Ապօրինի գույք
Դատախազությունը պահանջում է Վալերի Օսիպյանի գույքի բռնագանձում
Դատախազությունը պահանջում է Վալերի Օսիպյանից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող անշարժ և շարժական գույք, ինչպես նաև դրամական միջոցներ։
Միհրան Դավթյանից պահանջում են բռնագանձել շուրջ 1.1 միլիարդ դրամի գույք
Գլխավոր դատախազությունը պահանջում է Միհրան Դավթյանից բռնագանձել շուրջ 1.1 միլիարդ դրամի անշարժ և շարժական գույք՝ ապօրինի ծագումով։
Դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանից բռնագանձել գույք և դրամական միջոցներ
Դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց և շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել նոր հայցադիմում
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։
Նավասարդ Կճոյանի գործը․ դատարանի մերժման պատճառները չեն նշվում
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Նավասարդ Կճոյանի դեմ հայցը՝ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ։ Գործը չի բողոքարկվել։
Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները 2025 թվականին
Աննա Վարդապետյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները՝ ընդգծելով ապօրինի գույքի վերադարձի և պետական շահերի պաշտպանության կարևորությունը:
Դատախազությունը պահանջել է բռնագանձել Տարոն Մարգարյանի ապօրինի գույքը
Հակակոռուպցիոն դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 27‑ին վարույթ է ընդունել Դատախազության կողմից ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 24-րդ հայցադիմումը։ Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, նրա հետ փոխկապակցված վեց անձից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. Երևան քաղաքի…
Լևոն Սարգսյանի դուստրն ու Արման Սահակյանն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: Անի Սարգսյանին հրապարակային ծանուցվել է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրեն պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Հուլիսին 30-ին Անի Հարությունյանին հրավիրել են վերոնշյալ վարչություն: Նշվում է, որ…
Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։ Նա հրավիրվել է դատախազություն: Այս մասին ՀԺ-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Դատարանի որոշումով Վլադիմիր Գասպարյանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։ Հարցին՝ որքա՞ն է արգելանք դրված գույքի չափը, Աբրահամյանը…
Ապօրինի ծագման գույքի վերադարձման ենթակա 2 տասնյակ գործեր ամփոփման փուլում են. Բադասյան
Ապօրինի ծագման գույքի վերադարձման ենթակա 2 տասնյակ գործեր ամփոփման փուլում են: Այս մասին այսօր Գյումրիում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: Լրագրողների հետ զրույցում ասել է, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառումը պատժիչ գործիք չէ, այլ մեխանիզմ է պետական բյուջե վերադարձնելու այն, ինչը համարվում է պետական ունեցվածք: «Եթե խոսում ենք ապօրինի…
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել
ՀՀ դատախազությունից հայտնում ենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների գործընթացն օրենքով սահմանված կարգով հնարավոր ամենասեղմ ժամկետում կազմակերպելու և դրանց անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով դեռևս 2020թ. օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազի տված հանձնարարության համաձայն դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առանձնացվել էին այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կարող է լինել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ կասկած:…
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորվեց․ Դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման կադրային համալրման գործընթացը, հայտնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամաններով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում նշանակվել է Սիրո Ամիրխանյանը, վարչության պետի տեղակալի…
Բարեվարքության ինստիտուտը գործողության մեջ՝ Դատախազության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործակցությամբ
Հայաստանում պաշտոնատար անձանց, պետական պաշտոններ զբաղեցնելու հավակնորդների բարեվարքության ինստիտուտի ներդրումը և վերջինիս շրջանակներում ՀՀ դատախազության և ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև համագործակցությունն սկսում են տալ իրենց առաջին արդյունքները։ Արդեն տեղեկացրել ենք, որ 2020թ․ հունիսի 29-ից հուլիսի 1-ին տեղի են ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով…
ՀՀ նախագահը ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. ապրիլի 21-ին: Օրենքի ընդունումը Կառավարությունը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ համատեքստում հանցավոր գործունեության արդյունքում ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու անհրաժեշտությամբ: Օրենքի…














