Ավան
Երևանի պոլիկլինիկաներում վերանորոգման աշխատանքներ են ընթանում
Շուրջ 55 հազար բնակչություն ունեցող Ավանի միակ՝ h. 12 պոլիկլինիկայի բոլոր հարկերում սանհանգույցների դռները տարիներ շարունակ փակ էին կամ դրանցից օգտվելը մարդկային մեծ կամք էր պահանջում: Երևանի քաղաքապետարանն այս տարի իր միջոցների մի մասն ուղղեց պոլիկլինիկաների սանհանգույցների նորոգմանն ու դռների փոխարինմանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: «Այս տարի Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին նորոգվելու է…
Իրերի հավաքագրումը համակարգեք համայնքային իշխանության հետ. Քաղաքապետարան
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի երեւանցիներ, Հաշվի առնելով ՀՀ ԱԱԾ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու հատուկ կարգավորումների վերաբերյալ (https://bit.ly/3jnfgoh), Երեւանի քաղաքապետարանը հորդորում է. Բոլոր այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք կենցաղային եւ բժշկական իրեր են հավաքում՝ Արցախ ուղարկելու համար, համակարգել գործողությունները համայնքային իշխանությունների հետ: Ձեր օգնությունը շատ…
Ոստիկանները հայտնաբերել են ուշ ժամի հրավառություն կատարած անձանց
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00․50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավանում հրավառություն է։ Ոստիկանության օպերատիվ խումբը Ավանի Հովհաննիսյան թաղամասում հայտնաբերել է 40-ամյա տղամարդու, որը հրավառություն էր կատարել։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Նույն օրը՝ ժամը 1․10-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները մայրաքաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերել են հրավառություն կազմակերպած 22-ամյա աղջկա։ Նրա նկատմամբ…
Օզբիլիսի միջոցներով խաղադաշտ է կառուցվել Ավանում
Ավան վարչական շրջանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի միջոցներով բակային խաղադաշտ է կառուցվել։ Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի Instagram-ի պաշտոնական էջից, որտեղ նա լուսանկարներ է հրապարակել բարձրությունից։ Խաղադաշտը բացվել է սեպտեմբերի 13-ին։ Օզբիլիսը նշել է, որ իր համար սա մեծ օր է։ Նա գրել է, որ ֆուտբոլային դաշտի բացումն իր համար շատ մեծ բան է…
Ավանում դանակահել են 2 տղամարդու (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 7-ին, ժամը 2-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» և «ծնկափոսի ծակած-կտրած վերք» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզեցին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են Ավան վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ըստ բժշկի՝ նրանք ի վիճակի չէին բացատրություն…
ՇՎՏՄ-ի մշտադիտարկում իրականացնող խմբերը Ավանում են
ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ այսօր՝ օգոստոսի 21-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում: ՇՎՏՄ-ի աշխատակիցները, որոնք հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում են պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն, այցելել են մի շարք բենզալցակայաններ, գազալցակայաններ ու շինանյութի առևտրի կետեր, որտեղ էական խախտումներ չեն արձանագրվել: Բոլոր…
Ընդհանուր 800 մլն դրամի վկայագիր արդեն տրամադրվել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին
ՀՀ միգրացիոն ծառայությունը հայտնում է, որ բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր։ Այսպիսով, ընդհանուր հանրագումարով 796 միլիոն 835 հազար դրամի վկայագիր արդեն բաժանվել է…
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 6 ժամով փակվել են մի քանի սուպերմարկետներ
Պարետը որոշում է հրապարակել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 27-ի №19 որոշումը, ինչպես…
Նոր հանրային այգի Ավանում ավտոտնակների փոխարեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Ավանի Թումանյան թաղամասում՝ 15 շենքերի միջնամասում բացվեց նոր այգի: Նախկինում այստեղ ավտոտնակներ էին ու տարիների ընթացքում ինքնակամ զբաղեցրած անխնամ տարածքներ: Հիմա կլինի կանաչապատ տարածք, հանգստի գոտի ու խաղահրապարակներ: Այգին կառուցվել է վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի նախաձեռնությամբ՝ շրջանի խնայողությունների հաշվին, շուրջ հինգ ամսվա ընթացքում: Բացման արարողության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց հատկապես այն…
Ավանում դանակահարել են 15-ամյա պատանու․ ոստիկանների բացահայտումը
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Աճառյան փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվելու հետևանքով: Նշանակվել է ԴԲՓ: Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, իրացնելով…
Պաշտոնյան ստիպել է քաղաքացիներին գումար փոխանցել «Խութ» բարեգործական հիմնադրամին․ հարուցվել է քրգործ
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013-2014թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ: Մասնավորապես՝…
Ավանում տղամարդը շշով հարվածել է մեկ այլ տամարդու գլխին
Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 00.01-ին Ավանի Շահինյան փողոցում, վիճաբանության ժամանակ, Ավանի բնակիչ 35-ամյա տղամարդը ապակե շշով հարվածել է 37-ամյա մեկ այլ տղամարդու գլխին՝ պատճառելով վնասվածք: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 12.00-ին, Ծարավ Աղբյուրի փողոցից 35-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում…
Բարեկարգման աշխատանքներ` «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում
Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանը «Ավան» վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի հետ այցելել է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանը նրանց ծանոթացրել է տարածքին, որի բակը վերջերս ասֆալտապատվել է, ներկայացրել ընթացիկ աշխատանքները: Արեգա Հակոբյանը բուժանձնակազմի կողմից շնորհակալություն է հայտնել «Ավան» վարչական շրջանի ղեկավարությանը՝ կենտրոնի բակի բարեկարգման համար, ինչը հարմարավետություն է…
Բացահայտվել է համակարգչային խաղասրահից կատարված գողությունը
Հունիսի 13-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Աճառյան փողոցից բաժանմունք բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ երկու երիտասարդների: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք հունիսի 7-ի ժամը 17.00-ից հունիսի 13-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում,…














