Աշխարհի առաջնություն
Թիավարողները նախապատրաստվում են Աշխարհի առաջնությանը
Թիավարության Հայաստանի հավաքականը օգոստոսի 21-25-ը հունգարական Ցեգետ քաղաքում կմասնակցի ԱԱ-ին: Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Վարդան Ադամյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց հավաքականի կազմը: «Մինչև աշխարհի առաջնության մեկնարկը՝ օգոստոսի 4-ից միջազգային ֆեդերացիայի հրավերով Արա Վիրաբյանը (կանոէ) հունգարական Ցեգետ քաղաքում մասնակցելու է ուսումնամարզական հավաքի: Այս հավաքն արվում է մարզաձևի զարգացման շրջանակներում: Աշխարհի առաջնությանը մասնակցելու են Հայկ Թադևոսյանը,…
Հիանալի և գրավիչ խաղ. Թրամփը շնորհավորել է ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականին՝ աշխարհի առաջնության հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ ԱՄՆ-ի կանանց հավաքականին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ հաղթանակի կապակցությամբ: Հիանալի և գրավիչ խաղ: Ամերիկան հպարտանում ձեզնով»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում: Նշենք՝ հուլիսի 7-ին կայացած եզրափակչում ամերիկուհիները 2-0 հաշվով հաղթեցին Հոլանդիային.
ԱՄՆ-ն կանանց ֆուտբոլի աշխարհի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայում ավարտին մոտեցավ կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եզրափակչում մրցեցին ԱՄՆ-ի և Հոլանդիայի հավաքականները։ Խաղում ավելի ուժեղ գտնվեցին ամերիկուհիները։ Նախ՝ Ռապինյոն 11-մետրանոցից բացեց հաշիվը, իսկ հետո այն կրկնապատկեց Լավելը։ Հանդիպման ընթացքում այլևս գոլեր չգրանցվեցին։ Այսպիսով, ԱՄՆ-ն հաղթեց 2-0 հաշվով և երկրորդ անգամ անընդմեջ հռչակվեց կանանց ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։ https://www.youtube.com/watch?v=uzWDvvSnrtw 2015 թվականի աշխարհի առաջնությանը ամերիկուհիները հաղթել էին…
Հաջորդ քայլս աշխարհի առաջնությունն է․ Հովհաննես Բաչկով
Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ոսկե մեդալ նվաճած Հովհաննես Բաչկովը (64 կգ) պարգևատրման արարողությունից հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմեց տպավորությունների մասին: «Հպարտություն է լինել Եվրոպական խաղերի չեմպիոն: Այս հաղթանակս տարիների իմ անցած ճանապարհն է: Սա ևս մեկ ուղի է դեպի նորանոր հաջողություններ: Ունեմ նպատակներ, որոնց հասնելու համար պետք էր այս հաղթանակը: Հաջորդ քայլս աշխարհի առաջնությունն…
Քաթարում արդեն 1400 մարդ է մահացել այնտեղ կայանալիք աշխարհի առաջնության շինարարական աշխատանքների հետևանքով
Պատկերացնո՞ւմ եք Աշխարհի առաջնության խաղերն անցնեն լռության մեջ։ Նման բան հնարավոր կլինի Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության խաղերում, եթե միայն շինարարական աշխատանքներին մասնակցած և մահացած բանվորների համար լռության րոպե հայտարարվի․․․ WDR հեռուստաընկերության լրագրողները ֆիլմ եմ նկարահանել Քաթարում Աշխարհի 2022 թվականի առաջնության շինարարական աշխատանքներին մասնակցողների մասին։ Լուրջ խնդիր, որը դեռևս չի արժանանում համապատասխան ուշադրության։ Քաթարի բնակչությունը 2,5…
Շոտլանդիայի կանանց հավաքականը դուրս մնաց աշխարհի առաջնությունից․ «մեղավորը» VAR-ն է
Շոտլանդիայի կանանց հավաքականը դրամատիկ պայքարում ոչ-ոքի խաղալով արգենտինացիների հետ (3-3) դուրս է մնացել Աշխարհի առաջնությունից։ Այս հաշվի հիմնական որոշողը դարձել է VAR համակարգը։ Խաղից հետո Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը նշել է, որ ատում է VAR-ը։ Պատմությունը հետևյալն է․ 93-րդ րոպեին, երբ հաշիվը 3-2 Շոտլանդիայի հավաքականի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված։ Շոտլանդացի դարպասապահը կարողացավ հետ մղել…
Պլատինին ազատ է արձակվել հարցաքննվելուց հետո
