ավտոմեքենա
«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենան բախվել է սյանը. կան տուժածներ
Փետրվարի 2-ին՝ ժամը 07:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել…
Հայ-բելառուսական առևտրի տան մոտ մեքենա է այրվել
Հունվարի 30-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ Հայ-բելառուսական առևտրի տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:53-ին, մարվել՝ 10:58-ին: Շիրակի փողոցի թիվ 2/3 հասցեի մոտակայքում այրվել է «Mercedes E-124» մակնիշի ավտոմեքենայի «վարորդ՝ Ռ. Ռ.» շարժիչի…
Շառլ Ազնավուրի ավտոմեքենան կհանվի վաճառքի
Շանսոնյե Շառլ Ազնավուրին պատկանող La Vanden Plas Princess մակնիշի ավտոմեքենան փետրվարի 7-ին վաճառքի կհանվի, հայտնում է Le Figaro-ն: Նշվում է, որ մեքենան գտնվել է Շատո դե Բուրդոն պալատում, որը պատկանում է երգչի քրոջը։ Հաղորդվում է, որ մեքենան Ազնավուրը գնել է մեկ այլ հայտնի ֆրանսիացի երգչից՝ Ֆրանկոյից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ շանսոնյեն այդ մեքենայով շատ քիչ է երթևեկել, իսկ…
Վթար Ազատության պողոտայում
Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ավտոտնակին, կա տուժած (արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան…
Մեքենան բախվել է արգելապատնեշին ու շրջվել. կա տուժած
Դեկտեմբերի 25-ին, ժամը 02:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել արգելապատնեշի վրա. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ…
Խոշոր ավտովթար Արարատի մարզում
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի բնակիչ, 23-ամյա Վարդան Ալավերդյանը իր վարած Volkswagen Polo մակնիշի A 640 HX 750 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում՝ Արարատի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ…
Տավուշի մարզում մեքենան ընկել է ձորը
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և…
Տոնածառ՝ ավտոմեքենայից
Ռուսաստանի Սվերդլովի մարզի Ավտոմոբիլային տեխնիկայի թանգարանում տոնածառի փոխարեն զարդարել են խորհրդային արտադրության ավտոմեքենան: Յուրօրինակ կառույցը ստացել է մոլեկուլյար տոնածառ անվանումը: Մեքենայի տարբեր դետալները սավառնում են օդում՝ շրջապատված խաղալիքներով: Յուրօրինակ տոնածառի նպատակն է բարձր տրամադրություն պարգևել թանգարանի այցելուներին:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել փոսից
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է փոսը և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները փոսից դուրս են բերել «Mercedes-C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Խ.):
ՃՏՊ Գուրգեն Մահարու փողոցում. կա տուժած
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գուրգեն Մահարու փողոցի թիվ 150 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, ներսում կա արգելափակված քաղաքացի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ավտոմեքենան ընկել է գետը
Նոյեմբերի 27-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, վարորդը գտնվում է ավտոմեքենայի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 16-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ.…
Չինաստանում մի խումբ դպրոցականներ վրաերթի են ենթարկվել
Չինաստանի Լյաոնին նահանգում ավտոմեքենան բախվել է մի խումբ դպրոցականների, հայտնում է ТАСС-ը: Տուժածների հստակ թիվը հայտնի չէ: Վարորդը ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի 18 հաճախորդը սմարթֆոն և ավտոմեքենա է շահել
ՎիվաՍել–ՄՏՍ–ը հերթական անակնկալն է մատուցել իր հաճախորդներին: 15 հաճախորդ դարձել է Honor 9 Lite սմարթֆոնի, իսկ երեքը՝ Kia Rio X-line մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր, հայտնում է itel.am-ը: Հաջողակ գնորդներն անակնկալ նվերները ստացել են ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպված՝ հանդիսավոր արարողության ընթացքում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է խաղարկված սմարթֆոններն ու ավտոմեքենաների բանալիները: «Իրականացված խաղարկությունը հաճելի անակնկալի…














