աշխատավարձի բարձրացում
AUPE-ն համաձայնության է եկել․ Ալբերտայի հիվանդանոցների գործադուլը կանխվել է
Ալբերտայի խոշորագույն հիվանդանոցային միությունը՝ AUPE-ն, վերջին րոպեին նախնական համաձայնության եկավ նահանգի հետ՝ կանխելով լայնածավալ գործադուլը և սահմանելով նոր ստանդարտներ բուժաշխատողների աշխատավարձերի ու պայմանների համար։
Կամավոր ատեստավորումը. ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում և հավելավճարների համակարգ
Հայաստանի հանրակրթական ոլորտում կամավոր ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչների աշխատավարձերը և հավելավճարները ենթարկվել են վերանայման՝ նպաստելով կրթության որակի բարելավմանը։ 2024 թվականի արդյունքների համաձայն, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են այն ուսուցիչների ցուցակները, ովքեր համարվել են ատեստավորված և արժանացել են աշխատավարձի բարձրացման կամ հավելավճարների։ Կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների ամսական դրույքաչափը սահմանվել…
Պոլիտեխնիկական համալսարանում սպասվում է մինչև 95.5%-ով աշխատավարձի բարձրացում
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատվել է պրոֆեսոր, գիտությունների դոկտորի և պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացումը: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Տիգրան Ավինյանը: Որոշման համաձայն՝ պրոֆեսոր, գիտությունների դոկտորի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը բարձրանում է 75.1%-ով, իսկ պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը՝ 95.5%-ով։ Արդյուքնում՝…
Կբարձրանա մտավոր խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնների աշխատողների աշխատավարձը
Հայաստանի Հանրապետության կառավարության Facebook-ի էջից տեղեկանում ենք․ «2020-ի հունվարի 1-ից 30%-ով կբարձրանա բացառապես մտավոր խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների աշխատավարձը»: https://www.facebook.com/armgovernment/videos/459660591342687/?v=459660591342687
30 %-ով կբարձրանա հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող աշխատակիցների աշխատավարձը
2020 թվականի հունվարի 1-ից 30 %-ով կբարձրանա մտավոր և հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի ու սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների նվազագույն աշխատավարձը։ Խոսքը վերաբերվում է նախարարության կողմից պատվիրակված ծառայություններ մատուցող կազմակերպություններում աշխատող սոցիալական աշխատողներին, սոցիալական մանկավարժներին, դաստիարակներին, մեթոդիստ համակարգողներին, էրգոթերապիստներին, խմբավարներին (ըստ ուղղությունների), հատուկ մանկավարժների (այդ թվում՝…
«Լուսավոր Հայաստանը» դատապարտում է աշխատավարձերի գաղտնի բարձրացումը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է նախարարների եւ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը։ Այս մասին ԱԺ-ում հոկտեմբերի 25-ի ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ միանգամայն ի վիճակի են հասկանալու նման մոտեցումը, բայց հարցեր են ծագում։ «Մենք հասկանում ենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է բարձր աշխատավարձեր ստանան, բայց դա չի կարելի գաղտնի անել։…
Իմ պարգևավճարն է նվազել․ Դավիթ Անանյան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի պարգևավճարը նվազել է։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքը Անանյանը՝ անդրադառնալով կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման որոշումը: «Վարչապետի ու վարչապետի աշխատակազմի կողմից սահմանվել են պարգևավճարների առավելագույն չափեր։ Այդ կարգավորումների արդյունքում, օրինակ, իմ պարգևավճարը նվազել է»,-ասաց Անանյանը: Նրա խոսքով՝ ինքն անցած տարի 2 մլն էր…
Նախարարների աշխատավարձերի բարձրացումը հրապարակային է եղել․ Նիկոլ Փաշինյան
Պաշտոնյաների աշխատավարձերի՝ աղմուկ հանած բարձրացումը գաղտնի չի արվել․ դա հանգամանորեն քննարկվել է նույնիսկ Խորհրդարանում՝ բյուջեի նախագծի քննարկմանը: Նա շեշտում է՝ նույն որոշման արդյունքում ոչ բոլորի աշխատավարձերն են բարձրացել: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց խորհրդարանում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին: Մարուքյանը ասաց, որ կառավարությունը…
