ավիափոխադրող
ՀՀ-ից FLYONE-ի չվերթների մեկնարկը մոտենում է․ ընկերությունը նույնականացման ծածկագրեր է ստացել
FLYONE ARMENIA ընկերությունը նույնականացման ծածկագրեր է ստացել Ավիացիոն միջազգային կազմակերպությունից ու օդային տրանսպորտի միաջազգային ասոցիացիայից։ Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։ Ընկերության տնօրենը կարծիք է հայտնել, որ շուտով արդեն քաղաքացիները կկարողանան օգտվել FLYONE-ի ծառայություններից։ Հիշեցնենք, որ ընկերությունը չվերթներ է առաջարկելու մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Մոսկվա, Թեհրան ու Փարիզ։
ՀՀ կառավարությունը և Էյր Արաբիան հիմնադրում են հայկական ազգային ավիափոխադրող
Կառավարությունը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով ներդնում է մոտ 4 733 մլրդ դրամ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով: Այս մասին որոշում է ընդունվել գործադիրի նիստում: Պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանը նշեց, որ…
Հայաստանի ազգային ավիաընկերության անվանումը հայտնի է
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն (ԱՆԻՖ) ու Էյր Արաբիան որոշել են, թե ինչ անուն պետք է ունենա համատեղ գործարկվող նոր ազգային ավիաընկերությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՆԻՖ-ը։ Ավիաընկերության անունի համար ստացվել է ավելի քան 500 առաջարկ, որոնցից ընտրվել է «Fly Arna» անվանումը, որում Arna-ն Armenia National Airlines արտահայտության հապահումն է։ Եյր Արաբիայի տնօրենը հայտարարել է,…
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը հրապարակել է թռիչքին սպասող քաղաքացիների ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանատունը քաղաքացիների խնդրանքով հրապարակել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակը։ «Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցացկի՝ ներկայացնում ենք «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակը։…
ՉԺՀ թռիչքները դադարեցրել է արդեն 46 ավիափոխադրող
Ներկայումս արդեն 46 օտարերկրյա ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքները ՉԺՀ: Այս մասին հայտարարել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։ Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը շատ երկրների ու ընկերությունների հարկադրել է Չինաստան և այնտեղից ուղևորությունների սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել: «Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ միջազգային ավիացիոն շուկայում պահանջարկը կտրուկ նվազել է, մի շարք երկրներ սահմանափակումներ են մտցրել Չինաստանի քաղաքացիների մուտքի…
Ռումինիայի ազգային ուղևորափոխադրողը ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ
Ռումինական «Տարոմ» ազգային ավիափոխադրողը ապրիլի 3-ից ուղիղ չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ. այս ուղղությունը հայաստանցիների համար մատչելի տարբերակ կլինի նաև տարանցիկ չվերթով եվրոպական այլ երկրներ այցելելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 18-ին կայացավ Հայաստանում նոր ավիափոխադրողի նորամուտի շնորհանդեսը: «Թռիչքները սկսվելու են ապրիլի 3-ից՝ առայժմ շաբաթական երկու անգամ: Հույս ունենք մինչ հունիս ամիս ավելացնել հաճախականությունը՝ հասցնելով մինչ 3-4-ի:…






