ապրանքանիշ
Rockstar-ը վերականգնում է Bully-ի ապրանքանիշը GTA 6-ից առաջ, սակայն նոր խաղ չի նախատեսվում
Rockstar Games-ը ներկայացրել է նոր պաշտոնական Bully ապրանքանիշը GTA 6-ից առաջ՝ նորից արթնացնելով երկրպագուների հուշերը, սակայն խաղի նոր տարբերակ կամ վերամշակում դեռևս չի նախատեսվում։
Oasis-ի համերգը Սիդնեյում 2025-ին․ ամեն ինչ՝ երգացանկից մինչև տոմսեր և ճանապարհը
Oasis-ը Սիդնեյում է՝ Live ’25 համաշխարհային շրջագայության շրջանակներում։ Իմանեք ամենակարևորը՝ համերգի ժամերը, տոմսերը, տրանսպորտը, երգացանկը և պաշտոնական ապրանքանիշը՝ անմոռանալի համերգային փորձի համար։
Ռեալը և Բարսելոնան համատեղ ապրանքանիշ են գրանցել
Իսպանական երկու գրանդները՝ «Ռեալը» և «Բարսելոնան» համատեղ գրանցել են «Էլ Կլասիկո» ապրանքանիշը, հայտնում է Football Espana-ն։ Իսպանիական ակումբների դիմակայությունը կոչվում է «Էլ-Կլասիկո» և համարվում է աշխարհում ամենակարևոր և հայտնի ակումբային դիմակայություններից մեկը: «Ռեալը» և «Բարսելոնան» գործընկերներն են նաև Եվրոպական Սուպերլիգայի առաջխաղացման գործում։ Նշենք, որ այս նախագիծը արգելափակված է ՈւԵՖԱ-ի և ազգային ֆեդերացիաների կողմից: Նախագծի հիմնադիրներից…
Սնուփ Դոգը թոռների հետ լուսանկարվել է Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշի գովազդային արշավում
51-ամյա ռեփեր Սնուփ Դոգն իր ընտանիքի անդամների հետ նկարահանվել է Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշի նոր հավաքածուի գովազդային արշավում։ Կադրերը տեղադրվել են Skims-ի պաշտոնական էջում։ Լուսանկարներում Սնուփ Դոգը հայտնվել է իր թոռների, երեխաների ու կնոջ՝ Շանթեի հետ։ Հրապարակմանը կից մեկնաբանության մեջ ասվում է, որ ընտանիքի բոլոր անդամների համար հնարավոր է ընտրել միանման հանդերձանք։
Estée Lauder-ը նախատեսում է գնել Tom Ford ապրանքանիշը
Estee Lauder Cos ընկերությունը բանակցություններ է վարում Tom Ford նորաձևության լյուքսային ապրանքանիշը 2,8 միլիարդ դոլարով ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։ Նշվում է, որ գործարքի մասին կարող է պաշտոնապես հայտարարվել այսօր՝ նոյեմբերի 14-ին։ Ըստ պարբերականի՝ Estée Lauder-ի համար այս ձեռքբերումը կլինի ամենամեծն ընկերության պատմության մեջ։ Նոյեմբերի սկզբին The Wall Street…
Ջարեդ Լետոն թողարկում է դիմահարդարման պարագաների իր ապրանքանիշը
Ջարեդ Լետոն թողարկում է դիմահարդարման պարագաների իր սեփական ապրանքանիշը: Vogue-ին տված հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ ոչինչ չի հասկանում կոսմետիկայից, սակայն ամեն ինչ գիտի ինքն իրեն հոգ տանելու մասին: Շարքը կկոչվի Twentynine Palms և կներառի մաշկի, մարմնի և մազերի խնամքի 11 միջոցներ, որոնք կլինեն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Երաժշտի գործընկերը կլինի Aesor-ի նորարարությունների…