Բարեփոխումը պետք է սկսել ամենացածր օղակից․ Գոռ Առաքելյանը՝ աշխատավարձերի բարձրացման մասին
Azat.tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Գոռ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կատակը՝ կատակ, բայց մի երկու բան կուզեմ նշել կառավարության վերին օղակում աշխատավարձերի բարձրացման մասին, չնայած գիտակցում եմ, որ իմ նման պողոսների կարծիքը գուցե արդեն հետաքրքիր էլ չի, բայց ամեն դեպքում սահմանադրական իրավունքը դեռ ոչ ոք չի կասեցրել: Իհարկե լավ է, որ պետական ապարատում աշխատավարձերը բարձրանան,…
ՀՀ վարչապետի խոսնակը՝ նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Նախորդ տարի այսպես կոչված «պարգևավճարային աղմուկից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ պաշտպանել է բարձրաստիճան պաշտոնյաների պատշաճ վարձատրություն ստանալու համակարգը: Հանրային բուռն քննարկումներից հետո վարչապետը որոշում է կայացրել կանոնակարգել պարգևատրումային համակարգը, որպեսզի բացառվի այն անհարմար…
Հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրինք. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրանա: «Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք: Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով»,- գրել է նա https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2393204124333302?__xts__[0]=68.ARATIPgQ71oYvRBS5OVAbiyd0w-jQAI0sE6if6AVyTGV9VHYrKAU4QH5B7k2Jr3QEFWrukCZDM-OA3dwn2ahZVyVx3AN3BFxZzQBaVt4axwPK8O2sBXluTb02Uv5gc6FS8eeFDiTU4t1YPXa5CxL4-U5917UY99wzonRnZuZYqam7LUfynNuwf32JSSVBRlMLcyNwi9pWy6YywFmc3XPyumGhQK2j7ikOO8P6ssLrindC-RshGh603gyCE9mVwnHh9aCdqN6qGwEsRfIIOPDYohnOGA_0hIFla-8TT7Ni7a2ZpzfBAbwOwujmHu4xcqZSijeuv1_PXck54Vhl-egTiun&__tn__=-R
Զինվորականների աշխատավարձերի բարձրացում չի սպասվում
2019 թվականի բյուջեով հայկական զինված ուժերի պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ։ Այս մասին Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Նա բացատրեց, որ ծավալները շատ մեծ են, ու նույնիսկ 1000-5000 դրամ աշխատավարձ բարձրացնելն այդ պայմաններում մեծ բեռ կդառնա բյուջեի համար։ Բալայանը, սակայն, չբացառեց, որ եթե ազատ…
15-20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եվս 15-20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից Այսօր ստորագրեցի հրաման առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների աշխատավարձի նոր հաշվարկի վերաբերյալ։ Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ, որի արդյունքում ԱԱՊ մոտ 10.000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային բարձրանում է 30-40%-ի չափով։ Այս քայլը պետք…
Լոս Անջելեսում մեկնարկել է ուսուցիչների բողոքի ակցիան
Լոս Անջելեսում միջնակարգ դպրոցների ավելի քան 30 հազար ուսուցիչ գործադուլ է հայտարարել, հայտնում է The New York Times-ը: Մանկավարժները պահանջում են աշխատավարձի բարձրացում և դասարանների քանակի կրճատում: Բացի այդ՝ նրանք պահանջում են մեծացնել ուսուցիչների և գրադարանավարների հաստիքակազմը: Պարբերականը նշել է, որ սա առաջին նման բողոքի ակցիան է վերջին 30 տարում:
Գերմանիայի երեք օդանավակայանում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել գործադուլի կապակցությամբ
Գերմանիայի երեք օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել անվտանգության ծառայության աշխատողների գործադուլի կապակցությամբ, ասված է Շտուտգարտի, Քյոլն/Բոննի և Դյուսելդորֆի օդանավակայանների մամուլի հաղորդագրությունում: Այսպես, Դյուսելդորֆում չեղարկվել են 570 չվերթներից 350-ը, Քյոլն/Բոննում՝ ավելի քան 130-ը: Շտուտգարտի օդանավակայանում կչեղարկվի շուրջ 500 չվերթ: Չվացուցակի այս փոփոխությունները կվերաբերեն մոտավորապես 110 հազար ուղևորների: Անվտանգության ծառայության աշխատակիցների գործադուլը կտևի մինչև հունվարի 11-ի ժամը…















