Առողջապահություն

  • 210 մլն դրամ կտրամադրվի անպտղության դեմ պայքարի համար. Արսեն Թորոսյան

    210 մլն դրամ կտրամադրվի անպտղության դեմ պայքարի համար. Արսեն Թորոսյան

    Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև վերարտադրողական առողջության հարցերին. «Նման ծրագիր ժամանակին եղել է, բայց ոչ օբյեկտիվ է գործել: Դրա մասին հայտարարություն է եղել նաև ԱԺ-ում՝ նախկին կառավարության ժամանակ, 50 միլիոնի շրջանակներում էր, եթե չեմ սխալվում: Մենք էս տարի դրա համար 210 միլիոն դրամ ենք նախատեսել, կոչվում է…

  • Նոր դրոշմապիտակներն առավել անվտանգ են

    Նոր դրոշմապիտակներն առավել անվտանգ են

    ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել նոր դրոշմապիտակներին: Դրանք առավել անվտանգ են: «Նոր դրոշմապիտակները ավելի ամուր կկպչեն ապրանքներին, կլինեն ավելի փափուկ և կուլ գնալու դեպքում վտանգ չեն ներկայացնի երեխաների համար»,- տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Հիշեցնենք, որ դրոշմապիտակների անվտանգության խնդիրը երեկ քննարկել են ՊԵԿ նախագահն ու ՀՀ առողջապահության նախարարը:

  • ՀՀ առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր․ վարչապետ

    ՀՀ առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր․ վարչապետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ: «Սա ռազմավարական նշանակության հարց է Հայաստանի Հանրապետության և մեր կառավարության համար, որովհետև առողջապահության, բժշկական ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների բարեկեցության անկյունաքարային բաղադրիչներից է, և մենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրել ենք, որ այս ուղղությամբ մինչև 2023 թվականը…

  • Արցախի Հանրապետությունում համաճարակային իրավիճակը լարված չէ. ԱՀ ԱՆ

    Արցախի Հանրապետությունում համաճարակային իրավիճակը լարված չէ. ԱՀ ԱՆ

    Արցախի Հանրապետության ԱՆ-ից տեղեկացնում են, որ այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով համաճարակային իրավիճակը լարված չէ: Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ ամենօրյա մշտադիտարկումը: երեխաներ են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է հիվանդության 2 անգամ նվազում: Վիրուսային գրիպի հարուցիչները տարբեր են` գրիպ A տեսակի «ենթատիպ H1N1 և ենթատիպ H3N2», գրիպ…

  • Ընթացիկ տարում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է մոտ 700 մարդ

    Ընթացիկ տարում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է մոտ 700 մարդ

    2019 թվականի հունվարի 1-ից սուր շնչառական վարակներով հոսպիտալացված անձանց 96 տոկոսը մինչև 4 տարեկան երեխաներ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ընթացիկ տարում հոսպիտալացվել է 700 մարդ: «Ստացիոնար բուժում ստացող անձանց 21 տոկոսի մոտ թոքաբորբ է ախտորոշվել: Ես խորհուրդ կտամ ծնողներին սուր…

  • Ինչպե՞ս տարբերել գրիպը հարբուխից․ պատմում է մասնագետը

    Ինչպե՞ս տարբերել գրիպը հարբուխից․ պատմում է մասնագետը

    Պետք է տարբերակել հարբուխը գրիպից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Հարբուխն ավելի թեթև է, ուղեկցվում է փռշտոցով, քթահոսությամբ և այլն: Իսկ գրիպի դեպքում, քանի որ ինտոքսիկացիան այստեղ ավելի արտահայտիչ է, բարձր ջերմության ֆոնին լինում են մկանացավեր, հոդացավեր, բարձր ջերմություն, ինչը կարող է պահպանվել 2-3 օր՝…

  • Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների 2.3%-ը

    Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների 2.3%-ը

    Հանրապետությունում 2019 թվականի հունվարի 10-ի դրությամբ սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների 2.3%-ը, հղիների՝ 1.6%-ը, 65 տարեկանից բարձր տարիքի անձանց՝ 1.1%-ը, քրոնիկ հիվանդների՝ 6.9%-ը, փակ կազմակերպություններում գտնվող անձանց և սպասարկող անձնակազմի՝ 60.6%-ը: ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հավաստմամբ՝  բոլոր պոլիկլինիկաները և ամբուլատորիաները ապահովված են սեզոնային գրիպի դեմ…

  • Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան՝ խոսելը, ավելի լավ է՝ վերադառնամ առողջապահություն. Արա Բաբլոյան

    Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան՝ խոսելը, ավելի լավ է՝ վերադառնամ առողջապահություն. Արա Բաբլոյան

    Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դժվարանում է գնահատել իր աշխատանքը։ «Ինչ արել եմ, դուք պետք է գնահատեք, ես դժվարանում եմ գնահատել իմ աշխատանքը, հուսով եմ՝ դուք կգնահատեք», – Ազգային ժողովում լրագրողների ընդունելության ժամանակ ասաց նա։ Հարցին՝ կցանկանա՞ր նոր խորհրդարանում աշխատել, նա պատասխանեց. «Նոր խորհրդարանում չեմ կարող աշխատել, որովհետև ես ինքս իմ թեկնածությունը ի սկզբանե չեմ…

  • Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին

    Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին

    Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների hամաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է գրիպի և սուր շնչառական վարակների արձանագրումը՝ պայմանավորված նշված հիվանդությունների սեզոնայնությամբ: Lաբորատոր հաստատված գրիպի դեպքերի 99,6%-ը պայմանավորված է գիպի Ա (H1N1 և H3N2 ենթատեսակ) և 1%-ը Բ-տեսակներով: Նույն իրավիճակն է դիտվում տարածաշրջանի երկրներում:  Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին:…

  • Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս ամանորին չխախտել երեխաների սննդակարգը

    Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս ամանորին չխախտել երեխաների սննդակարգը

    ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է՝ «Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին։ Իհարկե, երեխային կարելի է տոնական սեղանից ինչ-որ բան հյուրասիրել, բայց դա պետք է անել զգուշությամբ, որպեսզի «անծանոթ» սննդից ոչ մի խնդիր չառաջանա։ Երեխաների  մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և…

  • Սոցիալական փաթեթում կընդգրկվեն ավելի քան 15,000 առողջապահության ոլորտի աշխատող

    Սոցիալական փաթեթում կընդգրկվեն ավելի քան 15,000 առողջապահության ոլորտի աշխատող

    «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրի շրջանակներում առողջապահական ոլորտի առանձին կազմակերպությունների և առանձին ծառայություններ մատուցող անձնակազմերի աշխատողներին ներառել բժշկական օգնություն ստացող շահառուների ցանկում և նրանց համար նույնպես առողջակապահության ապահովագրական փաթեթներ ձեռք բերել: Սոցիալական փաթեթում կընդգրկվեն ավելի քան 15,000 առողջապահության ոլորտի աշխատող: Սոցիալական փաթեթի շահառուներից բացի կներառվեն և առողջապահական փաթեթներ ձեռք…

  • Քննարկման արդյունքում որոշվել է ընթացք տալ «Հայկական գենոմ» անվանմամբ նախագծին

    Քննարկման արդյունքում որոշվել է ընթացք տալ «Հայկական գենոմ» անվանմամբ նախագծին

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ առողջապահության ոլորտում գենետիկ հետազոտությունների ծավալի ավելացման և այդ նպատակով մշակված «Հայկական գենոմ» նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։ Անդրադառնալով քննարկման նպատակին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Վերջին շրջանում կառավարությունը, ես և այլ օղակներ ներդրումային և քաղցկեղի դեմ պայքարի հետ կապված բազմաթիվ առաջարկներ…

  • Շումախերն այլևս գամված չէ անկողնուն

    Շումախերն այլևս գամված չէ անկողնուն

    Armsport.am-ի փոխանցմամբ, որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ֆորմուլա-1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակի վերաբերյալ: Լեգենդար մարզիկն այլևս գամված չէ անկողնուն և կապված չէ կենսական ապարատների հետ, բայց ամենօրյա բժշկական օգնության կարիք ունի, որը գերազանցում է 50 հազար ֆունտը, հայտնում է Daily Mail-ը: Շումախերն իր ընտանիքի հետ ապրում է Շվեյցարիայում: Ընկերներին առաջվա…

  • Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է

    Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է

    2012 թվականից դեկտեմբերի 12-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է որպես Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օր` կոչ անելով բոլոր երկրներին նպաստել առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավմանը: Այսպիսով, օրվա խորհուրդն է որակյալ բժշկական ծառայությունները հասանելի դարձնել անկախ սոցիալական կարգավիճակից բնակչության բոլոր շերտերի համար` սկսած կանխարգելումից, աշխտորոշումից, մինչև առաջատար մեթոդներով բուժումը: Աշխարհի բնակչության առնվազն կեսի համար տարրական առողջապահական…

  • «Կոչ եմ անում բոլորին նման անհեթեթ տեսահոլովակներ չտարածել և պանիկա չգցել հասարակության մեջ», – Արսեն Թորոսյան

    «Կոչ եմ անում բոլորին նման անհեթեթ տեսահոլովակներ չտարածել և պանիկա չգցել հասարակության մեջ», – Արսեն Թորոսյան

    ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվող տեսանյութն այն մասին, որ Պարացետամոլը դեղի մի տեսակ է, որը 5 օր խմելուց հետո կաթվածահար են լինում՝ փոխանցում է armtimes.com-ը: Թորոսյանը գրել է. «Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, որ իբր կա մի դեղ,…