Առողջապահություն
Ուզբեկստանի նախագահը ոստիկաններին պահանջել է նիհարել
Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը հայտարարել է, որ երկրի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները պետք է նիհարեն, հաղորդում է Настоящее время-ն: Միրզիյոևի խոսքով` ավելորդ քաշ ունեցող ոստիկանը չի կարող հանցագործներին բռնել, ուստի պետք է զբաղվի սպորտով: Ուզբեկստանի նախագահը ոստիկաններին 3-ից 6 ամիս ժամանակ է տվել, որպեսզի իրենց կարգի բերեն և ազատվեն ավելորդ քաշից: Նախագահի ելույթից հետո տեղեկություններ…
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Արցախի պետական նախարարի հետ
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ առողջության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Այս մասին տեղեկացանք պետնախարարի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «Այսօր ընդունել եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Կարևորել եմ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, ինչպես նաև ընթացիկ տարվանից բժշկական ապահովագրության փորձնական կիրառման ծրագրերը։ Կարծում եմ՝ վերջինս պետք է դառնա սոցիալական ինստիտուտ, քանի որ կառավարության վարած…
Կենցաղային քիմիան վտանգավոր է
Կենցաղային քիմիայի միջոցները, որոնց բաղադրության մեջ կա տրիկլոզան, կարող են նվազեցնել հակաբիոտիկների նկատմամբ օրգանիզմի զգայունությունը մոտ 100 անգամ, ինչը նշանակում է, որ վիրուսային վարակներից կազդուրվելը դժվարանում է»,- գրում է Phys.org կայքը: Սենտ Լուիսի համալսարանի գիտնականները փորձեր են կատարել վարակակիր մկների վրա: Մի խումբ մկների վրա փորձարկել են տրիկլոզան նյութը, մյուսների վրա՝ ոչ: Երկրորդ խմբի մկների…
Փոխվարչապետ Ավինյանը ՀԲ պատվիրակության հետ քննարկում է ունեցել
Ինչպես հայտնում է Փոխվարչապետ Տիրգան Ավինյանի ֆեյսբուքյան էջը, փոխվարչապետը փետրվարի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը, որին ներկա է եղել նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հանդիպման հիմնական թեման բժշկական ապահովագրության համակարգի մշակման և ներդրման հարցերն են եղել: Ողջունելով հյուրերին՝ ընդգծել է, որ այժմ Հայաստանը գտնվում է իր պատմության այն փուլում, երբ բավարար…
Լիլիթ Մակունցը ներկայացնում է՝ պատգամավորներն ինչ են քննարկել առողջապահության նախարարի հետ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպման նպատակն էր ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալն ու օրենսդիրի մակարդակում դրանց որոշակի լուծումներ գտնելը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մանրամասնելով, թե պատգամավորներն ինչ են քննարկել նախարարի հետ։ Մակունցը նշեց, որ երկու նախարարներ են նախաձեռնել նման հանդիպում՝ Արսեն…
Կանխատեսվում է թունավորման և ինֆեկցիաների զանգվածային համաճարակներ
Գվելֆի և Տորոնտոյի համալսարանների կանադացի գիտնականները պարզել են, որ գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել սննդամթերքից թունավորման դեպքերի և ինֆեկցիաների ավելացման: Դա պայմանավորված կլինի պաթոգեն մանրէներ փոխանցող ճանճերի պոպուլյացիաների աճով, հաղորդվում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունում: Հետազոտողներն ուսումնասիրել են Կանադայում, վերջին 12 տարիների ընթացքում, միջատների քանակական փոփոխությունները: Ստացված տվյալներն օգտագործվել են փոփոխվող կլիմայի պայմաններում ճանճերի պոպուլյացիաների աճը…
2018-ի ընթացքում աշխատանքի վայրերում տեղի են ունեցել 30 դժբախտ դեպքեր
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ստացված տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականին աշխատանքի վայրում տեղի են ունեցել թվով 30 դժբախտ դեպք, որից 14-ը (մոտ 47 %-ը)՝ մահվան ելքով: Տեղի ունեցած դժբախտ դեպքերի արդյունքում մահացել են 14 աշխատող, 19 աշխատող ստացել են ծանր, իսկ 5 աշխատող՝ թեթև մարմնական վնասվածքներ: Դժբախտ դեպքերից 10-ը (մոտ 33 %-ը) արձանագրվել է…
