աշխատանք
Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Պարգև Սրբազանի ազտվելու լուրը. Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը: Ավելի քան երեք տասնամյակ հայրենանվեր առաքելություն իրականացնելով Արցախում՝ Պարգև Սրբազանը դարձել է սեփական հողի վրա ազատ ու խաղաղ ապրելու և արարելու, ազգային ինքնության և հավատքի պահպանման ու ամրապնդման համար…
Այսուհետ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կնշանակվի ծնողի դիմումի հիման վրա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսուհետ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կնշանակվի ծնողի դիմումի հիման վրա՝ առանց դիմումին կից փաստաթուղթ ներկայացնելու․ նախագիծն օրերս հաստատվել է Կառավարության կողմից։ Որոշման համաձայն՝ միայնակ մոր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու համար նոտարի հաստատած որևէ լրացուցիչ փաստաթուղթ անհրաժեշտ չէ։ Բացառություն են այն դեպքերը, երբ նպաստը նշանակվել է…
TOYOTA ընկերության աշխատակիցը այսօրվա հանրահավաքին չմասնակցելու համար հեռացվել է աշխատանքից
Գայանե Հովհաննիսյանը Facebook-ում հայտնել է, որ իր ամուսինը` Գոռ Մելիքբեկյանը, այսօրվա հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու արդյունքում, հեռացվել է աշխատանքից: «Այսօրվա հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու արդյունքում,ամուսինս հեռացվեց աշխատանքից»,-գրել է նա: Azat TV մեդիանախաձեռնության հետ զրույցում Գայանե Հովհաննիսյանը հայտնեց, որ ամուսինը աշխատում է Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչությունում: Նա նաև հավելեց, որ աշխատաքից հեռացվել են 6 աշխատողներ: Նշենք, որ ըստ…
Արցախահայության աջակցության ծրագրերի մասին տեղեկատվություն. Սոցապ նախարար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը արցախահայության աջակցության ծրագրերի մասին տեղեկություններ ու պարզաբանումներ է ներկայացրել․ «Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերի մասով ներկայացնում եմ որոշ տեղեկություններ և պարզաբանումներ։ • Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրի (68.000 դրամ+15.000 դրամ սեփականություն չունենալու դեպքում) պոտենցիալ շահառուների 99 տոկոսի դիմումները հաստատվել են, որոնցից 86 տոկոսը փաստացի ստացել է…
Պետք չէ սպասել աղետին, այլ եզրագծել ու աշխատանք անել ամրանալու և արարելու համար․ Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: «Սգալու մեջ մրցույթ անող «բոշա-փչացած» աննամուսությունը գալիս է ապացուցելու, որ հիմա չկա մեր ժողովրդի իշխանությամբ կառավարելու արժանի ուժ: Մեր ժողովուրդն ավելիին է արժանի, ուղղակի գիտակցությունը պետք է հանրային օգտագործման նյութ դարձնի, որպեսզի իր ներսում փայփայած, բայց օրհասական ժամին իրեն պաշտպանող հերոսները գան կառավարելու պետական ապարատը:…
Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել
Դեկտեմբերի 11-ին, ժամը 9․30-ի սահմաններում, Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ անձինք, իրացնելով ակցիա իրականացնելու, հավաքներ կազմակերպելու և անցկացնելու իրենց իրական կամ ենթադրյալ իրավունքները, տևական ժամանակ խոչընդոտել են գնացքների բնականոն աշխատանքը՝ քաղաքացիներին զրկելով ազատ տեղաշարժվելու իրենց սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես և պետության ու հասարակության…
Ծրագրավորման անվճար դասընթացի 4 մասնակիցներ աշխատանքային պայմանագրեր ստորագրեցին. ԲՏԱ
ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ SAS BASE ծրագրավորման անվճար դասընթացի 4 մասնակիցներ աշխատանքային պայմանագրեր ստորագրեցին: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում ավարտվել է «SAS BASE» ծրագրավորման անվճար դասընթացի առաջին խմբի ուսումնական գործընթացը: Գրանցված 21 մասնակիցներից քննությունը հանձնել են 10֊ը, նրանցից 4֊ը աշխատանքի առաջարկ են ստացել կազմակերպիչ՝ «Դը Գուրուս»…
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ ևս այսուհետ ենթակա են պարտադիր լիցենզավորման
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն (ԱԱՏՄ) իրազեկում է, որ բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ ևս այսուհետ ենթակա են պարտադիր լիցենզավորման: ՀՀ կառավարության 2020թ․ հոկտեմբերի 22-ի 1711-Ն որոշմամբ՝ ՀՀ կառավարության 2008 թ․ մարտի 27-ի N 276-Ն որոշումը խմբագրվել է։ Վերջինով սահմանված՝ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ լրացվելով։ Հավելվածում…
Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ. Զարուհի Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ում գրել է. «ՀՀ վարչապետի որոշմամբ այսօր ազատվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ: Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության իմ գործընկերներին և հատկապես այն թիմին, որն առանց դադարի աշխատեց թե՛ COVID-ով պայմանավորված արտակարգ դրության, թե՛ ռազմական դրության…
Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք, որ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 հուլիսի 17-ից տնտեսական գիտությունների թեկնածու Մեսրոպ Առաքելյանը հասարակական հիմունքներով նշանակվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։
Փաշինյանը պաշտոնից ազատել է Արտակ Դավթյանին ու Միքայել Փաշայանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից», – ասված է որոշման մեջ։ Ինչպես նաև Փաշինյանը որոշում է ստորագել, որով Միքայել Փաշայանը ազատվում է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության…
Մհեր Գրիգորյանը աշխատանքից ազատել է իր խորհրդականին
Մհեր Գրիգորյանը Հովհաննես Ազիզյանին իր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով և 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Հովհաննես Ազիզյանին 2020 թվականի նոյեմբերի 2-ից ազատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը կամավորներ է հավաքագրում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի էջում գրված է․ «Հարգելի օգտատերեր, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում հետևյալ ուղղություններով տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով՝ Աշխատանք արտասահմանյան լրատվամիջոցների հետ։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․ • Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն) • Խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն Աշխատանք սոցցանցային հարթակում։ Աշխատանքների համար անհրաժեշտ…
ԱՆ-ն հորդորում է հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել հեռավար
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով: «Վերջին օրերին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել, քանի որ ռազմական դրության պայմաններում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն։ Հաշվի առնելով առկա լարված համաճարակային իրավիճակը` կորոնավիրուսային…
Զորակոչված և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնուն է, որ զորակոչված և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն, այդ ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ: Այս և մի շարք այլ փոփոխություններ սահմանող «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը ՀՀ ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 2020 թ. հոկտեմբերի 9-ին:…















