առցանց
ՆԳՆ-ն գործարկում է elections.mia.gov.am հարթակը՝ ապահովելով ընտրացուցակների առցանց հասանելիություն
ՀՀ ՆԳՆ-ն գործարկել է elections.mia.gov.am հարթակը՝ ՏԻՄ ընտրությունների ընտրացուցակների հրապարակման համար։ Առցանց հասանելիություն, թղթային ծանուցումներ չկան
Առցանցի մասին կարող ենք քննարկել. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ի և ԼՂ-ի միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների մասին
Այսօր ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մեկնարկին՝ մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներով` հարցնելով, թե ինչ ընթացքում են դրանք, արդյոք նախատեսվո՞ւմ է քննարկում երկու խորհրդարանների միջև: ԱԺ նախագահը հայտնել է,…
Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ 2022 թ. սեպտեմբերի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 2022 թ․ հոկտեմբերի 1-ի փոխարեն: ՊԵԿ-ից հիշեցնում են, որ…
WhatsApp-ը կդադարեցնի թույլ տալ տեսնել, երբ դուք առցանց եք
WhatsApp-ը հայտարարել է գաղտնիության մի քանի նոր թարմացումների մասին, այդ թվում՝ օգտատերերի՝ առանց այլ մարդկանց իմանալու իրենց հաղորդագրությունները ստուգելու հնարավորությունը: Շուտով պլատֆորմը թույլ կտա մարդկանց վերահսկել, թե ովքեր կարող են տեսնել, թե երբ են նրանք առցանց, թույլ չտալ մյուսներին սքրինշոթներ անել որոշակի հաղորդագրություններից և հեռանալ խմբերից՝ առանց ծանուցելու ամբողջ ալիքներին: WhatsApp-ն ունի ավելի քան 2…
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել
Առցանց ռեժիմով անցկացվել է «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադան, որի կազմակերպիչը Լիտվան էր։ Դրան մասնակցել են 76 երկրների շուրջ 400 աշակերտներ, որոնց թվում նաև Հայաստանի 4 ներկայացուցիչները՝ ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից՝ Արտաշես Գյոլեցյանը, Ռուբեն Կարախանյանն ու Հակոբ Չախոյանը և «Քվանտ» վարժարանից՝ Դավիթ Գյուլամիրյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ՀՀ…
Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը. ԿԳՄՍՆ
Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարության տրածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հարգելի՛ դիմորդ, եթե որոշել ես կրթությունդ շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ուրեմն նախ պետք է էլեկտրոնային տարբերակով լրացնես դիմում-հայտ: Այս տարի եւս ընդունելությունն իրականացվելու է առցանց եղանակով։ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. սա է այս տարվա բուհերի ընդունելության…
Մեկնարկել է «Մեղու 2020» մրցույթի առցանց գրանցումը
Այս տարի՝ դեկտեմբերի 20-ին, «Մեղու 2020» հայերենի մրցույթն առաջին անգամ կանցկացվի առցանց, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես. դպրոցներում գործընթացն արդեն ավարտվել է, սակայն գործում է նաև առցանց գրանցման հարթակ: Այսպիսով, մասնակիցներն իրենց տնից կարող են մուտք գործել համակարգ և լուծել առաջադրանքները: «Մեղու» հայերենի մրցույթը նախատեսված է 3-12-րդ…
ԱՀԿ-ն առցանց հետազոտություն է անցկացնում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրականացնում է առցանց հետազոտություն, որի նպատակն է որոշել հասարակության կողմից ալկոհոլի օգտագործման չափաբաժինների փոփոխության միտումները համավարակի պայմաններում, հայտնում են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։ Մասնակցությունն այս հետազոտությանը կպահանջի 5-10 րոպե: Առողջապահության նախարարությունն ակնկալում է Ձեր մասնակցությունն այս կարճ, բայց և կարևոր հետազոտությանը, քանի որ տրամադրելով կարծիքներ Դուք կարող եք նպաստել ալկոհոլի օգտագործման ուղղությամբ…
Արոնյանն ու Կասպարովը մասնակցում են «Ֆիշեր» մրցաշարին
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին մեկնարկում է «Ֆիշեր» առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Մրցաշարին մասնակիցների թվում են նաև Գարի Կասպարովը, Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարունան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Պյոտր Սվիդլերն ու Ալիռեզա Ֆիրուջան։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 13-ին։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար։
Առցանց ջազ համերգներ՝ Գյումրու թանգարանների բակերում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Մանուկյան ընկերությունը» Ջազի հայկական ասոցիացիայի և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում իրականացնում է առցանց ջազ համերգներ: Սեպտեմբերի 9-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում հանդես կգա «Սամվել Գասպարյան տրիոն», սեպտեմբերի 10-ին Ձիթողցոնց տուն-թանգարանի բակում՝ «Մալխաս ջազ բենդը», սեպտեմբերի 11-ին Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում՝ «Վահագն Հայրապետյան տրիոն», սեպտեմբերի 12-ին Ասլամազյան քույրերի պատկերասրահի…
Ծանրամարտի առցանց մրցաշարում Հայաստանը ունի 3 ներկայացուցիչ
Այսօր մեկնարկում է Ուզբեկստանի անկախության տոնին նվիրված առցանց մրցաշարը։ Այն կտևի 2 օր ու կավարտվի օգոստոսի 30-ին։ Հայաստանը նույնպես ներկայացված է լինելու ստուգատեսին։ Մեր դրոշը մրցաշարում կներկայացնեն 89 կիլոգրամ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը, 102 կիլոգրամում՝ Սամվել Գասպարյանը, իսկ 109+ քաշային կարգում՝ Վարազդատ Լալայանը։ Մրցաշարին մասնակցելու է մինչև 140 մարզիկ։
Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի առցանց օլիմպիադային
Հայաստանի շախմատի հավաքականը մասնակցելու է FIDE-ի կողմից կազմակերպվող առցանց օլիմպիադային։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Մրցաշարն անցկացվելու է 15 +5 ժամակարգով ու խառը ձևաչափով՝ 6 մասնակիցներով։ Նշվում է, որ թիմում պարտադիր պետք է լինեն 2 կին, 1 մինչև 20 տարեկան տղա, 1 մինչև 20 տարեկան աղջիկ: Ինչպես նաև, թիմերը կկարողանան ունենալ…
Տեղեկատվություն կարող եք ստանալ առցանց․ ՃՈ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների ծառայությանը վերաբերող տեղեկատվություն կարող եք ստանալ առցանց եղանակով։ Դիմումները կարող եք ուղարկել ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանումներ` էլեկտրոնային փոստի միջոցով, պարտադիր նշելով դիմողի կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար)։ Երևանի ՀՔԲ – [email protected] Կոտայքի ՀՔԲ – [email protected] Սեւանի ՀՔԲ – [email protected]…