առաջնություն
Լևանդովսկին կերկարաձգի պայմանագիրը Բավարիայի հետ
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նախատեսում է ֆուտբոլ խաղալ առնվազն առաջիկա չորս տարիների ընթացքում: Նշվում է, որ նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը ցուցադրեց իր կարիերայի լավագույն մարզավիճակը՝ գերազանցելով Գերդ Մյուլերի ռեկորդը Գերմանիայի առաջնությունում՝ խփելով 41 գոլ 29 խաղում: Լևանդովսկին չի պատրաստվում մոտ ժամանակներս խաղակոշիկները մեխից կախել և նախատեսում է հանդես գալ թոփ ակումբներում մինչև 2026 թվականը: Բացի այդ,…
Սանչեսը կարող է տեղափոխվել Թուրքիայի առաջնություն
Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Միլանի «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարիերան կարող է շարունակել Թուրքիայի Սուպերլիգայում: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ֆեներբախչեն»: Ակումբը սկսել է բանակցությունները խաղացողի գործակալի հետ: Նախորդ խաղաշրջանի ընթացքում անցկացրած 38 խաղում չիլիացին դարձել է 7 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հայտնի է՝ երբ Մոդրիչը կլքի Խորվաթիայի հավաքականին
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո պատրաստվում է կարիերան ավարտել Խորվաթիայի հավաքականի կազմում։ Նշենք, որ Մոդրիչի նորամուտը ազգային հավաքականում տեղի ունեցավ 2006 թվականի մարտի 1-ին: Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։
Լավ կլինի, որ Ռեալը հաղթի Իսպանիայի առաջնությունում․ Կասիլյաս
«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է Իսպանիայի առաջնության չեմպիոնական պայքարի մասին: Նա նշել է, որ լավ կլինի, որ հաղթի նա, ով երբեք չի հաղթել առաջնությունում։ ««Ատլետիկոն» կպաշտպանի՞ տիտղոսը: Իհարկե, ավելի լավ կլինի, որ «Ռեալը» հաղթի: Հիշում եմ` ինչպես էին չեմպիոնության համար պայքարում «Դեպորտիվոն» ու «Ռեալ Սոսյեդադը»: Մեզ համար դժվար էր»,- ասել է Կասիլյասը։ Այս մասին…
Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշար․ Հայաստանի կանանց հավաքականը զիջեց Ուկրաինայի ընտրանուն
Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբում ելույթները շարունակում է կանանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը։ Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցել է Ուկրաինայի հետ և պարտություն կրեց 66:79 հաշվով: Ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել Փաթիլ Եագուպեանը, ով վաստակել է 25 միավոր: Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 17-ին՝ մրցելով Հունաստանի ընտրանու հետ:
Շիրակը չի մասնակցի Հայաստանի առաջնությանը
ՀՖՖ Մրցումների անցկացման և կազմակերպման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և ՀՀ Առաջին խմբի 2021/2022 մրցաշրջանին մասնակցության հավաստագիր են ներկայացրել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Նոա», «Սևան», «Վան», «Փյունիկ», «Ուրարտու», ԲԿՄԱ, «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Ալաշկերտ-2», «Արարատ-Արմենիա-2», «Փյունիկ ակադեմիա» և «Ուրարտու-2» ակումբները։ Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, «Շիրակ» ՖԱ-ն, չնայած ՀՖՖ-ի կողմից Ազգային արտոնագիր…
Լյովա Գևորգյանը հաղթեց Ադրբեջանցի ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Դորտմունդում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնության վերջին գոտեմարտում հայ ըմբիշ, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը 11-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Այդին Ախմադովին և հռչակվեց չեմպիոն: Նա փայլուն է հանդես եկել այս մրցաշարում և տարել չորս հաղթանակ: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում նա 10-2 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Արսամագ Զասեևին:
Նարեկ Հարությունյանը տոնեց երկրորդ հաղթանակը․ Ըմբշամարտի Մ21 ԵԱ
Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը: Հայ ըմբիշը 12-2 հաշվով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Մուխամադ Ամին Սանգարիևի նկատմամբ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Թուրան Բայրամովի հետ: Հիշեցնենք՝ առաջին գոտեմարտում Նարեկ Հարությունյանը 10-0 հաշվով հաղթել էր ավստրիացի Բենեդիկտ Հուբերին:
Չեխերը հաղթեցին Շոտլանդիային
Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունում հունիսի 14-ին ավարտվեց խմբային փուլի առաջին տուրը D խմբում։ Շոտլանդիայի հավաքականը Գլազգոյում ընդունել էր չեխերին և պարտություն կրեց 0։2 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ գերմանական «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը։ Չեխիան գլխավորեց մրցաշարային աղյուսը։ 3 միավոր ունի նաև Անգլիայի թիմը, որը 1։0 հաշվով պարտության էր մատնել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականին։ 🇨🇿 Patrik Schick…
Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ․ Ռոլան Գարոս
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Փարիզի Բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչում նա հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Մատեո Բերետինիին։ Հաղթանակի համար Ջոկովիչից չորս սեթ պահանջվեց։ Հանդիպումն ավարտվել է 6:3, 6:2, 6:7 (5:7), 7:5 հաշվով։ Խաղը տևել է 3 ժամ 32 րոպե։ Մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը կմրցի մրցաշարի գործող չեմպիոն, իսպանացի Ռաֆայել Նադալի…
Հունիսի 3-ը Հեծանիվի համաշխարհային օրն է․ Գիլոյանը այցելել է հեծանվային սպորտի մարզադպրոց
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն այցելել են Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց։ Կ․ Գիլոյանը և Ն․ Սխերմերսը ծանոթացել են մարզադպրոցի պայմաններին, շփվել հեծանվորդների հետ, քննարկել Հայաստանում հեծանվային սպորտը և հեծանվային մշակույթը զարգացնելու, հեծանիվը՝ որպես առողջարար և հասանելի տրանսպորտային միջոց մասսայականացնելու հնարավորությունները։ Հանդիպմանը ներկա է…
Ռոլան Գարոս․ Մարգարիտա Գասպարյանը պարտվեց առաջին փուլում
Ռուսասատանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն ավարտել է իր ելույթները Ֆրանսիայի Բաց առաջնությունում: Առաջին տուրում աշխարհի 100-րդ ռակետը պարտվեց ամերիկացի Էն Լիին, ով WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 75-րդ տեղը: Գասպարյանը հաղթեց ընդամենը մեկ գեյմ: 47 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:0, 6:1 հաշվով` հօգուտ Լիի: Ռոլան Գարոսի երկրորդ փուլում կամ ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան, կամ ֆրանսիուհի Օուշեն…
Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունից վերադառնում են 8 մեդալով
Մայիսի 26-29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը (պատանիների, երիտասարդների, մարտական, կանանց ու տղամարդկանց): 26 մասնակից երկների շարքում էր նաև Հայաստանը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հայ սամբիստները մրցաշարում 8 մեդալ են նվաճել (1 ոսկի, 1 արծաթ և 6 բրոնզ): Հայաստանի հավաքականից մեդալներ նվաճել են հետևյալ մարզիկները՝ Պատանիների առաջնություն՝ Սյուզաննա Կիրակոսյան-50…














