ավտոմեքենա
Ջրանցքից դուրս է բերվել ավտոմեքենա
Հունիսի 15-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների…
Արգելափակումից դուրս է բերվել 2 ավտոմեքենա
Հունիսի 14-ին, ժամը 03:59-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ լճի մոտ արգելափակվել է 2 ավտոմեքենա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները «Վեգաս» լողափում արգելափակումից…
Այրվել է Ավտոմեքենա Մաստարա-Լանջիկ ճանապարհին
Հունիսի 13-ին, ժամը 14:45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մոտ 81-րդ կմ-ին այրվում է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Հ.). տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։08-ին,…
Գյումրիում բախվել է 3 ավտոմեքենա. Վիրավորների մեջ կան ՌԴ քաղաքացիներ
հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: ժամը 15:35-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցի 1 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 33-ամյա Միսակ Ղ.-ի վարած BMW մակնիշի, 34-ամյա Վահան Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 59-ամյա Գագիկ Խ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարից Mercedes-ի ուևղոր, Շիրակի մարզի բնակիչ,…
Էջմիածնի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվել
Հունիսի 11-ին, 03:59-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։22-ին, մարվել` 04։35-ին: Այրվել է «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի և կողային հատվածը՝ մասամբ: Հրշեջ-փրկարարները…
Օգոստոսի 1-ից լիցենզավորված կազմակերպության կողմից չտեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի
Հայաստանում օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լինի լիցենզավորված կազմակերպության կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: «Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցն աշխատում է և վերասարքավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև օգոստոսի 1-ն իրականացնել…
Ավտոմեքենան, որում երեխաներ են եղել արգելափակվել էր Մասրիկ գետի մեջ
Հունիսի 6-ին՝ ժամը 08:05-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան արգելափակվել է Մասրիկ գետի մեջ, մեքենայում կան երեխաներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։ «Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երեխաները տեղի ուժերով դուրս են…
Սեբաստիայի փողոցում ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
Հունիսի 5-ին, ժամը 22։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ. առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida»…
Աբովյան քաղաքում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա
Հունիսի 4-ին, ժամը 21։17-ին Աբովյանի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նաիրյան փողոցի թիվ 4 շենքի բակում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանած 3 ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։ Պարզվել է, որ…
Ոստիկանները հատուկ տարածք են տեղափոխել 53 ավտոմեքենա, 44-ի ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 15:00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 53 տրանսպորտային միջոց, որոնցից 44-ի ղեկին եղել են անչափահասներ, յոթ անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։ Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։
Հատուկ տարածք է տեղափոխվել 39 ավտոմեքենա, 33-ի ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 13․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, որոնցից 33-ի ղեկին եղել են անչափահասներ, չորս անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։ Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։
Երևանում ավտոմեքենա է հրդեհվել
Հունիսի 3-ին, ժամը 00:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 8/7 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։ «Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 00։16-ին, մարվել՝…
Բնակարանը կամ ավտոմեքենան կանխիկ դրամով գնելու դեպքում գործարքը կարող է առ ոչինչ ճանաչվել
Կանխիկի շրջանառության կրճատումը Կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ հուլիսի 1-ից շրջանառության մեջ է մտնելու կանխիկի կրճատման մասին օրենքը։ «Մեր նպատակադրումը և պլանավորումն այն է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առքուվաճառք հնարավոր չլինի իրականացնել կանխիկ եղանակով: Ենթաօրենսդրական ակտերով պետք…
Ավտոմեքենան բախվել է ավազե թմբին. կան վիրավորներ
Երեկ՝ մայիսի 21-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 00:10-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյանի փողոցում՝ ֆուտբոլի ակադեմիայի դիմաց, Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Տիգրան Հակոբյանը՝ իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին: Վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Երևանի բնակիչ Լ.Խ-ն և Կոտայքի մարզի բնակիչ Թ.Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել…
Մեքենան ընկել է Աղստև գետը․ վարորդը մահացել է
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, առավոտյան Երևան-Սևան-Իջևան ճանապարհին մեքենան ընկել է աղստև գետը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ժամը 07:30-ի սահմաններում «ԳԱԶ-31029» ավտոմեքենան ճանապարհի 135-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել գետում։ Ըստ աղբյուրի՝ մեքենայի վարորդ 21-ամյա Անուշավան Գևորգյանը մահացել է։ Կատարվում է քննություն։















