ապրիլի 24
Էրդողանի ուղերձը կրկին խուսափում է Ցեղասպանություն բառից 110-րդ տարելիցին
Թուրքիայի նախագահ Էրդողանը 110-րդ տարելիցին հղած ուղերձում կրկին խուսափեց «Ցեղասպանություն» բառից՝ իրադարձությունները նկարագրելով Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններով։
Մակրոնի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2025թ. ապրիլի 24-ին ուղերձ հղեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ կոչ անելով հիշել զոհերին ու գործել հանուն ճշմարտության և արդարության։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար կգործեն անվճար երթուղիներ․ քաղաքապետարան
Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից, ժամը 8:30-ից մինչ 22:00-ն՝ հետևյալ երթուղիներով. հ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ Հետադարձը՝ Ագաթանգեղոսի –…
Այս ապրիլի 24-ը հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է. Մակրոն
Այս ապրիլի 24-ի օրը Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Ֆեյսբուքի էջում: «Զոհերի հիշատակը պահպանելու համար խորհրդածության օր է. հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է: Վկայությունն է նաև Հայաստանին Ֆրանսիայի վճռական և տևական աջակցության»,- գրել է Մակրոնը։
Մենք ճանաչում ենք 1915թ. տեղի ունեցած պատմական փաստը. ԱՄՆ դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր Ծիծեռնակաբերդում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ «Ես այսօր այստեղ եմ իմ հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերին և մեր աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին», – իր խոսքի սկզբում ասել է Թրեյսին։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Բայդենն ու նրա վարչակազմը հանձնառու են ամբողջ աշխարհում մարդու…
Արայիկ Հարությունյանի ուղերձը ապրիլի 24-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս օրերին Արցախում, ինչպես մայր Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ ապրում է գոնե մեկ հայ, սգում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1,5 միլիոն անմեղ հայերի, որ զոհ դարձան 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից…
ՀՀ ԱԳՆ-ն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ
ԱԳՆ-ն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ, որում նշված է. «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության։ Շուրջ 1,5 միլիոն տղամարդ…
Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը փաստում են, որ վերացված չեն հայորդիների անվտանգ կյանքի սպառնալիքները. Գարեգին Երկրորդ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Այսօր, համախմբվելով մեր սրբազան տաճարներում, մեր քայլերն ուղղելով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի աշխարհասփյուռ համայնքներում կանգնեցված խաչքարեր ու հուշակոթողներ, մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Նրանք…
ՄԻՊ ուղերձը՝ Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ուղերձ է հղել Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ․ «Ապրիլի 24-ին կլրանա Հայոց մեծ Եղեռնի ոճրագործության 107-րդ տարելիցը, սակայն մինչ օրս արդարությունըվերականգնված չէ։ Վերականգնված չեն սպանված ու խեղված տղամարդկանց, կանանց ու ծերերի, որբացած երեխաների, իրենց հայրենի տնից բռնի տեղահանված հայերի, կրոնի և էթնիկ պատկանելության հիմքով անմարդկային կտտանքների և տանջանքների ենթարկվածների իրավունքները։ Նրանցից շատերն…
Անվճար տեղափոխում դեպի Ծիծեռնակաբերդ՝ ապրիլի 24-ին
Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Աթենքում հայ երիտասարդները պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն տեղի ունեցավ Ֆրանսիայի Նիմ քաղաքում «Երևանի քաղաքապետի 2022թ. ապրիլի 12-ի` «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն,…
Ապրիլի 24-ին ծաղկի վաճառքի համար կգործեն արգելքներ
Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ասել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին ծաղկի առևտուրը բացառապես կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում: «Այլ տեղ կատեգորիկ արգելվում է ծաղկի վաճառքը»,- ասել է նա: Նա նաև հավելել է, որ տրանսպորտի վարչությունը Բրազիլիայի հրապարակից այդ օրը կապահովի…
Թուրքիայում ԱՄՆ ապագա դեսպանը ջանքեր է գործադրելու Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ
Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների ապագա դեսպան Ջեֆ Ֆլեյքը Սենատում հարցուպատասխանի ժամանակ պատասխանել է Սենատոր Բոբ Մենենդեսի հարցին՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Ֆլեյքը հայտարարել է, որ ջանքեր է գործադրելու Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Նա ասել է, որ մասնակցելու է ապրիլի 24-ի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներին։ Մինչ այս չէր եղել դեպք, երբ Թուրքիա մեկնող ԱՄՆ դեսպաններից որևէ…