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին հարցաքննվել է 2022 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրության գործով: Հարցաքննությունից հետո Պլատինին ազատ է արձակվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է հարցաքննության չներկայանալու պատճառով։
Այս առաջնությունից ավելի ոգևորվելու ենք աշխարհի առաջնությանն ավելի լավ պատրաստվելու համար․ Հրաչյա Մարգարյան
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չարդարացված սպասելիքները ոչ թե հիասթափեցնում են, այլ տրամադրում են ավելի շատ աշխատել, գրում է Armsport-ը։ Այսպես են Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած առաջնությունում մեդալներ նվաճած ըմբիշներն ամփոփում են իրենց ելույթները: Բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյան (70 կգ) «Սպասելիքներս շատ էին: Ափսոս, չստացվեց ավելի բարձր տեղ զբաղեցնել: Մարզիչներն ավելի շատ սպասելիքներ ունեին:…
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը կհատկացվի 15 միլիոն դրամ
Կառավարությունը որոշեց 2019 թվականի մայիսի 17-ից 18-ը Երևանում կայանալիք սպորտային պարերի մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնության անցկացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 15 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքից։
Շախմատի տղամարդկանց թիմը իրավունք չի վաստակել մասնակցելու աշխարհի առաջնությանը
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմը չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Ղազասխատանի մայրաքաղաք Աստանայում կայանլիք առաջնությանը Հայաստանը կներկայացնի միայն կանանց ընտրանին: Տղամարդկանց հավաքականը օլիմպիադայում գրանցած վատ արդյունքների պատճառով իրավունք չի ստացել մասնակցելու մրցաշարին: Շախմատի աշխարհի առաջնությունը կկայանա մարտի 4-15-ը:
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Շվեդիայի թիմին
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց աշխարհի առաջնության որակավորման փուլում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Շվեդիայի Ալինգսաս քաղաքի «Էստրադ Ալինգսաս» մարզահամալիրում կայացավ Աշխարհի ֆուտզալի առաջնության որակավորման փուլի E խմբի առաջին տուրի հանդիպումը Շվեդիայի և Հայաստանի հավաքականների միջև: Շվեդները հաղթեցին 3:1 հաշվով: Նույն խմբի մյուս խաղում Բելգիայի հավաքականը 12:0 հաշվով հաղթել էր Մալթայի ընտրանուն: Հաջորդ տուրում Հայաստանի…
Մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մրցաշարը բաղկացած է 21 տուրից: Երեկ տեղի ունեցան 1-12-րդ տուրերը: Մրցաշարը հաջող էր մեկնարկել Լևոն Արոնյանը, ով 10-րդ տուրից հետո գլխավորում էր աղյուսակը, սակայն հայկական շախմատի առաջատարը 11-րդ տուրում պարտվեց Մագնուս Կարլսենին, իսկ 12-րդում՝ Անիշ Գիրիին: 12 տուրից հետո աղյուսակը 9,5-ական…
Տիգրան Պետրոսյանը 10-րդն է արագ շախմատի ԱԱ-ում
Սանկտ-Պետերբուրգում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում կայացան բոլոր 15 տուրերը: 15 հնարավորից 11 միավոր հավաքեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Դուբովը: Վերջինիս կեսական միավոր զիջեցին Շախրիյար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան, Վլադիսլավ Արտեմիևը և Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Պետրոսյանը հավաքեց 10 միավոր և 10-րդ տեղում է, Գաբրիել Սարգսյանը` 31-րդ, իսկ Լևոն Արոնյանը` 103-րդ: Կանանց պայքարում 12 հնավորից 10…
Արոնյանի, Հովհաննիսյանի, Սարգսյանի և Պետրոսյանի հաջող մեկնարկը արագ շախմատի ԱԱ-ում
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է արագ և կածայկնային շախմատի աշխարհի առաջնությունը: Առաջին տուրում Լևոն Արոնյանը պարտվեց Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանին, այնուհետ տարավ 3 հաղթանակ և 1 պարտիա գրանցվեց`ոչ-ոքի: Գաբրիել Սարգսյանը 5 տուրերից հաղթեց 3-ում, մեկը տանուլ տվեց, իսկ մեկում էլ կիսեց միավորը: Կանանց պայքարում կայացան 4 պարտիաներ: Էլինա Դանիելյանը 4 հնարավորից հավաքել է 2,5 միավոր:…














