արագ շախմատ

  • Արամ Հակոբյանը՝ Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն

    Արամ Հակոբյանը՝ Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն

    Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի առաջնությունը։ Չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ 7 հնարավորից վաստակելով 6 միավոր։ Հավասար 5.5 միավոր վաստակեցին գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը։ Լրացուցիչ ցուցանիշներով փոխչեմպիոն դարձավ Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը։…

  • Գաբրիել Սարգսյանի հաջող մեկնարկը շախմատի ԵԱ-ում

    Գաբրիել Սարգսյանի հաջող մեկնարկը շախմատի ԵԱ-ում

    Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հաջող մեկնարկ է գրանցել Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում։ Մրցաշարի առաջին վեց տուրերից հետո Սարգսյանը վաստակել է 5.5 միավոր՝ առաջատարներից հետ մնալով ընդամենը կես միավորով։ Արագ շախմատի առաջնության հաջորդ հինգ տուրերը կկայանան դեկտեմբերի 10-ին։ Իսկ դեկտեմբերի 9-ին շախմատի սիրահարները հնարավորություն կունենան հետևելու կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանը, որը…

  • Աշխարհի առաջնություն․ Տեր-Սահակյանը միավորը կիսել է Կարլսենի հետ

    Աշխարհի առաջնություն․ Տեր-Սահակյանը միավորը կիսել է Կարլսենի հետ

    Վարշավայում ընթացքի մեջ է արագ շախմատի Աշխարհի առաջնությունը, որին նաև մի շարք հայ շախմատիստներ են մասնակցում։ Առաջին մրցումային օրը կայացել է 5 տուր, որոնց արդյունքում հայ շախմատիստների ցանկում լավագույն արդյունքը ցույց է տվել Տիգրան Պետրոսյանը՝ 4 միավորով կիսելով 4-ից 16-րդ տեղերը։ Նշենք, որ ուշագրավ խաղ է գրանցվել առաջնության 2-րդ տուրում․ Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանը…

  • Հայ շախմատիստուհին հաղթել է արագ շախմատի ու բլիցի միջազգային մրցաշարերում

    Հայ շախմատիստուհին հաղթել է արագ շախմատի ու բլիցի միջազգային մրցաշարերում

    Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվում է շախմատի փառատոն, որի շրջանակներում արդեն իսկ կայացել են արագ և բլից տեսակի շախմատների միջազգային մրցաշարարեր։ Երկու մրցաշարերին էլ իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գևորգյանը ու հրաշալի հանդես եկել։ Մարիային հաջողվել է հաղթել և արագ շախմատի, և բլից մրցաշարերում՝ դրանցից յուրաքանչյուրում վաստակելով 8,5 միավոր։

  • Tata Steel Chess․ Արոնյանը մրցաշարի միանձնյա առաջատարն է

    Tata Steel Chess․ Արոնյանը մրցաշարի միանձնյա առաջատարն է

    Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մեկնարկել է արագ և կայծակնային շախմատի Tata Steel Chess India 2021 մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։ Մեկնարկած արագ շախմատի մրցաշարում Արոնյանին հաջողվել է առաջին խաղային օրը տանել 3 հաղթանակ՝ 3 պարտիաներում։ Նրա մրցակիցներն են եղել եմ Շենքլանդին, Բաշկարան Ադհիբանը և Գուջրաթի Սանթուշը: Այսպիսով՝ Արոնյանը վաստակել է 3 միավոր և…

  • Champions Chess Tour․ Արոնյանը լավագույն եռյակում է

    Champions Chess Tour․ Արոնյանը լավագույն եռյակում է

    Ավարտին մոտեցավ արագ շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարը, որին մասնակցում էր նաև հայազգի Լևոն Արոնյանը։ Ուժեղագույն շախմատիստներից բաղակացած այս մրցմանը Արոնյանին հաջողվեց ընդգրկվել լավագույն եռյակում։ Վերջին տուրում Արոնյանի մրցակիցը ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովն էր։ Հայազգի գրոսմայստերը տպավորիչ հաղթանակ տարավ 2,5-0,5 հաշվով՝ 3 պարտիաների արդյունքում։ Այսպիսով՝ Արոնյանը վաստտակեց 24 միավոր ու զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Նշենք, որ…

  • Champions Chess Tour․ Արոնյանն ուժեղ էր աշխարհի չեմպիոն Կարլսենից

    Champions Chess Tour․ Արոնյանն ուժեղ էր աշխարհի չեմպիոն Կարլսենից

    Եզրագծին է մոտենում արագ շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։ Նախավերջին պարտիայում Արոնայնն ուժերն է չափել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Չորս պարտիաներից բաղկացած տուրում հայ գրոսմայստերին հաջողվել է 3-1 հաշվով հաղթանակ տոնել։ Նշենք նաև, որ Կարլսենն արդեն ապահովել է մրցաշարի հաղթողի տիտղոսը։

  • Champions Chess Tour․ Արոնյանը Ռաջաբովի հետ հաջող հանդես չեկավ

    Champions Chess Tour․ Արոնյանը Ռաջաբովի հետ հաջող հանդես չեկավ

    Շարունակվում է արագ շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարը, որին մասնակցում են 10 հզորագույն շախմատիստներ, այդ թվում՝ Լևոն Արոնյանը։ Եզրափակիչ փուլի 5-րդ տուրում Արոնյանը մրցել է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։ Հայազգի շախմատիստը հաջող հանդես չի եկել ու պարտվել է 2,5-1,5 հաշվով։ Տուրից հետո Արոնյանն էլ, Ռաջաբովն էլ ունեն վաստակած 15 միավորվ ու բաժանում են 3-րդ,…

