Առողջապահություն

  • Շտապօգնության ծառայության բյուջեն կավելանա 1 մլրդ դրամով

    Շտապօգնության ծառայության բյուջեն կավելանա 1 մլրդ դրամով

    Շտապօգնության ծառայության բյուջեն 3 մլրդ դրամից նախատեսվում է դարձնել 4 մլրդ դրամ: Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին «Շտապօգնության տարեկան բյուջեն մոտ 3 մլրդ դրամ է: Հաջորդ տարի նախատեսվում է այն 1 միլիարդ դրամով բարձրացնել: Դա հնարավորություն…

  • Այսօր հեմոֆիլիայի միջազգային օրն է

    Այսօր հեմոֆիլիայի միջազգային օրն է

    Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 1989 թվականից նշվում է Հեմոֆիլիայի միջազգային օրը: Oրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումները միտված են հեմոֆիլիայով հիվանդների բուժման, դեղորայքային ապահովման և կյանքի որակի բարելավման հետ կապված խնդիրների լուսաբանմանը: Հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվն աշխարհում հասնում է 400 հազարի (10 հազար տղամարդուց մեկը): Արյան մակարդման ժառանգական հիվանդություններից 92-95%-ը կազմում են…

  • Առողջապահության նախարարությանը ենթակա 15 կառույցների տանիքներին կտեղադրվեն արևային վահանակներ

    Առողջապահության նախարարությանը ենթակա 15 կառույցների տանիքներին կտեղադրվեն արևային վահանակներ

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է արևային վահանակների արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը: Հանդիպման նպատակն է` ապագայում նախարարության թվով 15 ենթակա կառույցների տանիքներին տեղադրել արևային վահանակներ, որոնցից երկուսում`«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային» և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական» կենտրոններում արդեն իսկ տեղադրվել է համակարգը։ «Առանց այդ էլ սուղ առողջապահական ոլորտի…

  • Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 800-ը

    Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 800-ը

    Էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով անցյալ տարվա հուլիսից ավելի քան 800 մարդ է մահացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 751 մահացածների մասին: «Կիրակի օրվա՝ ապրիլի 14-ի դրությամբ վարակվելու 1251 դեպք է գրանցվել՝ 1185 հաստատված և 66 հնարավոր, կա 803 մահացած և 371 բուժված»,-ասված է նախարարության՝ Twitter-ում…

  • ՀՀ վարչապետի որոշմամբ՝ կալանավորված փոխնախարարը ազատվել է պաշտոնից

    ՀՀ վարչապետի որոշմամբ՝ կալանավորված փոխնախարարը ազատվել է պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ու այժմ կալանավորված Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից», – ասված է որոշման մեջ:

  • Առողջապահության նախարարության հայտարարությունը դեղերի գների վերաբերյալ

    Առողջապահության նախարարության հայտարարությունը դեղերի գների վերաբերյալ

    Վերջին տարիներին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է դեղերի «զուգահեռ ներմուծման» խնդրին, դիտարկելով այն որպես դեղերի գների աճի զսպման հիմնական գործիք: Մինչդեռ ՀՀ դեղագործական շուկայում դեղերի գների տարբերությունները պայմանավորված են բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ դեղագործական շուկայի անհամեմատ փոքր ծավալներով, դեղի պահանջարկով, շուկայում դեղերի շրջանառության վրա ավելացված արժեքի բարձր դրույքաչափով, անառողջ մրցակցության տարրերով,…

  • Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված համաժողով Աշխաբադում

    Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված համաժողով Աշխաբադում

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բարձրաստիճան երկօրյա համաժողովին: Միջոցառմանը ներկա են ԱՀԿ անդամ-պետությունների և ՄԱԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ, նախարարներ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ: Համաժողովը համախմբում է գլոբալ ջանքերը` ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և վերահսկելու նպատակով, իսկ մասնակցությունը հնարավորություն է…

  • Առողջապահություն նախարարությունը հայտարարություն է տարածել

    Առողջապահություն նախարարությունը հայտարարություն է տարածել

    2019 թվականի հունիսի 4-7-ը Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Վ.Ի.Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոն»-ում (ք. Մոսկվա) տեղի կունենա «Գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նոր տեխնոլոգիաները» 32-րդ միջազգային կոնգրեսը: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես: Շարունակվում են թեզիսների քննարկման և զեկուցումների գրանցման աշխատանքները: Թեզիսները անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 15-ը` Медиэкспօ…

