Ասիական զարգացման բանկ
Հայաստանի կառավարությունը հունվարի 23-ին կայացած նիստում հավանություն տվեց «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրմանը, որը նախատեսում է ներգրավել Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրվող 45.3 միլիոն եվրո: Այս ծրագիրը նպատակ ունի բարելավել առողջապահական ոլորտի բազմաթիվ ուղղություններ՝ ներառելով առողջապահական հաստատությունների կառուցում և վերազինում, թվայնացված առողջապահական համակարգի ստեղծում, և մարդկային կապիտալի զարգացում: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել…
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստորագրել է «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը Ասիական զարգացման բանկի հետ: Համաձայնագրով նախատեսվում է բյուջետային աջակցության վարկ՝ շուրջ 89.5 միլիոն եվրոյի չափով, որի նպատակն է բարեփոխել հարկաբյուջետային և ֆինանսական համակարգերը։
ՀՀ կառավարությունը հայտնել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինին: «Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ հետ ձևավորված համապարփակ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ընթացքում ՀՀ կառավարության ջանքերին սատարելու համար: Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ հետ համագործակցությունը նաև մասնավոր հատվածի համար՝ մասնավորապես ճիշտ բիզնես…
Կառավարությունը հավանություն Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36,506,000 եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները։ Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ – պետական պարտքի և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման հզորացում,…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Չեն Շիխինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Որպես Հայաստանի նախագահ և որպես մարդ, ով շատ լավ հասկանում է միջազգային համագործակցության արժեքը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բանկին այն ամենի համար, ինչ նա արել է այս տարիների ընթացքում»: Հանրապետության նախագահը քաջալերել…
Երևանի ուղղահայաց շարժունակության և անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային ֆինանսավորմամբ միջազգային ընկերությունն իրականացրել է մայրաքաղաքի վերելակային տնտեսության ընդհանուր վիճակի ուսումնասիրություն: Սեմինարի ընթացքում ներկայացվել է խորհրդատուների հաշվետվությունն ու նախանշվել են հիմնական հնարավորությունները և խոչընդոտները, որոնք կարող են ազդեցություն ունենալ վերելակների փոխարինման հետագա ծրագրի և դրա կառուցվածքի վրա: Քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին…
Մայիսի 16-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ` Ռիե Հիրաոկայի գլխավորությամբ: 2005 թվականից ի վեր ԱԶԲ-ն աջակցում և ծրագրեր է իրականացնում Հայաստանում: Ներկայիս աջակցությունը նախատեսվում է ուղղել ֆինանսների, կրթության և առողջապահության ոլորտի բարեփոխումներին: Վերջինիս նպատակն է ամփոփել և կառավարության հետ համաձայնության գալ քաղաքականության բարեփոխումների գործողությունների և ծրագրի վարկավորման ֆինանսական…
Առողջապահության նախարարության նախաձեռնած բարեփոխումներն անցնում են գործնական իրագործման փուլ: Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցման ծրագրի շրջանակներում նախատեսվում է առողջապահության ռազմավարության մշակում 5 տարվա կտրվածքով՝ ընդգրկելով այնպիսի հիմնարար ուղղություններ, ինչպիսիք են առողջապահության ֆինանսավորումը, բուժօգնության որակը, առողջապահական տեղեկատվական համակարգերը, դեղորայքային քաղաքականությունը և առողջապահական ռեսուրսներն ու բժշկական կրթությունը: Առողջապահության ֆինանսավորման բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի…
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ում լայն թափով վերսկսվում են շինաշխատանքները: Այս մասին տեղեկացնում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից: «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում ապրիլի 9-ին տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի պատվիրակության, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմի գլխավորած պատվիրակությանը: Հաշվի առնելով, որ մոտ կես տարի է անցել պարոն Կասիմի հետ ունեցած վերջին հանդիպումից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է վերջին ժամանակաշրջանում երկրում տեղի ունեցած զարգացումներն և վերջերս հաստատված Կառավարության ծրագրի գերակայությունները: Փոխվարչապետը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ ունեցած…
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին: Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա փոխգործակցության հնարավորությունները։ Շեյն Ռոզենթալը, կարևորելով Հայաստանում էներգետիկայի ոլորտի կառավարման բարեփոխումների իրականացումը, նշել է, որ դրանք կարող են հնարավորություն ստեղծել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի …
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ծանոթացել է թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք համակարգում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Դպրոցը կառուցվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ: Ժամանակակից մոտեցումներով կառուցվող սեյսմակայուն այս դպրոցը կհամապատասխանի միջազգային չափանիշներին,…
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում Երևանում կապամոնտաժվի և կվերակառուցվի սեյսմիկ անվտանգության առումով խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա թվով 6 դպրոց։ Այդ նպատակով գործադիրն այսօր հավանության արժանացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած «Անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ…
Հունվարի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը։ Շնորհավորելով Տիգրան Ավինյանին փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ՝ Շեյն Ռոզենթալը հաջողություններ և արդյունավետ աշխատանք մաղթեց նրան: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստան-ԱԶԲ փոխգործակցության համար նոր շրջան է սկսվել, և…