  • Aimchess US Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում մրցում է Կարլսենի հետ

    Aimchess US Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում մրցում է Կարլսենի հետ

    Շարունակվում է արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։ Նրա մրցակիցը կիսաեզրափակչում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է։ Երեկ կայացել են 1/2-րդի առաջին պարտիաները։ 4 պարտիաներում է հայ և նորվեգացի շախմատիստները խաղաղ դաշինք են կնքել։ Այսօր կկայանա կիսաեզրափակչի երկրորդ մրցափուլը։ Նշենք, որ ոչ-ոքի է գրանցվել է նաև կիսաեզրափակիչ մյուս…

  • New In Chess Classic․ Արոնյանն ու Մամեդյարովը պայքարում են 3-րդ տեղի համար

    New In Chess Classic․ Արոնյանն ու Մամեդյարովը պայքարում են 3-րդ տեղի համար

    Եզրագծին է մոտենում արագ շախմատի New In Chess Classic առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։ Հայ շախմատիստը՝ կիսաեզրափակչում Մագնուս Կարլսենին պարտվելուց հետո, այժմ Շաքրիար Մամեդյարովի հետ պայքարում է 3-րդ տեղի համար։ Երեկ կայացած առաջին հատվածում Արոնյանը 2-2 է խաղացել՝ 2 պարտիա հաղթելով և 2-ը պարտվելով։ Այսօր մրցումային վերջին օրն է ու նախատեսվում…

  • New In Chess Classic․ Արոնյանը պարտվեց Կարլսենին

    New In Chess Classic․ Արոնյանը պարտվեց Կարլսենին

    Արագ շախմատի New In Chess Classic առցանց մրցաշարը մոտենում է իր եզրափակիչ մասին։ Մրցաշարին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։ Երեկ կայացան կիսաեզրափակչի 2-րդ հատվածի պարտիաները։ Առաջին հատվածում Արոնյանն ու Մագնուս Կարլսենը 2-2 էին խաղացել։ Երկրորդ հատվածում արդեն ուժեղ գտնվեց նորվեգացին։ Առաջին 2 պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի, բայց 3-րդ և 4-րդ պարտիաներում Արոնյանը պարտվեց։ Կիսաեզրափակչի մյուս…

  • Meltwater Champions Chess Tour․ Արոնյանը դուրս մնաց մրցաշարից

    Meltwater Champions Chess Tour․ Արոնյանը դուրս մնաց մրցաշարից

    Շարունակվում է արագ շախմատի Meltwater Champions Chess Tour առցանց մրցաշարը։ Դրան մասնակցում էր նաև հայազգի Լևոն Արոնյանը, ով մրցման 1/4-րդ եզրափակչում չկարողացավ հաղթահարել Մագնուս Կարլսենի արգելքը։ 6 պարտիայից բաղկացած դիմակայությունում Արոնյանը պարտվեց 4,5-1,5 հաշվով․ առաջին մրցումային օրը՝ 2,5-0,5, երկրորդ մրցումային օրը՝ 2-1։ Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ են անցել նաև Յան Նեպոմնյաշչին, Ուեսլի Սոն ու Անիշ Գիրին։

  • Meltwater Champions Chess Tour․ Արոնյանը 1/4-րդ եզրափակիչը վատ է մեկնարկել

    Meltwater Champions Chess Tour․ Արոնյանը 1/4-րդ եզրափակիչը վատ է մեկնարկել

    Շարունակվում է արագ շախմատի Meltwater Champions Chess Tour առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Հայ շախմատիստին մրցաշարի առաջին փուլում հաջողվեց հայտնվել 8 ուժեղագույնների ցանկում, որի շնորհիվ Արոնյանը ձեռք բերեց 1/4-րդ եզրափակչի ուղեգիր։ Այստեղ Արոնյանի մրցակիցը Մագնուս Կարլսենն է։ Նրանց մրցապայքարը բաղկացած է 6 պարտիաներից, որոնցից առաջին 3-ն արդեն խաղացվել են։ Ցավոք, հայ շախմատիստի…

  • Meltwater Champions Chess Tour. Արոնյանը դեռևս 7-րդն է

    Meltwater Champions Chess Tour. Արոնյանը դեռևս 7-րդն է

    Ընթանում է արագ շախմատի Meltwater Champions Chess Tour մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։ Մրցաշարում կայացել է ևս 5 տուր։ Հիշեցնենք, որ առաջին 5 պարտիաներից հետո Արոնյանը վաստակել է 3,5 միավոր ու կիսում էր 2-րդ և 3-րդ հորիզոնականը Մագնուս Կարլսենի հետ։ Այս անգամ հայ շախմատիստին չի հաջողվել բարձր արդյունք գրանցել։ Նա պարտվել է…

  • Opera Euro Rapid․ Արոնյանը զիջեց Վաշիե-Լագրավին

    Opera Euro Rapid․ Արոնյանը զիջեց Վաշիե-Լագրավին

    Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է մրցելույթները Opera Euro Rapid առցանց մրցաշարում։ Հայ շախմատիստը հասել է արդեն 1/4-րդ եզրափակիչ, որի առաջին փուլը կայացավ երեկ․ Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր։ Ցավոք, Արոնյանը 2,5-1,5 հաշվով պարտություն կրեց։ 1/4-րդ եզրափակչի հաջորդ փուլը կկայանա այսօր՝ փետրվարի 10-ին։