առարկա
Անկացվեց «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը
Այսօր անցկացվել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ հայտագրվել է 4979 դիմորդ: Նրանցից 3206-ը մարզերում են հայտագրվել, 1773-ը` մայրաքաղաքում, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները ԳԹԿ-ի կայքում և dimord.am էլեկտրոնային պորտալում կհրապարակվեն քննության ավարտից 2 ժամ անց, իսկ քննության գնահատականները՝ քննությունը հանձնելու…
Ինչն է պայմանավորում կրթական արդյունքը. ԿԳՄՍ փոխնախարարի վերլուծությունը
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել Facebook-ում: «Ինչն է պայմանավորում կրթական արդյունքը Մենք հաճախ կարծում ենք, թե սովորելը հիմնականում բնածին մի բան է. կամ տրված է երեխաներին, կամ ոչ։ Իրականում կրթական արդյունքը պայմանավորված է շատ տարբեր գործոններով, որ ցույց են տալիս, թե ինչ կարևոր է մանկավարժության որակն ու…
«Ես և իմ հայրենիքը» առարկան լինելու է հասարակագիտական առարկաների հիմք
«Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացները նպաստում են իր ինքնությունն ու քաղաքակրթությունների արժեհամակարգերը ճանաչող անհատի ձևավորմանը, որն էլ միտված կլինի սեփական գործունեությամբ նպաստել հայ և համաշխարհային հասարակության զարգացմանն ու վերափոխմանը՝ այն սկսելով սեփական անձից և սոցիալական ու բնական միջավայրից, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դասընթացի շրջանակում…
Իրազեկում՝ «Ես և շրջակա աշխարհը» պետական պարտադիր առարկայի մասին․ ԿԳՄՍՆ
«Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված պետական պարտադիր առարկա է 2-4-րդ դասարանների համար, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ «Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված ուսումնական դասընթացը կոչված է օգնելու երեխային՝ ճանաչել իրեն ոչ միայն որպես անհատ, այլև որպես հասարակության և բնության մասնիկ: Ըստ աղբյուրի՝ այն հուսալի հիմք է միջին և ավագ դպրոցների «Բնագիտություն»,…
«Բնություն» առարկայի բովանդակության ձևավորման հիմքում համակարգային մոտեցումն է․ ԿԳՄՍՆ
5-6-րդ դասարանների համար նախատեսված «Բնություն» առարկայի բովանդակության ձևավորման հիմքում համակարգային մոտեցումն է, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Այն նախատեսվում է դասավանդել շաբաթական 2 դասաժամ ծանրաբեռնվածությամբ։ Ի տարբերություն ներկայումս գործող նույն դասարանների համար նախատեսված «Բնագիտություն» առարկայի, ուսումնական այս նյութը տարբեր բնագիտական առարկաներից վերցրած նյութերի մեխանիկական կցագրում չէ, այլ համախմբվել է ուսումնասիրվող որոշակի օբյեկտների և երևույթների…
Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն Մաթեմատիկա առարկայից
Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն, որին կմասնակցի շուրջ 100 հավակնորդ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն Մաթեմատիկա առարկայից հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը ու դա բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների…
«Հայոց եկեղեցու պատմություն»-ը պետք է դասավանդվի որպես առանձին առարկա․ Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է հանրակրթական դպրոցների պարտադիր ուսուցման ծրագրից հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Մտադրությունը դեռևս պաշտոնական ձևակերպում չի ստացել, սակայն այդ մասին մամուլում խոսում են նախարարության պաշտոնյաները՝ ներկայացնելով արդեն 15 տարի հանրակրթական դպրոցներում դասավանդվող այդ առարկան ուսումնական ծրագրից հանելու ինչ-ինչ հիմնավորումներ:…