Ասթոն Վիլա
Ասթոն Վիլայի կիսապաշտպանը՝ Արսենալի ուշադրության կենտրոնում
«Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Դուգլաս Լյուիսի ծառայություններով հետաքրքրված է մեկ այլ անգլիական ակումբ՝ «Արսենալը»։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։ Նշվում է, որ «Արսենալը» փորձելու է կիսապաշտպանին գնել արդեն այս ամռանը։ Ըստ աղբյուրի՝ բրազիլացու ծառայություններով հետաքրքրվում են նաև մի շարք այլ անգլիական ակումբներ։
Կոուտինյոն հիշել է Բարսայում ինչպես էր, հետո ասել, որ չի ուզում անցյալով ապրել
Վարձավճարով «Ասթոն Վիլա» տեղափոխված Ֆելիպե Կոուտինյոն խոսել է իր տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը։ Նա նշել է, որ իրեն դուր է գալի Անգլիայի Պրեմիեր Լիգայում ու ինքը կարոտել էր այդ ամենին։ Կոուտինյոյի խոսքով՝ խաղերը շատ ինտենսիվ են ու պետք է հարմարվել։ Կիսապաշտպանն ասել է, որ «Բարսայում» այլ կերպ է․ այնտեղ շատ ժամանակ…
Կոուտինյոն ֆանտաստիկ խաղ է ցույց տվել՝ Լիդսի հետ հանդիպմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիայի Պրեմիեր Լիգայի «Ասթոն Վիլա» – «Լիդս» խաղի ժամանակ ֆանտաստիկ խաղ է ցուցադրել Ֆելիպե Կոուտինյոն, ով «Ասթոն Վիլա» է տեղափոխվել «Բարսելոնայից»՝ վարձակալությամբ։ Նա խաղում դարձել է գոլի հեղինակ, ինչպես նաև կատարել է 2 գոլային փոխանցում։ Կոուտինյոն WhoScored-ի վարկածով՝ ճանաչվել է հանդիպման լավագույ ֆուտբոլիստ՝ ստանալով 10 հնարավորից 9 միավոր։ https://twitter.com/buendiazboyz/status/1491586317670621185?ref_src=twsrc%5Etfw
Ջերարդը վերադարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգա (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Անգլիական ֆուտբոլի լեգենդներից Սթիվեն Ջերարդը վերադարձել է Անգլիայի Պրեմիեր Լիգա, բայց այս անգամ արդեն որպես մարզիչ։ Նա գլխավորել է ԱՊԼ-ում հանդես եկող «Ասթոն Վիլան»։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ Ջերարդը մինչ այս մարզում էր շոտլանդական «Ռեյնջերսը»։ Welcome to Aston Villa, Steven Gerrard. pic.twitter.com/MF8n9CPaYW — Aston Villa (@AVFCOfficial) November 11, 2021
Սիթին կրկնել է 129 տարի առաջ գրանցված ռեկորդ
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հաղթանակով մեկնարկեց Անլիայի Պրեմիեր Լիգայի նոր մրցաշարջանը՝ ավելի ուժեղ գտնվելով «Վուլվերհեմփթոնից»։ Gracenote Live-ի հաղորդմամբ՝ սրանով ակումբը կրկնեց ռեկորդ, որը սահմանվել էր հեռավոր 1891/1892 թվականների մրցաշրջանում։ Ըստ աղբյուրի՝ «Սիթին» 10 մրցաշրջան անընդմեջ հաղթանակով է մեկնարկում, որը նախկինում հաջողվել էր միայն «Ասթոն Վիլային»։ Հիշեցնենք, որ սա ԱՊԼ-ի 2-րդ տուրն էր, իսկ առաջին տուրում «Սիթին»…
Ջեք Գրիլիշը կմնա Ասթոն Վիլայում
«Ասթոն Վիլան» գրառում է կատարել Twitter-ում: Ակումբը հայտնում է, որ ավագ Ջեք Գրիլիշը կշարունակի խաղալ բիրմինգհեմյան ակումբում: Ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը անգլիական ակումբի հետ մինչև 2025-ի ամառը: Նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 125,000 ֆունտ: Այս մասին տեղեկանում ենք The Telegraph-ից: 🟣 𝗦 𝗨 𝗣 𝗘 𝗥 𝗝 𝗔 𝗖 𝗞 🟣@JackGrealish has signed a new five-year…
Գրիլիշն առաջին անգամ մասնակցելու է Ազգերի լիգայի խաղարկությանը
«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ հրավիրվել է Անգլիա և մասնակցելու է Ազգերի լիգայի խաղարկության ՝ Իսլանդիայի և Դանիայի հավաքականների դեմ հանդիպումներին: Նման որոշում կայացրել Գարեթ Սաութգեյթը, քանի որ Մարկուս Ռեշֆորդը և Հարի Ուինքսը վնասվածնքեր ունեն։ ԱՊԼ-ի մի շարք ակումբներ Գրիլիշի համար պատրաստ են վճարել 50-60 մլն ֆունտ վճարել, բայցակումբը պատրաստ է…
Յունայթեդը ռեկորդ է գրանցել ԱՊԼ-ում
Երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ 3-0 հաշվով հաղթանակ տոնել «Ասթոն Վիլայի» նկատմամբ։ Այս հաշիվը թույլ տվեց ՄՅՈւ-ին ռեկորդի հեղինակ դառնալ ԱՊԼ-ում։ Բանն այն է, որ «Յունայթեդը» այս խաղին նախորդող 3 խաղերում նույնպես հաղթանակ է տոնել 3 կամ ավելի գնդակի առավելությամբ։ Այսպիսով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ 1992 թվականից սկսած (այդ թվականից է հաշվարկվում) Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջին թիմը,…
Մանչեսթեր Սիթին հետաքրքված է Գրիլիշի ծառայություններով
Telegraph-ի հաղորդմամբ՝ «Ասթոն Վիլայի» ավագ Ջեկ Գրիլիշը կարիերան հնարավոր է շարունակի «Մանչեսթեր Սիթիում»։ «Մանչեսթեր Սիթին» Գրիլիշին դիտարկում է որպես Լերոյ Սանեի փոխարինող։ Լերոյ Սանեն հնարավոր է առաջիկա ամռանը տեղափոխվի «Բավարիա»։ Մինչ այս հայտնի էր, որ Գրիլիշի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Գվարդիոլան օգնել է Սիթիին հաղթել բոլոր եզրափակիչներում
Անգլիական լիգայի Գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ և նվաճել հերթական տիտղոսը: Այսպիսով, «Սիթին» հաղթել է բոլոր եզրափակիչներում Գվարդիոլայի օրոք: Գվարդիոլայի` անգլիական ակումբում աշխատելու ողջ ժամանակաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 6 անգամ դուրս է եկել մրցաշարերի եզրափակիչ ու բոլոր դեպքերում հաջողության հասել: «Մանչեսթեր Սիթին» երեք անգամ նվաճել է լիգայի Գավաթը (2018,…
Ասթոն Վիլայի ավագը մոտ է ՄՅՈւ տեղափոխվելուն
«Ասթոն Վիլայի» ավագ Ջեք Գրիլիշը կարող է ամռանը տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Mirror-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ։ Նշվում է, որ տրանսֆերը տեղի է ունենալու ամռանը։
Պյոնտեկը հայտնվել է Տոտենհեմի ու Ասթոն Վիլայի ուշադրության կենտրոնում
«Միլանի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկով հետաքրքված են անգլիական 2 ակումբներ։ Մի կողմից լեհ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար պայքարում է «Ասթոն Վիլան», որը պատրաստ է Պյոնտեկի համար վճարել 30 միլիոն եվրո, մյուս կողմից էլ «Տոտենհեմն» է ցանկանում ակումբում տեսնել Պյոնտեկին, քանի որ թիմի հարձակվող Հարի Քեյնը վնասվածքի պատճառով կազմից դուրս է մնացել։ Այս մասին հաղորդում է The…
Եթե խնդիրներ ունեք սրտի հետ, խորհուրդ չի տրվում երկրպագել Լիվերպուլին. Միլներ
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները կատակել է այն գոլերի համար, որոնք իր թիմը խփեց Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» հետ խաղում (2-1): «Լիվերպուլը» մինչև 87-րդ րոպեն նվազագույն հաշվով պարտվում էր, բայց ի վերջո կարողացավ հաղթանակի հասնել: «Նախազգուշացում առողջությանը վնասակար լինելու մասին: Եթե դուք տառապում եք անհանգստությամբ կամ խնդիրներ ունեք սրտի հետ, խորհուրդ չի տրվում երկրպագել…
Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Ասթոն Վիլլային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր ՝ Հոկտեմբերի 26-ին, Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Ասթոն Վիլլային»։ Հանդիպումը տեղի ունեցավ «Էտիխադ» մարզադաշտում։ Երկրորդ խաղակեսի առաջին րոպեին «Քաղաքացիներին» հաշվի մեջ առաջ մղեց Ռահիմ Ստերլինգը։ Հանդիպման 65-րդ րոպեին տանտերերի կազմում հաջողության հասավ Կևին դե Բրոյնեն։ 5 րոպե անց Իլկայ Գյունդողանը խփեց տանտերերի 3-րդ գնդակը։ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթին» իր…
Մանչեսթեր Սիթի – Ասթոն Վիլլա. մեկնարկային կազմեր (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր ՝ Հոկտեմբերի 26-ին ՝ Երևանի ժամանակով ՝ 15:30-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Ասթոն Վիլային»։ Հանդիպումը կկայանա «Էտիխադ» մարզադաշտում։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. Մանչեսթեր Սիթի ՝ How we line-up against the Villa! 💪 XI | Ederson, Cancelo, Fernandinho, Stones, Mendy, Gundogan, Silva (C), De Bruyne, Bernardo, Sterling, Jesus Subs…