվի աշխատանքները՝ պայմանավորված գազամատակարարման մասնակի մատակարարմամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը
Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին: Սակայն հաշվի առնելով գազալցակայաններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին…
Ջեռուցման խնդիրներով պայմանավորված դադարեցվել է Արցախի բոլոր դպրոցների աշխատանքը
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Ընդհանուր առմամբ դադարեցվել է 117 դպրոցների աշխատանքը։ Դրա հետևանքով գրեթե 20000 երեխա զրկվում է…
Երկու քննիչ հեռացվել է աշխատանքից
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար (քննիչի) պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Իրականացված կարգապահական վարույթով հիմնավորվել է, որ Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի հատկապես կարևոր գործերով քննիչը մի քանի քրեական վարույթներով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ դրսևորել է…
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ – 17․01.2023
ՀՀ ազգային ժողովը շարունակում է հունվարի 16-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Ապա խորհրդարանը կքննարկի Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Ժամը 16:30-ին ԱԺ հայտարարությունների ժամն է:
Արցախում առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը, 726 տնտեսվարող կասեցրել է գործունեությունը. տեղեկագիր
Արցախի կառավարության տեղեկագրի (շրջափակման 36-րդ օր) համաձայն՝ 14 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Արդեն 132 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 400 քաղաքացի զրկվել է…
Ասկերանի համայնքներից մեկում այսօր ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. Արցախի ԱԻՊԾ
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր` հունվարի 4-ին, փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնի Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի հարակից տարածքում։
Դեկտեմբերի 31-ին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն հունվարի 1-ին՝ ժամը 03:00-ին
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2023 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 03:00-ին:
Գյումրիում մսամթերքի արտադրությունը կդադարեցնի աշխատանքը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Գրիգորյանին պատկանող մսամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի): Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ արտադրական շինության հատակը հեշտորեն լվացվող և ախտահանվող չի եղել, սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրամասի ներս,…
Իրանից Թուրքիա հասնող գազատարի աշխատանքը դադարեցվել է
Իրանից Թուրքիա հասնող մայրուղային գազատարի աշխատանքը դադարեցվել է, հաղորդում է Botas օպերատորը։ Նշվում է, որ դա կապված է պլանային պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման հետ, որոնք կտեւեն մինչեւ հոկտեմբերի 9-ը: Իրանը Ռուսաստանից հետո բնական գազի երկրորդ մատակարարն է Թուրքիա։
Գազպրոմն անորոշ ժամանակով դադարեցրել է Հյուսիսային հոսք-ի աշխատանքը
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կանոնակարգային ստուգումների արդյունքում ամբողջությամբ դադարեցնում է «Հյուսիսային հոսք» գազամուղի աշխատանքը՝ մինչև սարքավորումների հետ կապված բոլոր խնդիրների վերացումը՝ հայտնել են ընկերությունից: Օգոստոսի 31-ին գազամուղով գազի մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել էր «Պորտովայա» կոմպրեսորային կայանում աշխատող միակ գազափոխադրող ագրեգատի վերանորոգման համար: Ժամանակացույցի համաձայն՝ գազամուղը պետք է վերսկսեր աշխատանքը սեպտեմբերի 3-ին։ Այժմ «Գազպրոմի» հաղորդագրության մեջ չի նշվում…