  • ԱՄՆ-ում համաճարակ է բռնկվել, որի աղբյուրը չի հաջողվում պարզել

    ԱՄՆ-ում համաճարակ է բռնկվել, որի աղբյուրը չի հաջողվում պարզել

    ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնները (CDC) հաղորդել են՝ երկրի հինգ նահանգներում բռնկված աղիքային վարակի համաճարակի մասին, որի աղբյուրը մինչ այժմ չի հաջողվում պարզել։ Միայն հայտնի է, որ հիվանդությունն առաջանում է Escherichia coli մանրէից։ Այս մասին տեղեկացնում է Science Alert-ը։ Համաճարակի հետևանքով հիվանդացել է 72 մարդ՝ 1-ից մինչև 74 տարեկան, նրանցից հոսպիտալացվել է 8-ը։ Մահվան…

  • ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

    ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

    Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել որդուն լրացուցիչ հետազոտելու հարցում: Նա Պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ որդին ունի առողջական խնդիրներ և բուժում է ստանում Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ որդու առողջական խնդիրը պարզելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն: Բողոքի ուսումնասիրության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները…

  • Առողջապահության նախարարի ելույթը սանավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Առողջապահության նախարարի ելույթը սանավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբության էջում հրապարակել է՝ սանավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսին ունեցած ամբողջական ելույթը, նշելով, որ այդտեղ կարևոր շեշտադրումներ կան։ Հիշեցնենք, որ երեկ Armenian Helicopters ընկերությունում ներկայացվել էր բժշկական նշանակության առաջին ուղղաթիռը։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/678100152622318/?__tn__=kC-R&eid=ARDX74dVnZZijCqN7WDOPIBrdbyxEwGMstloayZBc8IqwRXuC8-ST7FiKb9WClYFmSKokdBIi01eZlS2-R1r1oUfE3NxLwxqOsv28w4&hc_ref=ART9xubb03l-rh5vfKHFEokasEEzwww44NKeMa8U1TDxlM3t2Sq1wcT6Ep3L7B_QznE&fref=nf&__xts__[0]=68.ARCWlSQYv6-fW7WRBVNl1xP1XwOwFLjjjUMovSElQyr42u3GSMbWk6weYXcj0gCreQfukt-s9Z7IMjjLMNBk4IMaD2rNMbRFd69kn4WHz2D8xYHk5xJVhNFFeeHQFne_cP22HIPZoZo_U6GniXFu54hMbWkXgNnSGoXBil8FqQ97oriyj05oZ4RPWyt25kqGqU4XeDfgxVoOoNut4HLjL74ZtA

  • Այսօր առողջապահության համաշխարհային օրն է

    Այսօր առողջապահության համաշխարհային օրն է

    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով կառույցի հիմնադրումը: Այս օրը նշելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր է առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակը բարելավելու համար: Ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահական…

  • Յուրաքանչյուր 36 ժամը մեկ մեր երկրում ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ․ Արսեն Թորոսյան

    Յուրաքանչյուր 36 ժամը մեկ մեր երկրում ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ․ Արսեն Թորոսյան

    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Յուրաքանչյուր 36 ժամը մեկ մեր երկրում ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ` մեկ կին մահանում է դրանից: Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը կանխարգելում է մերօրյա տարածված այս հիվանդությունը՝ քաղցկեղը, ապահովելով հիվանդության արդյունավետ վերահսկում և դրանից մահացության կրճատում: Արդյո՞ք…

  • Ֆրանսիական կազմակերպությունը Գեղարքունիքում 7 բուժկետ է վերանորոգել

    Ֆրանսիական կազմակերպությունը Գեղարքունիքում 7 բուժկետ է վերանորոգել

    Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզում վերանորոգվել և կահավորվել է գյուղական 7 բուժկետ, իսկ այս տարվա ընթացքում նույն կազմակերպության կողմից կշարունակվեն այլ բուժկետերի հիմնանորոգման և մասնագիտական վերապատրաստումների ծրագրերը: Այս մասին տեղեկանում ենք Արմենպրես լրատվական գործակալությունից: Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ այս ծրագրի շրջանակում այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել…

  • Լիցենզավորման հանձնաժողովի նիստ առողջապահության նախարարությունում

    Լիցենզավորման հանձնաժողովի նիստ առողջապահության նախարարությունում

    2019 թվականի ապրիլի 11-ին ժամը 11:00-ին ՀՀ առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ: Քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը` Ա/Ձ Դավիթ Մելքոնյան, Ա/Ձ Տաթևիկ Գրիգորյան, Ա/Ձ Վահե Մելիքյան, Ա/Ձ Անահիտ Համբարձումյան, Ա/Ձ Նազելի Ղարայան, Ա/Ձ Անի Հարությունյան, «ՄՌՏ ԷՔՍՊԵՐՏ ԱՆԴՐԿՈՎԿԱՍ» ՍՊԸ, Ա/Ձ Դավիթ Մելքոնյան:…