Ավետիք Չալաբյան

  • Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված

    Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված

    Ավետիք Չալաբյանը կմնա կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, մերժել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխարինելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է…

  • Ստեղծվել է «Ազգային օրակարգ» կուսակցություն

    Ստեղծվել է «Ազգային օրակարգ» կուսակցություն

    Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարվել է «Ազգային օրակարգ» կուսակցության ստեղծման մասին: Նոր քաղաքական ուժի հիմնադիրներից Արա Հակոբյանի խոսքով` «Ազգային օրակարգ»-ը քաղաքական դաշտում ներկայանալու է որպես աջակողմյան կուսակցություն, իսկ կուսակցության գաղափարախոսությունն ազգային առաջադիմական է: Կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը նշել է, որ կուսակցականները հանրային գործունեությունում սկսնակներ չեն: Նրանց ուշադրության կենտորնում են լինելու Հայաստանի անվտանգության հարցերը: Հայտնում է yerkir.am-ը։