Ամերիկացի մանկաբույժները Facebook-ից պահանջել են արգելափակել պատվաստումներից հրաժարվելու կոչեր անող խմբերը
Ամերիկացի մանկաբույժները Facebook-ից պահանջել են արգելափակել պատվաստումներից հրաժարվելու կոչեր անող խմբերը, հաղորդում է The Guardian-ը: Պատվաստումների դեմ նախապաշարմունքը խնդիր է համարվում բազմաթիվ երկրներում: Օրինակ, «Դադարեցրեք պարտադիր պատվաստումները» ամերիկյան խումբը կազմված է 150 հազար օգտատերերից: Բացի պատվաստումներից հրաժարվելու կոչերին, նման խմբերում ինֆեկցիոն հիվանդությունների բուժման կեղծ մեթոդներ են առաջարկվում, ինչպիսիք են վիտամին C-ի մեծ չափաբաժինների ընդունումը: Վիտամինը…
Դատարանում վերսկսվեց Արա Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով դատական նիստը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակի նստավայր) դատավոր Սերգեյ Երիցյանի նախագահությամբ քիչ առաջ վերսկսվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Մինասյանը առողջապահության նախարարից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենը բարոյական վնասի նյութական փոխհատուցում չի…
Մի շարք հեղինակավոր բժիշկներ այցելել են «Մեգերյան կարպետ»
Ավելի քան 40 երկրներից ժամանած բժշկական կենտրոնների հեղինակավոր բժիշկներ, ովքեր մեծ ավանդ ունեն մանկական ուռուցքաբանության բնագավառում, երեկ այցելեցին «Մեգերյան կարպետ» ընկերություն: Միջոցառման ընթացքում կազմակերպվեց շրջայց գորգերի թանգարանում: Հյուրերը ծանոթացան հայկական գորգերի ստեղծման պատմությանը, ականատես եղան դրանց գործելու ընթացքին, ինչպես նաև՝ հայկական ավանդական լավաշի թխման պրոցեսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից, միջոցառմանը հյուրերին ողջունեցին ՀՀ…
Ինչպիսի՞ տուգանքներ են սահմանված աշխարհի տարբեր երկրներում արգելված վայրերում ծխելու համար
ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը մեկ ամսից կքննարկվի կառավարությունում: Ըստ նախագծի՝ օրենքով չսահմանված վայրերում ծխախոտ օգտագործելու համար քաղաքացին կտուգանվի 50 հազարից մինչև 800 հազար դրամի չափով: Արգելված վայրերում ծխախոտ օգտագործելու դեպքում աշխարհի տարբեր վայրերում սահմանված են տարբեր տուգանքներ: Ամենախիստ տուգանքը…
«Մեր երկրում քչանում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները», – Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և անդրադարձել սեռով պայմանավորված հղիության ընդհատման երևույթին: Նախարարը նշել է՝ երեխաները ցանկալի պետք է լինեն՝ անկախ սեռից։ «Երեխաները ցանկալի պետք է լինեն՝ անկախ սեռից։ Լավ լուրեր ունենք։ Մեր երկրում քչանում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ աստիճանաբար մոտենալով բնական թվերին։ Բնականում, առանց միջամտությունների, 100 աղջիկ…
Հերիքնազ Տիգրանյանն ընտրվել է առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Այսօր առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը: Հերիքնազ Տիգրանյանը մասնագիտությամբ իրավաբան է: 1996-2001թթ. եղել է ՀՀ Լեզվի պետական տեսչության առաջատար իրավաբան: 1997-2003թթ. եղել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի, 2000-2010-ին Հայաստանի ոստիկականական ակադեմիայի, 2008-2012թթ. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի, 2012-2015-ին Փաստաբանական դպրոցի դասախոս: 2001-2004թթ. եղել է…
Տեղեկատվություն բնակչությանը շտապ և անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում բնակչության կողմից հաճախ են բարձրաձայնվում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության հետ կապված հարցեր, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է. Բնակչությանը շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունը ցուցաբերվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ ապահովելով արտահիվանդանոցային անհետաձգելի շտապ բուժօգնություն և…















