Ավինյանը հանդիսավոր երդվեց
Ավինյանը հանդիսավոր երդվեց՝ դառնալով Երևանի 13-րդ քաղաքապետը
Այսօր՝ 2023 թ. հոկտեմբերի 13-ին, Տիգրան Ավինյանը դարձավ Երևանի 13-րդ քաղաքապետը՝ երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ: Նա երդվեց հոգ տանել հնագույն մայրաքաղաքում կարգի պահպանման, իրավունքի պաշտպանության, ազնիվ նախաձեռնությունների աջակցության մասին, պահպանել ՀՀ սահմանադրությունն ու օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ծառայել Երևանի բարգավաճմանն ու նրա բնակիչների բարօրությանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը,…