Kim Kardashian. 3 տարի առաջ ամենաշքեղ սև մոդելներ լուսանկարելու առանձնաշնորհ ունեինք (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր Facebook-ի էջում հրապարակել է սև մոդելների լուսանկարներ և կիսվել նրանց հետ համագործակցության իր փորձի մասին։ Նա մասնավորաբար գրել է. «KKW BEAUTY- ի գործարկումից ի վեր մենք ամենաշքեղ սև մոդելներ լուսանկարելու առանձնաշնորհ ունեինք և սպասում ենք գալիք տարիների ընթացքում նկարահանել շատ ավելին: Ես իսկապես անչափ շնորհակալ եմ նրանց ստեղծագործական համագործակցության համար: Նրանց բոլորի…
Lexus-ը նոր սերնդի կոմպակտ սեդանի համար գրանցել է IS 500 ապրանքանիշը
Lexus-ը նոր սերնդի կոմպակտ սեդանի համար գրանցել է IS 500 ապրանքանիշը, որն ունի ութմխոցային լինելու բոլոր հնարավորությունները: Հայտնի է, որ ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների բյուրոն (USPTO) գրանցել է Lexus ճապոնական ընկերության հայտը IS 500 ապրանքանիշի համար: Հնարավոր է, որ չորրորդ սերնդի IS-ն, ամենայն հավանականությամբ, հագեցած կլինի 477 ձիաուժ հինգ լիտրանոց մթնոլորտային V8 շարժիչով, իսկ…
WTI նավթի գինը կտրուկ նվազել է
WTI նավթի մայիսյան ֆյուչերսներիի գինը պատմության մեջ առաջին անգամ բացասական է դարձել, վկայում են Նյու Յորքի ապրանքային բորսայի սակարկումների տվյալները։ Այս գները բացատրվում են նրանով, որ երեքշաբթի օրը վերջինը կլինի այս նավթի վաճառքի համար։ Ընդ որում, այս հումքը պահելու տեղ չկա՝ պահանջարկը կտրուկ նվազել է, իսկ պահուստները համարյա լիքն են։ WTI-ի հունիսյան ֆյուչերսները նույնպես ընկնում…
Դատապարտյալի մոտ հայտնաբերվել է «Vertu» ապրանքանիշի թանկարժեք հեռախոս
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խուզարկությունների սենյակում անձնական խուզարկության են ենթարկել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից «Արթիկ» ՔԿՀ վերադարձված դատապարտյալ Դ. Վ.-ին: Վերջինս մինչ խուզարկության ենթարկվելն ինքնակամ ներկայացրել է ձեռքի պայուսակում թաքցրած բջջային երեք հեռախոսը, որոնցից մեկը թանկարժեք՝ «Vertu» ապրանքանիշի, լյուքս դասի: Այնուհետ անձնական խուզարկությամբ դատապարտյալի գուլպայի միջից հայտնաբերվել է ևս…
Zara ապրանքանիշը ամբողջությամբ կանցնի էկոլոգիական կտորների
Իսպանական Zara ապրանքանիշի գլխավոր տնօրեն Պաբլո Իսլան պատմել է մոտակա ժամանակներում կայուն զարգացման ծրագրերի մասին։ Ապրանքանիշը ծրագրում է 2025թ.-ին ամբողջությամբ անցնել էկոլոգիական գործվածքների. հավաքածուներում բամբակն ու վուշն օրգանական կլինեն, պոլիետսերը՝ վերամշակված։ Ընկերությունը ծրագրում է կրճատել արտադրության ընթացքում վնասակար քիմիական նյութերի արտաներումը մինչև զրոյի, ինչպես նաև գրեթե ամբողջությամբ՝ 80 տոկոսով, անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրների։ Ընդ որում,…
Կոկա Կոլան պատրաստվում է նոր համ ներկայացնել հաճախորդների ուշադրությունը գրավելու համար
Պատմության մեջ առաջին անգամ Կոկա Կոլան նոր համ կներկայացնի. վանիլային նարինջ Նոր խմիչքը վաճառքում կլինի այս ամսվա վերջում: Քեյթ Քարփենթերը, ով հանդիսանում է Կոկա Կոլա ապրանքանիշի տնօրենը, նշել է, որ նոր համը միջոց է գրավելու հաճախորդներին, ովքեր, չկարողանալով Կոլայի այլ տեսակ գտնել, նախընտրում են ընտրել այլ գազավորված խմիչք: Հասանելի կլինի նաև նոր համի առանց շաքարավազի…















